Henq.am | Թանի պուտուկի մեջ ընկած մուկը
Երևան
19.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

Թանի պուտուկի մեջ ընկած մուկը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Ազատագրված ե՞ն, թե՞ գրավյալ
Չասենք, որ մկան արած առաջին բանը պուտուկի մեջ եղածն ապականելն է: Դա նույնիսկ քննարկման թեմա էլ չէ, որ նստենք ու լրջորեն խորանանք: Ինչ վերաբերում է բուն մկանը, հաստատապես չես կարող ասել՝ այդ հիմար կենդանին կխեղդվի՞՝ այդ կերպ կնքելով իր անփառունակ մահկանացուն, թե՞՝ ոչ ու դա այն պարզ պատճառով, որ մուկն ու առհասարակ մկնազգիները լողալու, մտնելու, ծակ-ծուկից գործելու արվեստին ավելի քան հրաշալի են տիրապետում: Առհասարակ ու մասնավորապես:

Հիմա դարձ այն հարցին, թե Արցախի Հանրապետության իրավասության տակ եղած առանձին տարածքներն ազատագրված ե՞ն, թե՞ գրավյալ:
Եթե ազատագրված են, իսկ դա ողջամիտ բազմության կարծիքով իրոք այդպես է, վիճարկելու բան չունենք, եթե գրավյալ են, ինչպես համոզված է Զոյա Թադևոսյանն ու նրա հանրահայտ մետրը Հայ ազգային կոնգրեսից, պիտի դառնանք մեր զրույցի սկզբին. այն է՝ պուտուկի մեջ ընկած մկանն ու նրա առաջացրած աղտեղությանը:

Բնականաբար հարց է առաջանում՝ իսկ իմաստ ունի՞ հարցը քննարկման թեմա դարձնելը, եթե չլինեն կուսական ամոթխածությունից ժուժկալորեն տառապող անժելաթովմասյանները, ամեն մեկին միկրոֆոն դեմ տվող լրագրողներն ու միկրոֆոնային լրագրությունից հորթի հրճվանք ապրող նրանց տերերը, նրանց անառողջ հետաքրքրություններն ու երևութական տառապանք-մորմոքները խոսքի ազատության համար:
Անձամբ ես գտնում եմ, որ ոչ: Իսկ եթե կա մեկը, որ նման կարգի թվացյալ սրացումներից… ֆիզիոլոգիական հաճույք է ստանում, սա արդեն սեռական խեղվածության խնդիր է: Ընդ որում ոչ միայն նեղ անձնական, այլև սեփական համեստ անձի ներկայացրած համքարության անդամության կտրվածքով ու հենց այստեղ է, որ  շա՜տ նեղ մասնագիտացում պահանջող բժշկի միջամտության հարց է բարձրացնում:

Թերևս այսքանով էլ փակենք այս թեման, քանզի որքան երկարացնենք, այնքան նմանների` իրենց ընկալմամբ քաղաքական ռևերանսները, մեր համոզմամբ՝ քոնթի գալը գրգիռների տեսքով նոր իմպուլսներ կստանա, իսկ դա նրանց բերելու է նյարդահոգեբանական նոր հոգեվիճակի կամ, ականջ կանչած Աղվան Հովսեփյանի ձևակերկմամբ՝ հոգեխանգարմունքի:

Դեղին կամ կարմիր քարտ
Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններով պայմանավորված Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Հայաստանին դեղին թե կարմիր քարտ ցույց տալուն կամ Ռուսաստանի վերջին նախազգուշացմանը,  ակնհայտ է, որ այստեղ էլ են առկա հոգեխանգարմունքի նույն դրսևորումները կամ սիմտոմատիկան, որքան էլ դրանք շղարշված են ներկայացվում:

Միանգամից հանգստացնելու համար այսպես ասեմ՝ անհանգստանալու հարկ չկա: Ռուսաստանն այն երկիր չէ, որ մի Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները փուռը տա (անհանգստացածներից մեկի օգտագործած բնորոշումն է) ու դա նախ և առաջ այն պարզ պատճառով, որ Հայաստանում որքան ասես Ռոբերտ Քոչարյան կա ու, ի ցավ մեզ, ազդեցության գործակալների պակաս ոչ թե չունենք, ավելին՝ դրանց առատությունից խեղդվում ենք:

Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովի պարագային, ապա այստեղ էլ հարցն այնքան նուրբ չէ, որքան ջանում են պատկերացնել ոմանք: ՀԱՊԿ-ի գլխին ով էլ լինի, Ռուսաստանի մարդն է լինելու, ու եկեք մեզ սին պատկերացումներով չկերակրենք, թե ժամանակային այս կտրվածքի հաշվարկով այդ կառույցի փաստական ղեկավարումը մեր ձեռքին է ու թե որ ուզենանք, հաշված րոպեների ընթացքում Ստամբուլը կդարձնենք արյան ծով: Իրականում դա այնքան էլ այդպես չէ: Նկատի ունեմ թե կառույցի փաստական ղեկավարումը, թե մեր դարավոր կուսակցության քաղաքական երազանքը: Դառնալով Խաչատուրովին` Յուրիին այդ պաշտոնին Ռուսաստա՛նը չի ներկայացրել, որ նրա համար անհանգստանա: Ռուսաստանի շատ էլ վեճն է Խաչատուրովը: Ինչ՝ ինչ, նրա նման գեներալներ մայր Ռուսիան եթե ոչ տասնյակ հազարներով, առնվազն հազարներով ունի, ու նրանցից մեկը չէ, որ ցանկալի տաքուկ աթոռի կարոտով է ապրում: Է, չլինի Խաչատուրով, թող լինի Թեյմուրազով կամ Բիլդինբեկով: Ռուսաստանի շատ էլ պետքն է:

Այ, ուրի՜շ բան, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը խոսքի արանքում կարող է մասամբ նեղացածի հայացքով նայել Նիկոլայ Վլադիմիրովիչին (ձեզ խրատ, որ երեխեքին աղավաղված անուններ չդնեք՝ մեկ էլ տեսար մեծացան ու դարձան նախագահ, վարչապետ, վարդապետ, ծայրահեղ դեպքում՝ գարաժի վարիչ)  սակայն, հավատացնում եմ, Հայաստանում դրանից ոչ ջրհեղեղ կլինի, ոչ էլ՝ ցունամի: Ավելին ասեմ՝ անգամ երկրաշարժ չի լինի, որքան էլ, որպես երկիր, տեկտոնիկ առումով որոշակիորեն հակված ենք բնության այդ պատժին, թեպետ անհրաժեշտության դեպքում դա էլ կբացառվի, քանզի եղած մեկը մարսելու խնդիր կա, իսկ չար լեզուներն ասում են, որ 1988-ին Հայաստանին պատուհասածն ավելի շատ ուղեկցվող բանի արտահայտություն էր, քան բնության բխկոցի:

Ռուսների անհանգստանալու բաները
Ռուսները Հայաստանում իրականում անհանգստանալու ավելի մեծ բաներ ունեն, որոնք լրջորեն կարող են ջրի երես ելնել ու լիքը բան պղտորել: Հենց մեկը Հայաստանի երկաթուղին վաղուց իրենով արած ռուսական համապատասխան ընկերությունը, որը եղած ռելսերը ծախելուց զատ ուրիշ գործառույթ չի էլ պատկերացնում, իսկ այն, ինչ անում է, ընդամենը շպար է, որից կանանց տեսքով առատորեն օգտվում է մարդկության ամենազոր կեսը: Հենց մեկը Հայաստանի էներգետիկ ցանցն իրենով արած ռուսական մեկ այլ ընկերության հանցավոր անգործությունը կամ թվացյալ գործունեությունը, որն իր արածների մասշտաբների մեջ ընդամենը ծիծաղ է շարժում: Հենց մեկը հեռահաղորդակցության ոլորտը: Հենց մեկը… Ո՞ր մեկն ասեմ: Հայաստանի համար այն, ինչը ստրատեգիական նշանակություն ունի, ռուսները հայ վասալների թեթև ձեռքով առել են իրենց մեռած գրկի մեջ ու դեռ հաթաթա էլ տալիս են մեզ՝ մեզ, որ արևելյան թմբիրի մեջ ընկղմած՝ սուվերենություն ենք կորցնում:

Ձեր իսկ շահերից բխողը



Այնպես որ, պարոնայք անհանգստացածներ, չափից ավելի մի անհանգստացեք այնտեղ, որտեղ լրջորեն անհանգստանալու բան չկա: Իսկ այն, ինչ վերաբերում է մեր ներքին կյանքում անհանգստության տակ քողարկված տեղաշարժերին կամ չհռչակված, սակայն լավ էլ տեմպի տակ դրած «զորախաղերին» (հասկանալի է՝ կուսակցություն-կուսակցություն խաղացողների) Նիկոլից Նիկոլայ Վլադիմիրովիչի վերածված անձն այնքան միամիտը չէ, որ կեղտի չանի միջից ձեր գլուխները բարձրացնելու փորձերը չտեսնի: Ինքն էլ չտեսնի, իրեն տեսնել կտան: Բարեբախտաբար թե դժբախտաբար, այդ ուժերը կան, զանազան կառույցների տեսքով առկա են երկրի ներսում:
Ո՞վ:
Եթե այդքան բան էլ չեք տեսնում, էլ ինչ խոսեմ ձեզ հետ: Սակայն բոլոր դեպքերում  ընդհանուր լիկբեզի վերացման մակարդակով շտապեմ ձեզ լուսանելով ուսուցանել, որ նրա համար ծամված բաներ են ձեր շարմազանովները, աշոտյանները, խոսրովհարությունյանները,  շմայսներն ու նեմեցները, լոխերն ու դմբլդոխները: Ձեզ էլ թվում է, թե իսկապես է ժողովրդին կարոտել ու կարոտն առնելու համար է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում միտինգ հրավիրել:
Ձյո՜ւն նստի ձեր խելքին:
Միտինգը Նիկոլն անում է նրա համար, որ ձեզ ևս մեկ անգամ ապացուցի, թե ով է երկրում տղա կանչող տղա: Այնպես որ, տեղներդ տազ արեք, գլուխներդ էն անտեր լիքը բանով չանից վեր չհանեք ու, առհասարակ, ողջամիտ եղեք: Հավատացեք, որ դա բացառապես բխելու է ձեր իսկ շահերից:

Հ.Գ. Ինչ վերաբերում է պուտուկի մեջ ընկած ընկած մկանը, Արցախի նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանի պես չհաստատապնդենք, թե նրա պահվածքը բարոյական դեգրադացիայի դրսևորում է, բայց թե բոլոր դեպքերում կողմ լինենք մեղմ գնահատականներին ու համեմատություններին ու «Կովկասի գերուհին» ֆիլմի հերոսի պես ընդամենը ասենք՝ մեղք էր թռչնակը, որքան էլ որ մեր կոնկրետ պարագայում այդ թռչնակը մուկ է: Սովորական մուկ:

                                                                                                   Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ


«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)