Henq.am | Շատ քաղաքավարի՜, կուլտուրակա՜ն… հիպնոս
Երևան
19.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

Շատ քաղաքավարի՜, կուլտուրակա՜ն… հիպնոս

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Ձեզ բախտ վիճակվե՞լ է՝ ականատես լինեք՝ ինչպես է կատուն խաղում մկան հետ: Ինձ վիճակվել է: Կատուն չի անում ոչ մի ավելորդ ու կտրուկ շարժում, բայց տիրապետում է ողջ իրավիճակին, ընդսմին, ասած Շմայսի, էդքան բանն անում է շատ կուլտուրական ու քաղաքավարի: Իսկ կատվի «հսկողության» տակ անդարձ հայտնված էն արագաշարժ, ճարպիկ կենդանին մեկեն դառնում է մի հատ հիվանդ կրիա: Դանդա՜ղ սողում է, քարշ գալիս հլո՜ւ՝ փորձ իսկ չի անում տեղից փախչելու: Հիպնոս է շքեղ, կատվի թունդ հիպնոս, որի տեխնիկային, «ուստա կատվից» զատ, չի տիրապետում այլևս ոչ ոք՝ բացի, իհարկե, մե՛ր «ուստա կատվից», որի «թավշհեղափոխական ծածկանունն» է, այո՜, ՀՀ ԱԱԾ:

Խնդրե՛մ: Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ  է, որ նրանք, ովքեր գիտեն, որ էս է գալու են՝ իրենց կալանեն, կամ մտքով անգամ չեն անցկացնում երկիրը լքել, փախչել-պրծնել, կամ, եթե գնում էլ են, խելոք հետ են դառնում, ու իրենց «Զվարթնոցում» բռնում-կալանում են…
Իսկակա՜ն հիպնոս: Զանգվածայի՜ն, զարմանալի՜ հիպնոս:

Տեսեք՝ Քոչարյանը համբերատար սպասում էր, մինչև կալանեցին: Շմայսն առհասարա՜կ ուրախ էր կալանավորվելու առիթով, այնքան ուրախ, որ եթե մոռանում, իրեն չէին կանչում, ինքն էր էդ քաղաքավարի, էդ կուլտուրական հիմնարկին ներկայանալու առիթ հայթայթում՝ բոստանում պապու է՜ հնուց թաղած, Նիկոլի թվի թվանքն էր գտնում ու բերում-հանձնում:
Դե հիմա ասեք՝ եթե հիպնոս չէ, այդ դեպքում ի՞նչ է:

Կամ Սերժի եղբոր հաշշաքաշ տղան: Երկրից բարեհաջող թողել-գնացել էր, սակայն կամովին, իրա ոտո՜վ հետ վերադարձավ:
Հիպնո՞ս է: Հարկա՛վ:

Վաչոն իր գարաժի ոչ միայն իր, այլև Սերժի՛ «սեկցիայում», ինչ որ կար, խելոք, պարտաճանաչ տվեց, պիոների պես հույժ պատրաստակամ՝ գարաժը լրիվ սրբեց, դուրս կրեց… Սաշիկը ոչ միայն, ինչ պետք էր, տվեց, այլև հիսուն տոկոսը վերցնելու իր գեշ խասյաթը թարկեց: Եւ ուրեմն այս հիպնոսը նաև բնավորություն է հիմնովին փոխում, գողին «սուրբ» սարքում, գռփողին՝ «բարի մի սամարացի»:

Եւ կամ, էլի մեր բոլորի պարծանք ախպերիկը՝ նույն ինքը՝ Շմայսիկը: Էն ամբարտավան, էն լպիրշ մարդը ո՜նց մեկեն փոխվեց, ի՜նչ օրինապաշտ քաղաքացի դարձավ, այնքա՜ն օրինապաշտ, որ իր ունեցած զենքը տարավ-հանձնեց քիչ է, դեռ ուրիշների ձեռքից վերցրածն է տանում-հանձնում: Անգամ էն պստիկ էրեխեքի ձեռքից, էրեխեքին լացացնելու գնով, էն ջուր կրակող «ջրազենն» է առնում, տանում ամեն օր ԱԱԾ հանձնում:
Հիպնո՞ս է: Բա ի՜նչ է:

Ասեմ , որ այս հիպնոսին տիրապետողները օժտված են նաև ընդունակությամբ, որ եթե մեկին արդեն պիտի կալանեն, ակնկալվող էդ կալանքի շուրջն այնպիսի՛ «հաճելի» աուրա են ստեղծում, որ հենց էդ կալանվողն է անհամբերությամբ սպասում էդ պահին, ոնց որ սպասում են անչափ հաճելի անակնկալին: Զորօրինակ, վերջերս նման անակնկալի «քաղցր» սպասմամբ, որ ուշադիր լինեք, Սերժն է տոգորվել: Էնպես է տոգորվել, էնպես վարակվել, որ իր շրջապատն էլ է էդ կալանելու անակնկալից հավեսի ընկել:
Հարցնում եք՝ խոսքս վերաբերում է ի՛նչ Սերժի՞:
Ուրիշ ի՞նչ Սերժի, է՛ն, էլի՜, որին, տվիք ու մերժիք:

Դե ինչ, հիպնո՞ս է:
Անշո՛ւշտ հիպնոս է, ու չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Կա՛մ Հայաստանում հատուկ զենք է գործում, որն իր շուրջբոլոր հիպնոս է անում, կա՛մ մեր ԱԱԾ-ում հատուկ ընդունակությամբ, սո՛ւպերընդունակ, «այլընտրանքային» մարդիկ են գործի ընդունվել, աշխատում: Ու հետն էլ էնքա՛ն քաղաքավարի ու կուլտուրական են իրենց գործն անում, մարդկանց համոզում, կալանավորում, որ կալանավորվողի քեֆն են անգամ բերում: Մարդկանց հեռվից հեռու, հույժ տելեպատիկ նե՜նց են համոզում ու իրանց փախած տեղերից հետ վերադարձնում, որ էդ մարդիկ կալանավորվելուց առաջ, կռանում, «Զվարթնոցի» հայրենի ասֆալտն են համբուրում:
Իսկապե՜ս որ հիպնոս:

Դե ինչ, եթե  մի քիչ էլ սենց հիպնոս անեք, երկրի արտաքին պարտքը կփակեք, կանցնեք… ներքինին:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Բայց ամեն դեպքում, սիրտս վկայում է, որ հաջորդ հիպնոտիկ անակնկալը Սերժի համար են դրել պատրաստում: 
Էլի՜ հարցնում եք՝ որ Սերժի:
Ասի՜, է՜ն, որին մերժիք:
Ի միջի այլոց, առանց հիպնոսի դժվար էդքան հեշտ ինքը մերժվեր, և ուստի էդ մերժելն էլ էր երևի հիպնոս, շատ քաղաքավարի՜, կուլտուրակա՜ն հիպնոս…

«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)