Henq.am | Բա Ձե՞ր «դերասաններն» ինչ եղան, պարո՛ն Մանուկյան
Երևան
20.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

Բա Ձե՞ր «դերասաններն» ինչ եղան, պարո՛ն Մանուկյան

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«…Այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ եւ այլն»:
«Կարծես բոլորը վախեցած են ու սպասում են: Այս ճանապարհը կտանի մեզ դեպի 37 թիվ, պատերազմ եւ մեկուսացում միջազգային ասպարեզում»…

Վազգեն Մանուկյան՝ ՀՀԿ համակիր, Քոչարյանի պաշտպան

 Իսկապե՛ս: Ձե՞ր դերասաններն ինչ եղան, պարոն Մանուկյան: 
Հա՜, հիշեցի. անցան կրիմինալ սերիալների ժանրի, որ հիմա էլ էդտեղ ինքնաարտահայտվեն: Իսկ երկրորդ հարցն էլ Ձեզ տրվելիք այն է, թե դուք դրանց ի՞նչն եք, որ պաշտպանում եք, պարոն Մանուկյան: Երաժշտական ձևավորո՞ղը՝ ողբ ու կականը դնելու գծով, թե բեմադրող ռեժիսորն ու պրոդյուսերը՝ Ձեր էդ «կադրերի» «ճշմարտանմանությունն» ու «ֆինանսավորումը» հիմնավորելու գծով: 

Ըստ Ձեր զարմանահրաշ այդ հիմնավորման՝ 1996 թվին, երբ Ձեզ հանիրավի «շրջանցեցին», շատ վատ արեցին, իսկ մնացած բոլոր ընտրություններում, որ ոչ միայն «շրջանցեցին», այլ արդարություն, օրենք, սահմանադրություն տվին, անդազահան արին, շատ էլ լա՞վ արին:
Այսինքն՝ 96 թվին, ինչ կատարվեց, «Верю!», մնացած դեպքերում՝ կտրուկ «Не ве՞рю!», պարոն «Ստանիսլավսկի»: Ըստ Ձեր «ռելյատիվիստական» այդ մեկնաբանության՝ 1996 թվի ընտրական խախտումները խախտումներ էին, դրանից հետո մյուս բոլոր ընտրություններում եղած խախտումները՝ «արդարության ու ժողովրդավարության մի-մի հաղթանակ»: Բա իհարկե, եթե «ժողովրդավարություն» բառն ստուգաբանենք «ժողովուրդ վարել, ցանել ու հնձել», հարկավ որ դրանք մի-մի հաղթանակ են: Մի հաղթանակի անունը Ռոբերտ Քոչարյան, երկրորդի անունն՝ էլի՛ Ռոբերտ Քոչարյան, երրորդինն արդեն՝ զուգասահքի զույգ՝ Քոչարյա՛ն-Սարգսյան, չորրորդինը՝  Սարգսյա՛ն-Քոչարյան: Հապա մի հատ հաշվե՛ք էդ «հաղթանակներն», ամեն մեկը հինգ տարով, պարո՛ն Մանուկյան, հաշվե՛ք ու տեսե՛ք, թե միասին քանի՛ տարի են անում. ուղիղ 20 տարի:
Մի ողջ սերնդի զուր անցած աենաընտիր տարիներ: Խաբեության, ամբարտավանության, անտաղանդության, թերուսության ու կեղծավորության հաղթարշավի մթնոլորտում անցած տարիներ: Ու մի ողջ հանիրավի կորած ու ատամները սեղմած, ցավը սրտում՝ լռած, հազար վսեմ փափագ սրտում սպանա՛ծ սերունդ: Անհե՛տ կորած սերունդ, որի կյանքի միակ գերխնդիրը դարձավ, թե ո՛ւր ինքը գաղթի՝ արևմո՞ւտք, թե՞ հյուսիս:
Մեղքի նշույլ բնա՞վ էս ամենում չունեք: Լռո՞ւմ էիք՝ լռե՛իք, շարունակեի՛ք լռել: 20 տարվա ճահճում լռում էիք սիրով: Հիմա ծով են ելել՝ տրտնջում եք ծովից, ծովի քամուց, սյուքից, ծովի՝ հազար տարի մեր ափերը չեկած նավ ու ալիքներից. հե՞տ եք վարժվել ծովից, վախենո՞ւմ եք ծովից…

Լևոն Տեր-Պետրոսյանն, ինչ արեց-չարեց, ընդամենը 5-6 տարի արեց: Բա սրանք, 20 տարի է, փահլևանություն ու յալանչություն են անում, Դուք էլ դիտում եք ու հավանությամբ գլո՞ւխ ուղղահայաց տարուբերում: Սրանց ռեժիսորն ու «գեղարվեստական» ղեկավարը… Դո՞ւք էիք: Դրա՞ համար եք այսօր այդքան վրդովված: Իզուր էլ վրդովվում եք: Ձեր «ստեղծագործական այդ կոլեկտիվը» 20 տարվա մեջ առաջին անգամ լրիվ անկեղծ է իր խաղը խաղում, անկեղծորեն լալիս, անկեղծորեն գանգատվում, անկեղծորեն սեր ու հանդուրժողականություն պահանջում իր դեմ, անկեղծորեն իրար… ուտում:

Կամ, որ պատասխանատու հայտարարում եք, թե Քոչարյանն է հաղթանակը կռել: Բա եղա՞վ, պարոն Մանուկյան, Քոչարյանն է՞, մենա՜կ, հաղթանակ տարել: Թե՞ ժողովուրդը: Ձեզ ի՞նչ պատահեց, հայոց «գլխավո՛ր ժողովրդավար»: Հետն էլ՝ բիրտ կասկած. «Կարծես բոլորը վախեցած են ու սպասում են»

Ուրեմն 20 տարի վախեցած չէին ու չէի՜ն սպասում, հենց էդ վախն իրենցից թոթափեցին ու հասան իրենց սպասածին՝ սեփական ձեռքերով սեփական ապագան կերտելու բախտին, Ձեզ համար դարձան անորոշ սպասմամբ վախեցած ամբո՞խ: Ֆրոյդն ու Յունգը, այ հենց ստե՛ղ խամրեցին Ձեր դեմ, դարձան շարքային, միջակ հոգեբան: Իսկ միգուցե այդ «վախեցածները» հենց նրանք են, որ այդ 20 տարեկան ճահի՞ճն արարեցին: Ծովից ծով Հայաստան էիք, պարոն Մանուկյան երազում, սակայն կոռուպցիայի ճահիճն ընկած Հայաստանով… բավարարվեցիք, Ձեզ ներշնչեցիք, թե դարավոր երազն իրականացրիք, քիչ է, դեռ ի լուր աշխարհի էլ ազդարարեցիք…

Նորերը հներին կոռուպցիայի մեջ են մեղադրում ու իշխանության շարքերը մաքրո՞ւմ: Է-հա՜: Բա ուզում էիք հավիտյա՞ն մնալ, անգամ դամբարանի՞ց երկիր կառավարել: Անխիղճնե՛ր, և՛ հոգով, և՛ մտքով արդեն լրիվ «մումիայացու» էիք դարձել. կամ պտի դամբարան դրվեիք, կամ պտի հոտից աշխարհը խելռեր: Դրին դամբարան, դամբարանից եք ուզում կառավարել ու դամբարանից «թեզիսներ» հղել:
Էդ «թեզիսները» մինչև էդ ո՞ւր էին: Էս-էն քուչից ելած թերուս դեպուտատի սրա-նրա վրա դրած «թավաննե՞րն» էին, թե՞ երկրի պարտամուրհակներն էին, որ պիտի փակվեն:
Ախ հա՜, երևի չինովնիկների կանանց անունով ձևակերպված ու «հայտարարագրաված» միջոցներն էին, որոնք դրանից 20 րոպե առաջ երկրին տրված շատ սուղ անհրաժեշտ «ժողովրդավարություն զարգացնելու համար» կոչված վարկերն էին, որ էլի էս հեգ ժողովուրդն է վաղը փակելու: Չինովնիկների կանանց հաշիվներ գցած «վարկերը» վաղն էս ժողովուրդն է ստիպված փակելո՞ւ:
Բնա՛վ: Ով յուրացրել է, նա էլ կփակի: Այ սա՛ եղավ թեզիս, նորմալ, կարգին թեզիս:
Այ է՛ս մասին Դուք Ձեր հեղինակավոր կարծիքը հրապարակեք, պարոն Մանուկյան: Ի՞նչ կարծիքի եք, պարոն Մանուկյան, էդ գռփածը պիտի ժողովո՞ւրդը փակի: Այ է՛ս մասին ասեք՝ ուղի՛ղ ու նույն պաթոսով ասեք. մարդիկ Ձեր կարծիքին շատ են կարոտ, ասե՛ք…

20 տարի է՝ շապիտո բացել, լա՜վ էիք զգում: Ամեն հինգ տարին մեկ հռհռում էիք. «Цирк ушел, а клоуны остались»: Ու գիտե՞ք՝ ինչո՛ւ Դուք ու ձերոնք, այլ ոչ թե մարդիկ էին էդպես հռհռում: Որովհետև մարդկա՛նց՝ էդ շապիտոյի հանդիսատեսի՛ն էիք դրել այդ «клоуны»-ի տեղ, ու փոխանակ իրենք խնդային, Դուք ու ձերոնք էիք իրենց վրա խնդում: Բայց այսօր արդեն հանդիսատեսը վերջապես հրաժարվել է իրեն զոռով պարտադրված ծաղրածուի դերից ու Ձեր «ստեղծագործական» խմբի ելույթն է դիտում ու «ծափահարում», ստեպ-ստեպ էլ, ի՜նչ է եղել որ, արդեն ինքն է խնդում: Ու գիտե՞ք՝ ինչո՛ւ է այսպես բուռն «ծափահարում» ու ստեպ-ստեպ էլ խնդում: Որովհետև, ասած թատերական ամենամեծ քննադատներ Սիրանուշի ու իրա Հըռուբենի, «անչափ ռեալիստական» եք էս անգամ խաղում… Դե ինչ, բռա՛վո, մաեստրո՛:

 Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.գ. Ինչ վերաբերում է 37 թվին, ապա եթե դուք նկատի ունեք հազար ի՛նը հարյուր 37 թիվը, դժվար դրանով է՛ն մարդկանց վախեցնեք, ում Դուք ու ձերոնք տարել-հասցրել էիք հենց 37 թիվ: Հա՛, Քրիստոսի ծննդից հաշված է՜ն՝ առաջին դար:
Ինչու առաջին դա՞ր: Բա հենց է՛դ է Հայաստանում վաղ ֆեոդալիզմի տարածման շրջանը, ուր տարաք հասցրիք երկիրն ու մարդկանց:
Չէի՞ք նկատել:
Վա՜ու, արծվի Ձեր էդ տեսողությունից ո՞նց է վրիպել:
Հաստատ շա՜տ վերևում էիք, որ չեք նկատել՝ Լուսնի վրա՛, ու հիմա նո՛ր Լուսնից իջաք, պարո՛ն… բարոն:

«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)