Երևան
17.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հասարակությանը չի կարելի երկատելՖրանսիացիները կամային հաղթանակ տարանՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էՔոչարյանի հանգչող վստահությունը«Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն»Փաշինյան-ՀՅԴ հանդիպումՕսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծումՀայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակըԸնդունվեց Կառավարության հրաժարականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Վարչապետը հրաժարական տվեց Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի

«Առանձնակի դաժանությամբ խաբվածները» -2

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Ձեր խոնարհ ծառայի՝ «Առանձնակի դաժանությամբ խաբվածները» նյութի հրապարակումից հետո, որտեղ Ալիկ Սարգսյանն իր ապշանքն էր հայտնում իր գարաժն ու իր հաշիվները, առանց իր գիտության, չարանենգորեն լցրած միլիոնների առթիվ, Հայաստանի տարածքում զարմանալի բան սկսեց նկատվել:

Զարմանալի աժիոտաժ է ու իրարանցում, զարմանալի խուճապ: Բոլորը ընկած իրենց գարաժների հիմքերն ու «յամեքն» են փորում: Տո ի՜նչ մենակ գարաժ, տան հի՜մքն են փորում, որ հանկարծ չըլնի՝ էն, ինչ Ալիկի գլխին սարքին-բերին, իրենց գլխին էլ բերած լինեն: Այսինքն թե՝ ԱԱԾ-ականները արկղերով փող փորած-դրած-թաղած լինեն, բայց իրենք բանից անտեղյակ լինեն: Ու «խեղճ» մեր միլիոնատերերը, իրենց գերդաստաններով, ամեն մեկը մի հատ քլունգ ու «լոմ» առած, ոմանք անգամ «եքա» բուլդոզերներ նստած, իրենց դղյակների հիմքերն են ահաբեկված քանդում. իրենցից թաքուն իրենց հիմքի տակը դրած «պադստավա՛» են փնտրում` տրոյական ձի՛: Չհաշված` որ ինչքան տատուց մնացած վերմակ-դոշակ կա, դրել-քանդել, բրդի մեջ «չարորակ» փող են որոնում…

Ըստ այդմ՝ կտրական վրդովմունքով դիմում եմ ԱԱԾ-ին. հերի՛ք է՝ էդ մարդկանց գլխին միլիոններով փող սարքեք: Թարկե՛ք աշխատանքի էդ արգահատելի եղանակը: Հերի՛ք է՝ միամիտ, բանից անտեղյակ, լրիվ տկլոր մարդկանց միլիոնատեր սարքեք: Իրանք չե՜ն ուզում, հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ: Իրանք դեմ են իրենց ունեցած էդ…փողին: Մարդիկ, հանգիստ, իրենց անկողնու մեջ քնած, քնից զարթնում, մեկեն հանպատրաստից միլիոնատեր դարձած են իրենք իրենց հայտնաբերում: Ախր էդ մարդիկ սթրես են տանում: Դուք հե՞չ խիղճ չունեք, բա որ ընկնավորվեն կամ շաքարը բարձրանա, տանելո՞ւ եք էդ հիվանդ մարդկանց՝ բուժեք:

Մանվելի գլխին սարքածը ձեզ հերիք չեղա՞ վ: «Խեղճ» մարդը քանի՜ անգամ հարցրեց, թե իր նկուղներում որտեղից էդքան զենք, բերք ու բարիք: Եւ ո՞վ իրեն գեթ մի  պատասխան տվեց: Ոչ ո՜ք: Մինչև օրս էդ մարդը գլուխ է կոտրում, թե որտեղից իրեն էդքան բանը, բայց ի՞նչ պատասխան գտնի, երբ ինքը չի ջոկում անգամ, թե որտեղի՞ց իրեն էդքան առանձնատուն, էդքան փող ու տարածք:

Կամ հիմա էս խուճապը ձեր դուրը գալի՞ս է, պարոն ԱԱԾ-ականներ. Մարդիկ գերդաստաններով ընկել, տների հիմք են փորում: Մարդ կա անգամ դրել «Վահագնի» թաղամասի իր առանձնատունն է քանդում:

Տնաքանդությո՜ւն է:

Կամ մի հատ չեք մտածո՞ւմ, որ էդ մարդիկ հո մի հա՞տ տուն չունեն, որ մի հատ փորեն, պրծնեն, խախանդվեն: Հազա՜ր տուն, օբյեկտ ու գարաժ ունեն, ո՞ր մեկը փորեն, ո՜րն հետաձգեն, ո՜ր մեկին առաջնայնություն տան: Քուն, դադար կորցրել, փոշոտ ու տլոտ գաստրաբայթեր են տնովին դարձել: Բա հիմա ո՞նց շուռ չգաս ու չհարցնես՝ Ձեր արած ֆոկուսը ձեզ դուր եկա՞վ, Նիկոլ: Սրա՞ համար արիք հեղափոխություն: Ուզում եք, երկրում ինչքան կարգին տուն կա, սաղ դնեն քանդե՞ն, ա՛յ տնաքանդներ:

Հարգարժա՛ն Նիկոլայ Վլադիմիրովիչ, Վլադիմիր Վլադիմիրովիչի վառ օրինակով, ուրեմն, մի հատ գնում եք «դեպքի վայր», էդ մարդկանց ձեռքից քլունգներն առնում ու հանրային սեփականությանը վնաս հասցնելու գործ եք հարուցում: Ինչ ասի՞ք: Հանրային սեփականություն չեն, այլ մասնավոր ե՞ն: Է հանրայնացրե՛ք, նո՛ր գործ հարուցեք…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում «Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի» Վարչապետը հրաժարական տվեց Ֆրանսիա, այնուհետ Գերմանիա Թուրքիան հորդորում է մոռանալ 1915-ը Ինչ ներդրումներ սպասել Ինչո՞վ է իրականացվել ինքնասպանությունը Պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնի Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Մարզպետին՝ սվիններով ՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր «Դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան» Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ Դեսպանը շփոթում է ազատագրվածն ու գրավյալը Մանվել Գրիգորյանի պաշտպանը վատ հիշողություն ունի Սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է Ժողովո՜ւրդ, հիշո՞ւմ ես «կարտոլի շուրջ» ի՜նչ դեբատներ էին Խմբակցությունների ղեկավարները հայտնի են Երեք մարզպետ կամ մեռնելուց պրծանք Հայաստանին սպասելիք ներքաղաքական զարգացումները ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին «Ազդարարով» ազդարարվեց Երևանից տեղափոխել են Մոսկվա ՊԵԿ նախագահի ճեպազրույցը Օրը կարևոր է, սակայն սպասենք երեկոյին Թունավորվել է սովորական աջիկայից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը Խորհրդավոր հոկտեմբերի 16-ը Հեռակա ուսուցումը կվերանա Ցուցահանդեսից մի քանի ժամ առաջ Դինքի անունով փողոց՝ Ստամբուլում «Կարմիր ֆուրիաների» անակնկալ պարտությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վիրահայերը բողոքում են Հոր և դստեր համատեղ ցուցահանդեսը Ռուսաստանն Իրանին մենակ չի թողնի Սննդամթերքի անվտանգության ապահովումը՝ գերխնդիր Սորոսականներն ընդդեմ երկրի և Նիկոլի Ֆրանկոֆոնիան ավարտվեց. ի՞նչ արդյունքներ գրանցեցինք