Henq.am | «...վստահ չեմ եղել, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ չեմ հանի»
Երևան
19.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

«...վստահ չեմ եղել, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ չեմ հանի»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Գայանե Ղազարյանը facebook-յան իր էջում գրում է. «Մարտի 1-ին, երբ ոստիկանությունը Լեո-Պարոնյան խաչմերուկում հարձակվեց մոտ 15-20 հոգանոց մի փոքրիկ խմբի վրա, որում նաև ես ու մամաս էինք (ես՝ 39 աստիճան ջերմությամբ՝ գնում էինք մեր ծանոթներից մեկի տուն թեյ խմելու ու նորից վերադառնալու), ու որի ոչ բոլոր անդամներն էին ցուցարար (թե ինչու՝ երկար պիտի բացատրեմ, դրա համար բաց եմ թողնում)…. մի համազգեստավոր…

Բայց մինչև դրան հասնելը… 
1. Մարտի 1-ի գործի վերաբացման պայմաններում սրա մասին խոսելն արդեն համարում եմ կարևոր, քանի որ եղածին ճիշտ կանենք ամբողջական նայենք՝ չգծելով հաստ բաժանարարներ։
2. Սրա մասին երբեք չեմ խոսել, քանի որ Մարտի 1-ի տեռորի ու հետագա իշխանությունների որակի պայմաններում վստահ չեմ եղել, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ չեմ հանի՝ Ռոբի յաթաղանի տակ դնելով անմեղ մարդու։

Երբ ոստիկանական խումբը հարձակվեց 15-20 հոգանոց քաղաքացիների վրա, բոլորը փախան։ Մաման ընկերուհու ու մի քանիսի հետ շրջվեց դեպի շքամուտք, բայց շքամուտքը կոդով էր։ Ու հենց էդ պահին էլ գլխին ստացավ մահակի հարցվածն ու ընկավ։ Իսկ իմ վրա հարձակվեց խմբի հրամանատարը, քաշեց փողոց, գցեց գետնին ու հայհոյելով սկսեց ոտքերով խփել ամեն տեղ՝ ենթականերին հրամայելով, որ միանան։ 4 հոգի միացան… Ինչ-որ ժամանակ խփելուց հետո, թողեցին ու փողոցային հայհոյանքներ տալով՝ վազեցին ուրիշների հետևից։ Իմ վրայով ոնց-որ շարասյուն վազեր։ Երբ հոսքը նոսրացավ, վեր կացա նստեցի։ Ու էդ պահին ինչ-որ մեկը գլխանոցիցս քաշելով՝ ինձ ուղղակի պոկեց գետնից ու բրդեց մայթ։ Մտածեցի՝ վերջս եկավ...

Շատ չտխրեցի, որովհետև մինչ դա արդեն տեսել էինք հեռվում՝ Մյասնիկյանի արձանի մոտ կրակոցների լույսերն ու դղրդոցը, որտեղ մարդկանց հոծ բազմությունն էր, ու համարել էինք, որ կենդանի մարդ չի մնացել։ Իսկ էդ մարդն ինձ բառիս բուն իմաստով շպրտեց բացված շքամուտք, որտեղ տեսա մամային, ընկերուհուն ու էլի ուրիշների (հետո իմացա, որ շենքի բնակիչներն արագ բացել էին շքամուտքը, իսկ էդ մարդը, ոնց՝ ինձ, էնպես էլ մամային՝ ընկած տեղից բարձրացրել ու գցել էր ներս)։ Մամայի գլխից արյունը չռում էր դեմքին։ Էդ պահին արդեն ուղեղի ցնցում էր ստացել։ Շրջվեցի ու տեսա, որ մարդը համազգեստավոր էր (սև)։ Մաման կատաղությունից գոռում էր վրան ու ինչ ասես ասում։ Էդ մարդն ասեց՝ женщина я вас спас։ Մաման չէր լսում ու շարունակում էր գոռալ։ Ասեց՝ женщина, я спас вас и вашу дочь, я спас вам жизнь։ Շքամուտքի դուռը կողպեց ու գնաց։

Դրանից հետո շենքի պատուհանից տեսա էն, ինչ կուզեի երբեք չտեսնել։ Ու հասկացա, որ համազգեստավորը չէր չափազանցրել։ Ու որտեղ էլ հիմա լինի, կուզեմ իմանա, որ ես իրան շնորհակալ եմ»:

Henq.am
  Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության:

 

«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)