Երևան
18.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձըGoogle-ը հրաժարվել էԿոտրել է երգչի քիթըԹումոյի մասնաճյուղ՝ ՓարիզումՎրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. ՏեսանյութԻրանը նոր հրթիռ է ստեղծելԱ՜խ, այդ հիմար հետաքննություններըՀասարակությանը չի կարելի երկատել
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը

«Սիցիլիական պաշտպանություն»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Սիցիլիական պաշտպանությունը ռազմատենչ բնույթ ունի: Շատ տարբերակներում սևերը պայքարում են ոչ միայն հանուն հավասարության, այլև հանուն գերակշռության: Թերությունն այն է, որ սպիտակները հաճախ իրենք են ստանում նախաձեռնությունը, այնպես որ սևերին հարկ է հոգալ այն մասին, որ իրենց սրընթաց գրոհի զոհը իրե՛նք չդառնան»:                         
                                                                              Ջոն Նանն, անգլիացի գրոսմայստեր

Մի խոսքով, սևերը, նախահարձակ լինելով, «տեռոր» են անում, ահաբեկություն: Այս պաշտպանությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախասիրած պաշտպանությունն է: Երբ պետության գլուխ էր, պետական տեռոր էր անում, հիմա գլուխը սափրվելու շեմին է, իր գլխին է տեռորն էդ անում, անհատակա՛ն տեռոր: Զարմանալի մի զուգադիպությամբ՝ պաշտպանությունն այդ «սիցիլիական» է կոչվում, որով առավելս է Ռոբերտ Քոչարյանի ուշադրություն գրավում, քանզի Սիցիլիան իր սիրած  ու  մեր երկրում մեծ սիրով զարգացրած մյուս բանի՝ մաֆիայի հայրենիքն է: Արդյունքում՝ իր օգտագործած տերմիններն էլ են սիցիլիական ծագմամբ: Խնդրեմ.
      -Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է «թավշյա» հեղափոխության սիրո և, ոնց է՞ր…

Ու ստեղ, ոնց որ իր մյուս «անմեղ» տրտնջացող կուսակիցները, ինքը նույնպես ուզում է հիշել «հանդուրժողականություն» բառը՝ դրանով հիշեցնելով նաև, թե՝ «Բա ասում էիք՝ մեզ ձեռք չե՞ք տալու, բա ասում էիք՝ խելոք հեռացեք՝ ձեզ բան չե՞նք ասի. խելոք հեռացանք, բայց բան եք ասում, որպես վկա կանչում, տեղում մեղադրյալ վերաորակավորում»…

Ահա հենց սա է իր ակնարկածի պարտակ տողատակը:
Հարցնում եք, թե որտեղ նկատեցի իր արած տեռո՞րը: Խնդրե՛մ: Ինքը հանրությանը շատ նո՜ւրբ ակնարկում է նաև, որ իրեն հենց ձեռ տվին, ինքը կռիվ կգցի, անգամ պատերազմ կսադրի: Մինիմումը՝ քաղաքացիական: Ինքը չի հիշում մարտի 1-ի ոչ մի անմեղ զոհի անուն: Իր ինչի՞ն է դա պետք: Իր հոգսն ու դարդը դրանք չեն: Ինքը վախվորած, թուքը կուլ տալով, բայց, միաժամանակ, նախահարձակ լինելով, հասկացնում է՝ իրեն կպան, ինքը ոչ բերան կփակի, ոչ «կամպրամատի տոպրակ», ինքը գնաց՝ իր հետ էնքա՜ն մարդ կտանի: Եւ ուստի իսկույնևեթ էլ հուշում է, թե կոնկրետ ո՛ւմ իր հետ սիրո՜ւն կտանի: Հլա լսեք՝ ինչ «լացացնող» ու անսպառ ձեն ունի.

       -Ստացվում է, որ 21 ու կես տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, հաղթել է 2008 թվի ընտրություններում…
     -…Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շինծու գործ հարուցել…
       -Սահմանադրական կարգն ենք ապահովել: Ես՝ իբրև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի, և այդ սահմանադրական կարգի (էստեղ իր ծիծաղն էլ է իր ասածի վրա գալիս՝ Գ.Ս.) երաշխավորն էի, ես ինքս ինձ տապալել եմ, ինչ-որ տարօրինակ ձևով, և այդ տապալմանը մասնակցել է բանակի… ը՜…ը՜… վերնախավը…

Հասկացա՞ր, ժողովուրդ, թե ի՜նչ անզուգական վարպետի հետ դու գործ ունես: Սադրանքի՛ անզուգական վարպետի հետ, ով ակնարկում է, թե՝ «հլա փորձեք՝ ինձ կպեք, ինձ կպաք բանակին էլ եք կպչում»… Էս եղանակով ինքը երևի հույս է փայփայում, որ բանակին հանի ժողովրդի դեմ, ժողովրդին՝ բանակի: Ու հետն էլ ահ է տալիս, թե՝ «այդպես պետականության հիմքի հետ եք խաղում, պետականություն եք այդպես խարխլում»: Մի խոսքով՝ «ինձ կպաք կռիվ կգցեմ, սաղի՜դ հետս կառնեմ-կտանեմ»: Հետն էլ, իր հետ «առնելիք-տանելիքի սև ցուցակի» մեջ է շատ զգո՜ւյշ, շատ աննկա՜տ տեղավորում նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Սահմանադրական դատարանի ողջ կազմը, քանզի դրանք իր արածները համարել են սահմանադրական: Մի խոսքով՝ իրեն «կամպանիա» է ձեռի հետ դրստում, որ եթե պիտի իրեն բռնեն, ապա ստիպված լինեն դրանց էլ բռնել: Ինչքան շատ իրենից զատ բռնելու ուրի՛շ թեկնածու, էնքան շատ շանս, որ ինքը մենակ չի մնա, ու իրեն բռնողներն արդեն զահլա չեն անի ու ռիսկ չեն անի՝ էդքան մարդ բռնեն…

…Ու ամենատխուրն էլ այն է, որ այս ողջ իր լարախաղացության տակ ինքը արհեստավարժորեն թաքցնում է ամենագլխավորը՝ իր ոտքերի տակի… բարակ պարանը: Այսինքն ինքը ցրում, մոռացնել է տալիս ամենագլխավորը. իրեն կանչել են, որովհետև ինքը, որպես էն ժամանակվա գերագույն հրամանատար, հրաման է տվել… մարդ կոտորելու: Ու հենց էս կես տողից սկսելու տեղակ՝ ինքը ընկնում է էս-էն չոլերը, դեպի Լևոնի հավաքած-չհավաքած տոկոսների կողմերը լսողներին տանում, բուն ճամփից շեղում, լարխաղացությունից անցնում յալանչության (որին համապատասխան էլ շոր էր հագել), յալանչությունից անցնում է լարախաղացության:

Գիտե՞ք՝ ինչու է ընկնում չոլերը, որ մեզ՝ լսողների՛ս էդ չոլերը տանի ու էնպես մոլորեցնի, որ մենք մոռանանք ամենագլխավորը՝ հիշյալ կես տողը. հրաման է տվել մարդ կոտորելու: Իզուր չէ, որ ինքը, տողն էդ միտումնավոր մոռանալով, մյուս կողմից՝ լրացուցիչ մի օրինակ է ծառայում բոլոր նրանց համար, ում մոլորեցրեց, որ նրանք նույնպես տողն այդ մոռանան ու իր տարած անկապ ուղղությամբ գնան…

Պարզվում է նաև, որ ՀՀ երկրորդ նախագահը «ալերգիա» ունի նաև իր այդ մոլորեցնելիք լայն զանգվածներից, որոնց կոչելով «այսպես կոչված լայն զանգվածներ»՝ մատների ճկուն աճպարարությամբ հեգնելու նշան է օդում նկարում, օդում մատներով սալտո անելով՝ ձեռ է առնում լայն էդ զանգվածներին… Այսինքն՝ մե՛զ, ժողովուրդ, մե՛զ…

…Դե ինչ, ՀՀ պարոն երկրորդ նախագահ, շանս ունես դառնաս ՀՀ առաջի՛ն նախագահը, ՀՀ առաջի՛ն նախագահը, որ… կալանավորվեց: Առայժմ միայն կալանավորվեց: Բայց դատարանում ավելի՜ն անելու ու նաև ՀՀ առաջին այն նախագահը դառնալու հոյակա՜պ շանս ունես, որն ազատազրկվեց, քանզի հրաման էր տվել մարդ կոտորելու…

…Սիրելի՛ ժողովուրդ, այո՛, Դետոչկինը սիրում էր երեխաներին, իսկ ՀՀ երկրորդ նախագահը, որ ՀՀ առաջին «զէկ»-նախագահը շուտով կդառնա, ավա՜ղ, չէր սիրում երեխաներին, քանզի թե սիրեր, նման օրինակ երեխեքի համար դժվար ծառայեր:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում «Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի» Վարչապետը հրաժարական տվեց Ֆրանսիա, այնուհետ Գերմանիա Թուրքիան հորդորում է մոռանալ 1915-ը Ինչ ներդրումներ սպասել Ինչո՞վ է իրականացվել ինքնասպանությունը Պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնի Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Մարզպետին՝ սվիններով ՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր «Դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան» Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ Դեսպանը շփոթում է ազատագրվածն ու գրավյալը Մանվել Գրիգորյանի պաշտպանը վատ հիշողություն ունի Սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է Ժողովո՜ւրդ, հիշո՞ւմ ես «կարտոլի շուրջ» ի՜նչ դեբատներ էին Խմբակցությունների ղեկավարները հայտնի են Երեք մարզպետ կամ մեռնելուց պրծանք Հայաստանին սպասելիք ներքաղաքական զարգացումները ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին «Ազդարարով» ազդարարվեց