Երևան
17.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում«Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի»Վարչապետը հրաժարական տվեցՖրանսիա, այնուհետ ԳերմանիաԹուրքիան հորդորում է մոռանալ 1915-ըԻնչ ներդրումներ սպասելՊատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնիԺամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանիՄարզպետին՝ սվիններովՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր
Վարչապետը հրաժարական տվեց Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ ՊԵԿ նախագահի ճեպազրույցը

Սեթ Գմփոյանի ագարակում (27)

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

‹‹Նաիրյան››աղբանոցի դիցուհին
ու քաղաքապետարանի աշտարակը

Մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում 3-րդ գյուղն է, որը ժամանակի նոր հովերի թելադրմամբ մեկ այլ անուն էլ՝ ունի ‹‹Սիլիկյան›› թաղամաս: Վերջինս, որպես տեղաբնորոշում, վատ չի հնչում, սակայն գյուղն առավել տիպական հնչողություն ունի, առավել ինքնատիպ է:

Քաղաքի հյուսիս-արևմուտքի այդ հատվածից ծխի ահռելի քուլաներ են բարձրանում երկինք՝ մրցակցելով Մեծամորի ատոմակայանի ծխաքուլաների հետ: Երկար ժամանակ ՀՀ աննկուն քաղաքացի Սեթ Գմփոյանիս այս ծխաքուլաները երջանկացնում էին: Ինչո՞ւ: Շատ պարզ: Ատոմակայանը ծխում է, նշանակում է անխափան գործում է: Գյուղ-թաղամասը ծխում է, կնշանակի այն ևս անգործության չի մատնված, իսկ այնտեղ հանգրվան գտած ձկնեղենի ապխտման գործարանի կենսաթրթիռները վկայում են, որ իր աշխատելով՝ այն երկրում կանխում է արտագաղթը՝ բազմաթիվ մարդկանց ապահովելով Սահմանադրության կողմից երաշխավորված մշտական աշխատանքով:

Սակայն այս բնակավայրի բնակիչները վերջերս մռայլ են, և նրանց մաշկն անառողջ գույն ունի: Սա կասկածներ հարուցեց ագարաբնակներիս մոտ և քաղվերլուծաբան խոճկոր Արիստակեսն ու երդվյալ կույս Նաթելա այծիկը ճանապարհ ընկան 3-րդ գյուղ-‹‹Սիլիկյան››թաղամաս՝ փարատելու ագարակի վարչապետիս՝ Սեթ Գմփոյանիս, կասկածները:

Գործուղումից քաղվերլուծաբան խոճկոր Արիստակեսս ու նույնքան անմռունչ երդվյալ կույս Նաթելա այծիկս վերադարձան հուզված ու հյուծված: Պարզվում է՝ ‹նաիրյան››աղբավայրն է ծխում այնտեղ, ու չկա ոչ մի գործարան: Ընդ որում նշյալ աղբավայրը միանգամայն ինքնաբուխ երևույթ է, ասել է թե ամբողջովին ապօրինի գործունեության արդյունք ու որ առավել զարհուրելի է իր այս անսքող կարգավիճակով բացահայտ մրցակցության մեջ է մտել Նուբարաշենի համամայրաքաղաքային աղբանոցի հետ՝ արտավիժելով գարշահոտ ու ծխաքուլաներ:

Սակայն իրականում սա չի եղել արհեստավարժ քաղվերլուծաբան խոճկոր տիար Արիստակեսի և հանրային գրբաց այծուհի Նաթելայի խիստ հուզմունքի դրդապատճառը: ‹‹Նաիրյան›› աղբավայրում նրանք հանդիպել են (այն էլ դեմ-հանդիման) սևահեր ու հերարձակ, վառաչք ու արագընթաց, բառերը բաղդատելով արտաբերող մի տեսիլքի, որն ուշի-ուշով, առանց քթանցքները փակելու, տեղազննում էր աղբավայրը՝ հընթացս հաղորդագրություն տարածելով աշխարհով մեկ:

Տեսիլքը միս ու արյուն է առել իմ պատվիրակներին ակնդիտվելիս կամ, շատ ավելի ժողովրդական բառ ու բանով ասած, նրանց ռաստվելիս: Տեսիլքն իրականում բնավ էլ չարքին հավասարազոր ուժ չի ներկայացել, քանզի այն ընդամենը ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, Նաիրա Զոհրաբյանն է եղել (այստեղից էլ այս աղբավայրի ‹‹նաիրյան›› անվանունը), ով կամենում է սանձել Երևանը, հասնել-թառել մայրաքաղաքի աշտարակի գլխին՝ այնտեղից հավասարության ձեռնոց նետելով իր հավատավոր տիրոջ Կանյաչնիի աշտարակին:

Քաղաքապետ դառնալու անսանձ կիրքն է սույն տիկնոջը տարել աղբավայր՝ ընտրարշավը հեռատեսորեն պարտադրելով սկսել հենց այստեղից, թեպետ ‹‹Սանիտեքի›› հանցավոր անգործության արդյունքում ողջ քաղաքամայրն է այսօր աղբավայր: Մեկնակետ ունենալով Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնողական սույն քայլի բովանդակային կողմը՝ կասկած չկա, որ շատ շուտով նրա հետքերով կգնա և Զարուհի Փոստանջյանը, սակայն ժամանման վայր ընտրելով ոչ թե նաիրյան հիշյալ աղբավայրը, այլ՝ աէրացիայի ջրամբարը՝ հիշենք կոյուղաջրերի գծով նրա մասնագիտական վերջին խորացումներն ու այդ ջրերը նախկին քաղաքապետին համտեսել պարտադրելու նրա ու նրա համախոհների անսանձ ջանքերը, որն ավարտվեց Հայաստանի ամենաժողովրդական մարդ Գոռ Վարդանյանի (ինքնահռչակումն իրենն է) ոչ տղամարդավարի պահվածքով:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում «Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի» Վարչապետը հրաժարական տվեց Ֆրանսիա, այնուհետ Գերմանիա Թուրքիան հորդորում է մոռանալ 1915-ը Ինչ ներդրումներ սպասել Ինչո՞վ է իրականացվել ինքնասպանությունը Պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնի Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Մարզպետին՝ սվիններով ՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր «Դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան» Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ Դեսպանը շփոթում է ազատագրվածն ու գրավյալը Մանվել Գրիգորյանի պաշտպանը վատ հիշողություն ունի Սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է Ժողովո՜ւրդ, հիշո՞ւմ ես «կարտոլի շուրջ» ի՜նչ դեբատներ էին Խմբակցությունների ղեկավարները հայտնի են Երեք մարզպետ կամ մեռնելուց պրծանք Հայաստանին սպասելիք ներքաղաքական զարգացումները ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին «Ազդարարով» ազդարարվեց Երևանից տեղափոխել են Մոսկվա ՊԵԿ նախագահի ճեպազրույցը Օրը կարևոր է, սակայն սպասենք երեկոյին Թունավորվել է սովորական աջիկայից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը Խորհրդավոր հոկտեմբերի 16-ը Հեռակա ուսուցումը կվերանա Ցուցահանդեսից մի քանի ժամ առաջ Դինքի անունով փողոց՝ Ստամբուլում «Կարմիր ֆուրիաների» անակնկալ պարտությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վիրահայերը բողոքում են Հոր և դստեր համատեղ ցուցահանդեսը Ռուսաստանն Իրանին մենակ չի թողնի Սննդամթերքի անվտանգության ապահովումը՝ գերխնդիր Սորոսականներն ընդդեմ երկրի և Նիկոլի Ֆրանկոֆոնիան ավարտվեց. ի՞նչ արդյունքներ գրանցեցինք Հյուրընկալվել են ինժեներական քաղաքում ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովը ՄԻԱՎ վարակն այլևս մահվան դատավճիռ չէ Բացելով չհրկիզվող պահարանը Ֆրանսիական ընկերությունը ներդրում կանի Հայաստանում Ինչպիսի՜ «անախորժություն» Մարությանը սկսեց Նուբարաշենի աղբավայրից «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ամենամյա գիտաժողովը Պատվերը՝ Ռոստովից, քիլերը՝ Երևանից Ժողովուրդը թող «մակարոն ու կարտոշկա» ուտի, իսկ մենք նախարար ենք Հիասթափության սարսափը