Երևան
17.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Ա՜խ, այդ հիմար հետաքննություններըՀասարակությանը չի կարելի երկատելՖրանսիացիները կամային հաղթանակ տարանՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էՔոչարյանի հանգչող վստահությունը«Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն»Փաշինյան-ՀՅԴ հանդիպումՕսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծումՀայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակըԸնդունվեց Կառավարության հրաժարականը
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Վարչապետը հրաժարական տվեց Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի

«Առանձնակի դաժանությամբ խաբվածները»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Խաբված եմ եղել, որովհետեւ հավատացել եմ մեր կուսակցության
կուրսին, որ մեր կուսակցությունը զբաղված է երկրի ծաղկմամբ»։

Ալիկ Սարգսյան, 2018-ի հուլիսի 25-ի մամուլի ասուլիս

Մոլագարների՝ «մանյակների» մասին ամերիկյան ֆիլմերում, «մանյակի» մի տեսակ կա, որ կույս աղջիկների է խաբում, իրենով անում, ու էդ թշվառները, հենց մինչև ականջների ծայրը սիրահարվում են էդ «մանյակին», էս անտերն էլ կամ դնում, դրանց խեղդում է, կամ կտրտում-ուտում է…

Ելնելով ՀՀԿ-ն այսօր լքող շատ «կույս» կուսակցականների բացատրությունից՝ տպավորություն է ստեղծվում, թե ՀՀԿ-ում գործել է ոչ թե ընդամենը մի նման «մանյակ»,այլ «մանյակների» մի խումբ՝ Սերժի գլխավորությամբ, ու այդ «կույս» կուսակցականներին, ճիշտ է, չեն հասցրել այդ «մանյակները» խեղդեն, ու , ի՜նչ լավ է, որ հեչ ուտելու բան չեն, որ ուտեին, բայց գլխներին ինչ ասես արել են:

Ի՛նչ է նշանակում՝ «ինչ ասե՞ս»: Զորօրինակ, իրենց թևերը ոլորել են, ու գրպանները զոռով, բռնությամբ փող են լցրել, իսկ երբ գրպանները բերնեբերան լցվել են, դրանց համար նորից զոռով, նորից առանձնակի դաժանությամբ, բռնի՜ դղյակներ են կառուցել ու էդ դղյակների գարաժներում փող են լցրել: Երբ որ էդ գարաժներն էլ են բերնեբերան լցվել, նորից առանձնակի դաժանությամբ, նորից բռնի՜, նորից իրենց կամքը չհարցնելով, դրանց ու դրանց տնեցիների համար, զոռո՜վ, հաշվարկային հաիշվներ են բացել տարբեր երկրներում ու էդ բացված հաշիվներում, անընդհա՜տ, նորից բռնի՜, գարաժներում չտեղավորված էն փողի ավելցուկն են լցրել…

Խնդրե՛մ, օրերս հանրության հետ իր դարդը կիսեց նման մի տուժած, տանջված, հալածված, միլիարդների տեր բռնի դարձված նախկին մարզպետ ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Երբ էդ մարդը պատմում էր, թե ինչ է իր գլխին բերել Սերժն ու զոռով փող ու գործ իրեն պարտադրող Սերժի «մանյակների բանդան», հանրությունը դրա աղեկեզ պատմությունից դրա հետ հավասար հեկեկում էր, այսպես ասած, ազատություն տալիս զսպած հույզերին…

Պատկերացրեք՝ ի՜նչ անխիղճ են եղել էդ «մանյակները», որ չեն էլ տեղյակ պահել էդ մարդուն, որ էդ միլիոնները, որ ինքն է վերցրել, ոչ միայն չեն նախատեսված ՀՀ սահմանադրությամբ, այլ պատկերացնո՜ւմ եք, ՀՀ օրենքներով, պարզվում է, կտրականապես արգելված են: Հիմա էդ «խեղճ» մարդուն, իրեն դիտավորյալ կերպով անիրազեկ վիճակում պահելու հետևանքում, բա որ հանկարծ տանեն, դնեն ժամերով իրան հարցաքննե՞ն:

Փոխանակ էդ «մանյակներին» ու իրենց պարագլխի՛ն դատեն, բա որ իրե՛ն դատեն, ո՞ւմ են իրեն դատելու համար դատելու, ո՞վ է պատասխան դրա համար տալու: Ախր հանրությունն է՜լ այստեղ իր մեղքի բաժինն ունի, քանզի էդ հանրությունը մի՞թե այսքան տարի կույր էր, մի՞թե չէր տեսնում, թե ինչ տեմպերով է կոնկրետ ի՛նքը՝ սույն «հալածյալ» ու սույն «տուժած» Սարգսյան Ալի՛կը, հարստանում ու միլիոնների տեր դառնում: Իհարկե տեսնում էր: Բա որ տեսնում էր, ինչո՞ւ իր ձեռքը մի հատ չէր բռնում, ինչո՞ւ էր լռում, ինչո՞ւ իրեն՝ էդ «խեղճ» մարդուն մի բերան չէր ասում, որ էդքան մեծ գումարով աշխատավարձ մեզանում չի՜ լինում, որ էդ փողերը, որ ինքն է սրանից-նրանից վերցնում, կաշա՜ռք են, իսկ կաշառքը լավ բան չէ՜, այլ շա՜տ վատ բան է՝ քը՛խ է, պարոն Ալիկ Սարգսյան, քը՛խ է: Էդ անիրավները ո՞նց քեզ չզգուշացրին, որ էդ քը՛խը չտանես բերանդ, չուտես: Չէ՜, քեզ, պարոն Սարգսյան, եթե դատարան կանչեն, ապա միայն որպես զոհի, ծայրահեղ դեպքում՝ տուժածի, դաժան «մանյակների» ու իրենց պարագլխի՛ բռնի գործողությունների զոհի կամ տուժածի կարգավիճակով պիտի կանչեն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում «Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի» Վարչապետը հրաժարական տվեց Ֆրանսիա, այնուհետ Գերմանիա Թուրքիան հորդորում է մոռանալ 1915-ը Ինչ ներդրումներ սպասել Ինչո՞վ է իրականացվել ինքնասպանությունը Պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնի Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Մարզպետին՝ սվիններով ՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր «Դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան» Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ Դեսպանը շփոթում է ազատագրվածն ու գրավյալը Մանվել Գրիգորյանի պաշտպանը վատ հիշողություն ունի Սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է Ժողովո՜ւրդ, հիշո՞ւմ ես «կարտոլի շուրջ» ի՜նչ դեբատներ էին Խմբակցությունների ղեկավարները հայտնի են Երեք մարզպետ կամ մեռնելուց պրծանք Հայաստանին սպասելիք ներքաղաքական զարգացումները ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին «Ազդարարով» ազդարարվեց Երևանից տեղափոխել են Մոսկվա ՊԵԿ նախագահի ճեպազրույցը Օրը կարևոր է, սակայն սպասենք երեկոյին Թունավորվել է սովորական աջիկայից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը Խորհրդավոր հոկտեմբերի 16-ը Հեռակա ուսուցումը կվերանա Ցուցահանդեսից մի քանի ժամ առաջ Դինքի անունով փողոց՝ Ստամբուլում «Կարմիր ֆուրիաների» անակնկալ պարտությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վիրահայերը բողոքում են Հոր և դստեր համատեղ ցուցահանդեսը Ռուսաստանն Իրանին մենակ չի թողնի Սննդամթերքի անվտանգության ապահովումը՝ գերխնդիր