Henq.am | Մեծ կոմբինատոր Միհրանն ի տոհմե Պողոսյան (մաս 1)
Երևան
19.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

Մեծ կոմբինատոր Միհրանն ի տոհմե Պողոսյան (մաս 1)

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պագամավոր, Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող ընկերություններում («Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ») ՊԵԿ-ը հարկային համալիր վերստուգումներ իրականացնելու որոշում է կայացրել։ Թերևս առաջին անգամ է, որ դժվարանում ենք ասել, թե ինչպիսի վերջաբան կունենա հերթական նախաձեռնությունը, քանի որ Հայաստանում իրավիճակ է փոխվել:

Մինչև որոշակի ժամանակները բախտավոր աստղի տակ ծնված Միհրան Պողոսյան տակավին երիտասարդ ու բազմապրոֆիլ պոլիտիկը լավագույնս ապացուցում էր, որ կարելի է հաջողել և՛ բիզնես միջավայրում, և՛ քաղաքական դաշտում, եթե ունես հզոր աջակցություն՝ ի դեմս ազգակցական կապերի և կոռումպացված իշխանությունների, որոնք բարձր են գնահատում (տվյալ դեպքում Միհրան Պողոսյանի) օրենքները նրբորեն շրջանցելու մարդկային ուղեղի ճկունությունն ու կարողությունը։ Բախտավոր աստղի մասին հիշատակումը պատահական չէր, քանի որ քչերին է հատուկ օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո ջրից չոր դուրս գալ ու ԱԺ-ի ընտրություններին մասնակցելու առաջարկ ստանալ՝ այն էլ իշխող կուսակցության կողմից, բայց թե մյուս կողմից էլ երբ նայում ես, թե ով է եղել նրան բզող ուժը, ամոթ էլ էր ջրից չոր դուրս գալ չկարողանալը, մանավանդ որ սա այն դեպքերից չէ, երբ խեղդվելուց փրկվելը խեղդվողի կյանքի գործն է դառնում:

Միհրան Պողոսյան պետական պաշտոնյան
Միհրան Պողոսյանը ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության օպերլիազորի համեստ պաշտոնում հայտնվել է 2000 թ-ին և, մասնագիտական թռիչքաձև զարգացումների արդյունքում, 2008-ին նշանակվել Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության պետ։ Պետի պաշտոնի տարիները նա հրաշալիորեն օգտագործում էր ի նպաստ իր բազմաթիվ ստվերային բիզնեսների, սակայն «Հետք»-ի 2016թ․ պանամական աղմկահարույց բացահայտումներն արեցին իրենց սև գործը՝ ստիպելով հրաժարականի դիմում գրել։ Համաձայն հետաքննող լրագրողների հրապարակումների՝ ԴԱՀԿ նախկին պետը բաժնետեր էր Պանամայում գրանցված 3 ընկերությունների («Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.)) և շվեյցարական բանկերից մեկում դրանցից երկուսի հաշվեհամարների կառավարման իրավասու միակ անձն էր ( օֆշորային բիզնես գործունեության արդյունքում հնարավոր է մնալ գաղտնի և պետական բյուջեից միլիոններ թաքցնել)։

Թեև Միհրան Պողոսյանը հերքեց օֆշորներում գրանցված լինելու մասին լուրերը և ևս մեկ անգամ պնդեց, որ որպես պետական «ազնիվ» պաշտոնյա ինքը բիզնեսներ չունի, որին մենք դեռ կանդրադառնանք, այնուամենայնիվ հեռացավ ԴԱՀԿ-ի պետի պաշտոնից՝ պարզաբանելով, որ «Պողոսյան Միհրանը կառչած չէ աթոռից»։ Ի դեպ՝ ամեն հարմար առիթի իր ազնվության մասին շեշտող Պողոսյան Միհրանը, տարիներ շարունակ, հսկայական գումարների փոխառություններ է տալիս ու պարտքը չվերադարձնելու դեպքում բռնագանձման պահանջով հայցադիմումներ ներկայացնում դատարաններ։ Սա էլ է հարկավ ակզբունքային պահվածք, սակայն նրա կողմից շատ ավելի սկզբունքային կլիներ փոխառությամբ տրվող գումարների ծագումնաբանության մասին ազնվորեն կիսվելը, որին ակներևորեն նրան միանգամայն ինքնաբուխ կդրդի անդրադառնալ հայրենի ԱԱԾ-ն, բայց քանի որ դա շատ ավելի ապագային հասցեագրված խնդիր է, վերադառնանք սկանդալին, որի պատճառով 2016թ․մայիսին՝ հրապարակումներից մեկ ամիս անց, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ձևական բնույթ կրող քրեական գործ հարուցվեց և 8 ամիս անց, հանցակազմի բացակայության հիմքով, կարճվեց։

Արդյունքում Միհրան Պողոսյանը միանգամայն բաց ճակատով և ժողովրդին ծառայելու մեծ պատրաստակամությամբ 2017թ․առաջադրվեց և ընտրվեց ԱԺ պատգամավոր։ Հատկանշական է, որ վերջինիս ԴԱՀԿ-ից հեռանալուց հետո այս կառույցի աշխատակիցները հերթով հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում 2014-2016թթ․ ընկած ժամանակահատվածում լուրջ չարաշահումներ թույլ տված լինելու համար։ Մնում է ենթադրել, որ վերին ատյանների ողորմածությունը վայելող Պողոսյանի օրոք վերջիններս անկաշկանդ ու «եկամտաբեր» գործունեություն են ծավալել՝ օգտվելով հարգարժան պետի հովանավորությունից ու գուցե թե առժամանակ անց հայտնվել նրա թիրախում ինչ-ինչ պարտավորություններ չկատարելու կամ թերանալու համար: Ինֆորմացիա է, ինչ կարգի արտահոսք ասես կարող ունենալ: Նայած ով է ուղղորդում ու ինչպես է ուղղորդում:

Ժողովրդական ընտրյալի կարգավիճակում հայտնված Միհրան Պողոսյանը պատրաստ էր պատվով իրականացնել իր «առաքելությունը» ԱԺ-ում, որտեղից անվիճելիորեն պիտի հայտնվեր գործադիր մարմնի առանցքային պոստերից մեկում, սակայն չարագուժորեն նրան խանգարեց 2018թ․ժողովրդական շարժումը, որին էլ հաջորդեց հավերժ նախագահ-հավերժ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու իշխանափոխությունն ու ոչ մի գրոշի արժեք չունեցան փողոց դուրս եկած, ցուցարարների հետ «զրույցներ» վարող Պողոսյանի ջանքերն ու իր օգնականի գործի դրած բռունցքները։

Իրավիճակի փոփոխությամբ պայմնավորված՝ եղան անդառնալի կորուստներ և քուլա-քուլա սև ամպերը կուտակվեցին ՀՀԿ-ական գործարար-պատգամավորների, նրանց կազմում և Միհրան Պողոսյանի գլխին։ Նոր իշխանությունների շուրթերով ճշմարտությունը բարբառում է, որ վենդետաներ չեն լինելու, եթե դիմացի կողմից լինի բարի կամքի դրսևորում. այն է՝ թալանածը կամովին վերադարձնել: Իսկ եթե չլինի սույն պահանջի գիտակցված ընկալումը, իր լայն գործառույթների իրականացմանը կանցնի ԱԱԾ-ն ու, հերթով թակելով բոլորի դռները, կպահանջի բյուջե վեադարձնել թալանածը, քանի որ ներկայիս Հայաստանում ապօրինի կարգով հարստացած լինելը մոդա չէ: Հետևաբար այլոչինչ չի մնում անել, քան սպասել հնարավոր հյուրերի պարտադրված այցին և համակերպված խոստովանել, որ, այո, ամեն մարդ պետք է իր արած-չարածի համար պատասխան տա։

                                                                                                              Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)