Henq.am | Հրաժարվում է ջրաղացին ջուր լցնողի ֆունկցիայից
Երևան
19.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

Հրաժարվում է ջրաղացին ջուր լցնողի ֆունկցիայից

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Թավշյա հեղափոխության հաղթանակով մեկնարկած հանրապետականների շարքերի նոսրացումը միառժամանակ դադար առավ ու նորից վերսկսվեց։ ՀՀԿ խմբակցությունը լքողներին պատրաստվում է միանալ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նա անձամբ հայտարարեց։ «Ես բավարարված եմ էս ամեն ինչից, ինչ տեսա, հիասթափված եմ վերջնականորեն եւ որևիցե կուսակցության ջրաղացին ջուր լցնել չեմ պատրաստվում: Այն, որ ԱԺ-ից թողնելու եմ դուրս գամ, դա միանշանակ է, չեմ մնալու, ինձ էդ մանդատը պետք չէ, ես չեմ պատրաստվում նոր իշխանությունների հետ ինչ-որ պատմություն ստեղծել զուտ այն պատճառով, որ նոր իշխանություններ են, ժողովուրդը ոգևորված է, ու պետք է օգնենք, որ նոր իշխանությունները կայանան», -ասել է Սարգսյանը։

Թե ինչու է հիասթափված, Սարգսյանն առանձնապես չի մանրամասնել, բայց լրագրողներին հուշում տվել է նույն հանդիպմանը հնչեցրած մյուս ոչ պակաս հետաքրքիր հայտարարությունը հնչեցնելու ժամանակ։ «Խաբված եմ եղել, որ հավատացել եմ մեր կուսակցության կուրսին, որ մեր կուսակցությունը զբաղված է էն բանով, որ երկիրը ծաղկի, բայց հիմա այն փաստերը, որ ներկայացնում են մի քանիսի մասին, արդյո՞ք սա խաբվածություն չէ»,-ասել է նա։ Սարգսյանը փաստեր ասելով, ըստ ամենայնի, նկատի ունի, նախ և առաջ, Մանվել Գրիգորյանի, Լևոն Սարգսյանի ու նրա որդու գործունեության մասին ԱԱԾ-ի բացահայտումները, կամ էլ ընդհանուր առմամբ՝ թալանի ու կոռուպցիայի մասին վկայությունները։

Մի քիչ պրիմիտիվ են թվում Ալիկ Սարգսյանի ինքնամաքրման փորձերը՝ հատկապես երբ հակառակի պես հիշում ենք, որ նա մի ժամանակ ոստիկանապետի պաշտոնն է զբաղեցրել։ Հետաքրքրականն այն է, որ նախկին համակարգի «զոհը», որի մասն է կազմել մշտապես, իր խաբված լինելը չի հասկացել ոչ Արարատի մարզպետ եղած ժամանակ, ոչ ԱԺ պատգամավոր, ոչ էլ անգամ ոստիկանապետ եղած ժամանակ, և երբ երկրում իրավիճակ է փոխվել, նոր միայն գիտակցել է դա։

Ջրից չոր դուրս գալու փորձ Ալիկ Սարգսյանն արել է դեռ մի քանի շաբաթ առաջ, երբ ՔԿ հաղորդում է ներկայացրել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ՝ շանտաժի միջոցով իրենից փող պահանջելու համար։

Լրագրողների հետ հանդիպմանը Սարգսյանն անդրադարձավ նաև այդ հաղորդման հիմքերին ու իր և Հովակիմյանի՝ տարիների պատմություն ունեցող հակասությանը։ Նա, հերքեց Հովակիմյանի իր հասցեին հնչեցրած մեղադրանքները և հայտնեց, որ պատրաստվում է դատի տալ նրան իրեն հասցված բարոյական վնասի համար։

Հիշեցնենք, որ Հովակիմյանը քննիչներին ասել էր, որ ոստիկանության նախկին պետից փող չի պահանջել։ Ավելին, ըստ Հովակիմյանի, 2008թ. անձամբ փող է փոխանցել Սարգսյանին, որն այդ պահին ՀՀ ոստիկանապետն էր, որպեսզի այդ կառույցում աշխատանքի տեղավորի իր նախկին աշխատողի որդուն։ Նախկին մարզպետը նաև ասել էր, որ Սարգսյանը ոչ իր խոստումն է կատարել, ոչ էլ փողն է վերադարձրել։

Ի դեպ, Հովակիմյանը քննիչների ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաև 2011-ին. նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու և պաշտոնեական անփութություն կատարելու համար: Այն ժամանակ դեռևս Հովակիմյանը հայտարարում էր, որ դրա հետևում կանգնած է Ալիկ Սարգսյանն ու, առհասարակ, իր բոլոր անհաջողությունների մեղավորը համարում էր Սարգսյանին։ Ինչևէ, թե ով է ում փող տվել կամ որն է նախկին իշխանավորների գզվռտոցի պատճառը և ով է մեղավոր, ով՝ զոհ, կպարզեն քննիչները։ Մենք միայն հերթական արձանագրումը կարող ենք անել. խորտակվող նավից փախչողները փորձում են ամեն գնով ափ հասնել առանց թրջվելու։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ

«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)