Henq.am | Քոչարյանի քամանչեն
Երևան
19.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

Քոչարյանի քամանչեն

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Ամէն սազի մէջըն գոված՝ դուն թամամ տասն իս քամա՛նչա»
Սայաթ-Նովա

Քոչարյանի քամանչեն Քոչարյանի գովքն է անում՝ հերթով նշելով տիրոջ բարեմասնությունները՝ «Քոչարյանի օրոք երկրաշարժ չի եղել, կարկուտ չի եկել, փոխարենը Հռոմի պապն է եկել, աղջիկները բոլորն իրենց կուսությունն են պահպանել» շնչով: Իսկ ա՛յ տիրոջ գովքն անող էդ քամանչեն սեփական անաչառության կուսությանը հեչ տեր չի կանգնել. էդքան ում էլ ծնկին դնեն-նվագեն, իրեն թվալու է, թե էդ նվագողից լավ աշխարհում ուրիշ էլ աշուղ չկա: Բայց ստեղ աննշան մի նրբություն կա. աշուղդ աշուղ չէ՛, պարո՛ն քամանչա. աշուղդ «մուղամ քաշող» ու «մուղամ ջոկող», «սուտմեռուկ դրած» շատ ճարպիկ բան է՝ փորձառու աղվես, որ հայոց «հավանոցի» վերջը դրեց-տվեց:

Եւ ուստի, եթե օբյեկտիվ լինենք, այլ ոչ քամանչու պես քամանչատիրոջ գովքը հնչեցնենք, ապա դուրս է գալիս, որ՝
   -Քոչարյանի օրոք հոկտեմբերի 27 եղավ: Համաշխարհային պառլամենտարիզմի մեջ եզակի անգամ 4-5-6 հոգով մի ողջ պառլամենտ ուղիղ եթերում գնդակահարեցին, էդ 4-5-6 հոգուն դրին-դատեցին, յոթերորդ հոգուն չանհանգստացրեցին,
   -Քոչարյանի օրոք մարտի 1 եղավ. մեկն արյունով գնաց, մյուսն արյունով եկավ,
   -Քոչարյանի օրոք Հայաստանն իր ՀՆԱ-ի ծավալով Բուրկինա-Ֆասոյի կողքին հանգրվանեց,
  -Քոչարյանի օրոք հայկակական հեռուստաալիքներով խոսքի ազատության տեղ անտաղա՛նդ խոսքի ազատությանը ընտիր զարկ տրվեց,
   -Քոչարյանի օրոք Քոչարյանի՝ էս ու մյուս քամանչեքը Քոչարյանի աննախադեպ գովքը բոլոր ալիքներով արեցին ու ժողովրդին հեչ չհարցրեցին, որ իմանան, թե ժողովուրդն էդ նույն Քոչարյանին ի՛նչ անուն տված էր ամեն օր դնում ու տեղում…«գովում»,
   -Քոչարյանի օրոք երկիր հայրենին տաղանդների տեղակ աղանդներով լցվեց.
   -Քոչարյանի օրոք «ուռկեքն» ու «մուռկեքը» անցան երկրի գլուխ,
   -Քոչարյանի օրոք էդ «ուռկեքն» ու «մուռկեքը» կոռուպցիային նե՜նց թափ հաղորդեցին, որ էսօր անգամ էն խեղճ վարչապետ մարդն է ապշանքից ընկնում շոկի մեջ ու դեռ ուշքի չի գալիս, որ ասի՝ ով է իր շոկի պատճառը,
   -Քոչարյանի օրոք էդ «ուռկեքն» ու «մուռկեքը» Ղարաբաղի հարցը լուծելու տեղակ «Ղարաբաղը մե՛րն է» լոզունգը փոխեցին-դարձրին «Հայաստանը մե՛րն է» ու, «քանզի մերն է», «Հայաստանի մե՜րն էլ. ինչ ուզենք կանենք», -իրար հորդորեցին ու դրին Հայաստանի՛ հարցը տեղում լուծեցին, համազգային «սխադնյակ» հայտարարեցին, անունն Ազգային ժողով դրեցին, կուսակա՜ն, անբիծ օրենքներ ընդունեցին ու մանդատով իրենց ամրագրված «առաջին գիշերվա իրավունքով»՝ էդ «կույս» օրենքները առանձնակի դաժանությամբ բռնաբարեցին,
   -Քոչարյանի օրոք, հա՛, եղավ նաև, որ «կարմիր լենտ» կտրեցին: Ավելին, մի գործարանինը երկու, իսկ մի շենքի «լենտը» չորս անգա՛մ կտրեցին,
   -Քոչարյանի օրոք մեր կրթության մակարդակով Աֆրիկայից անցանք, կամա՜ց մոտեցանք Անտարկտիդային , իսկ մեր բնակչության կենսամակարդակով մենք, Նամիբիայի բուշմեններին անցանք ու արդեն հասա՛նք Անտարկտիդային: Ավելին՝ ձմռանը, գազի պարտք մուծելիս, անգամ դրանց ենք երանի տալիս… Ո՞նց թե «դրանց՝ ո՛ւմ»: Պինգվինների՛ն, ո՞ւմ: Իրանք էդ հոգսի՛ց գոնե զրկված են,
   -Քոչարյանի օրոք Քոչարյանի ձեռքով «կնքվեցին» այսօրվա բոլոր «լավագույն» հանցագործները՝ կաշառակերներն ու գռփողները, յուրացնողներն ու սպանանողները,
   -Քոչարյանի օրոք Քոչարյանի ձեռքով միակ «կուլտուրական» միջոցառումը Քոչարյանի տղու ճոխ հարսանիքը եղավ, միակ «կայացած» հեռուստահաղորդումը՝ էդ հարսանիքի «տրանսլյացիան»՝ սերիա առ սերիա,
   -Քոչարյանի օրոք հայոց եթերներում «դայլայլող ռաբիսը» վերջնականապես ջախջախեց ամեն բուն հայոց մոտիվ, իսկ աննախադեպ «անլվա» սերիալները վերջնականապես դուրս մղեցին «Հայֆիլմ» կինոստուդիայի գանձն ու գոհարը, իսկ բուն ստուդիան սեփականաշնորհման անվան տակ մատնեցին այնպիսի ավերի, որ թուրքն անգամ չէր կարող անել,
   -Քոչարյանի օրոք ժողովրդի եղած միակ փրկությունը՝ դրսից եկող տրանսֆերտը, ժողովրդի ձեռքից, քանի՜ տարի շարունակ, կես գնով առան, առածը տարան իրենց բանկերն ու իրենց հաշիվները,
   -Քոչարյանի օրոք «հայոց» օֆշորների բյուջեն 20-25 անգամ գերազանցեց հայոց ամենամյա բյուջեն,
  -Քոչարյանի օրոք՝ դեպի երկիր ներգա՞ղթ, ա՜յ ստերի տոպրակ, Քոչարյանիդ օրոք, Քոչարյանիդ «շնորհիվ» ազգի կեսը գաղթեց, Քոչարյանդ անգամ մի հատ ա՜չք չթարթեց, ու գիտե՞ս՝ ինչո՛ւ համատարած գաղթից աչք չթարթեց ինքը, որովհետև էդպես երկրից գնացածների, բայց ընտրություններում «ամենաակտիվն իրեն կողմ քվեարկածների» ընտրազանգված էր իրեն հայթայթում, նորից ընտրվում, փթթում ու «պերմանենտ» բացվում, հանց ստամոքսի անբուժելի խոց, հանց քրոնիկ ախտ
   -և, վերջապես, Քոչարյանի օրոք… Սերժը «կառավարեց»: Քոչարյանի կառավարման երկրորդ տասնամյակում Սերժը «կառավարեց»…

…Ու սա ընդամենը ներածությունն էր այն ամենի, ինչը դիտմա՛մբ, միտումո՛վ կատարվեց քո էդ Քոչարյանի օրոք, կատարվեց քո «հեգ» Քոչարյանի ձեռքով: Եթե քամանչեդ համաձայն չէ դրան, հաջորդ անգամ արդեն ուրիշ անուն կտանք, ասենք՝ պարկապզուկ, կամ ուղղակի՝ պզո՛ւկ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)