Henq.am | «Արարատյան եռանկյունի»
Երևան
19.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

«Արարատյան եռանկյունի»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Եթե այս մոլորակի արևմտյան կիսագնդում իր առեղծվածներով շարունակում է մարդկանց առողջ միտք բորբոքել Բերմուդյա՛ն եռանկյունին, ապա արևելյան կիսագնդում՝ «Արարատյա՛ն եռանկյունին»՝ «թաքնված» Արարատի մարզպետարան «ծածկանվան» տակ: Ու եթե «Բերմուդյան եռանկյունին» ցօրս «հուսալիորեն» պարտակում է նավ ու օդանավ, դրանց կորած անձնակազմեր, ապա «Արարատյան եռանկյունին» ցօրս «հուսալիորեն» թաքցնում է 20 տարի շարունակ անհետ կորած այնքա՜ն բան, «Արարատյան հարստության» քսանամյա մի այնպիսի՜ համատարած չքացում, որ այս «սև խոռոչի» շուրջ, ասում են, անգամ այլմոլորակայիններն են վաղուց գլուխ ջարդում: Կասկած կա, որ դրանից են դրանց գլուխներն էդպես պոլոզացել: Այստեղ այս 20 տարում մի-մի կատարյալ առեղծված է յուրաքանչյուր մարզպետի հայտնությունն իր մարզին, «վաստակածն» առած՝ անհետացումն ու «այլ կերպարանք առած» վերստին հայտնությունը՝ տանելու համար այն, ինչ էն անգամ չստացվեց տանել: Ահա այդ առեղծվածների քսանամյա ցանկը:

Առեղծված թիվ 1` Հովիկ Աբրահամյան: Արարատի մարզպետ 1998-ից մինչև 2000 թիվը: Սա ամենամեծ առեղծվածն է, այսպես ասաց «առեղծվածահայրը»: Սրա մասին առայժմ համարյա ոչինչ չկա բացահայտված, որովհետև սովորաբար հատակի տակերում է «երթևեկությունն» իր իրականացնում: Վկան մականունն է:

Առեղծված թիվ 2` Ալիկ Սարգսյան: 2000-ին նշանակվում է Արարատի մարզպետ, 2008-ի մայիսի 29-ին նշանակվում է ՀՀ ոստիկանության պետ, դրանից հետո էլ՝ գնում Սերժին խորհրդական, գնում է «շնորհքո՜վ», «ո՛չ դատարկ ձեռքով»՝ հետը տանելով էն «խեղճ» մարդու՝ իզուր տեղը տված 60 հազարն ու դրան կից՝ Արարատի մարզից քամած, խոշոր, աներևակայելի չափերի հասնող գրեթե ողջ «բերքն ու բարիքը»:

Առեղծված թիվ 3` Վարդգես Հովակիմյան: 2008-ի հունիսի 12-ին նշանակվում է Արարատի մարզպետ, 2010-ի հուլիսի 15-ին ազատվում այդ պաշտոնից, ու նախորդ մարզպետի պես, առանց վայրկյան իսկ ժամանակ կորցնելու, նույնպես սկսում առնչվել ոստիկանության բնագավառին՝ ենթարկվելով քրեական հետապնդման: Ընդսմին «Արարատյան եռանկյունու» ամենամեծ առեղծվածներից է ցօրս մնում սրա քրեական գործը: Այդ գործի միայն ներկայացրած մեղադրանքի շարադրանքը, կազմելով 70-80 էջ, ավարտվում է հետևյալ տողով. « Վարդգես Հովակիմյանը Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ հանցանքների կատարման մեջ ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ նրան մեղսագրվող արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»… Ասում են՝ այս վճռից այլմոլորակայիններն արդեն նե՜նց են պոլոզացել, ու նե՜նց շարքից ելել, որ դրանց բոլորին «ռոտացիա» են արել:

Առեղծված թիվ 4` Էդիկ Բարսեղյան: 2010-ի հուլիսի 15-ին հիմա էլ սա է մարզպետ նշանակվում՝ դարձյալ ներքին գործերի բնագավառում 30 տարվա (1970-2000) փորձն ունենալով: Եւ, նույն տրամաբանությանը չվնասելով, 2013-ի աշնանը գործից ազատվում, գնում է ո՞ւր: Ապրե՜ք, ոստիկանության պետի գլխավոր խորհրդական:

Առեղծված թիվ 5` Արամայիս Գրիգորյան: 2013-ի հոկտեմբերի 10-ին նշանակվում է մարզպետ, 6-7 ամիս անց՝ 2014-ի ապրիլի 30-ին հրաժարական տալիս ու գնում բնապահպանության բնագավառ: Սրա առեղծված լինելն էլ այն է, որ առեղծված է մնում, թե սա՞ ի՜նչ գործ ունի այստեղ, թե սա, այստեղի համար՝ լրի՜վ թյուրիմացություն, ինչո՞ւ եկավ ու ինչո՞ւ գնաց: Ինչո՞ւ էս «չնաշխարհիկ» շարքը մտավ ու գնից գցեց մարզպետի աթոռը, ոնց որ մի հատ անտաշ «քարկտիկի քար» «ադամանդաշար ապարանջանում»: Սա իր անկապ նշանակմամբ մեզ որևէ բան պարզելու հույսից լրի՜վ զրկեց:

Առեղծված թիվ 6` Ռուբիկ Աբրահամյան: 2014-ի մայիսի 8-ին hերթը հասնում է Ռուբիկ Աբրահամյանին: Բայց էս «խեղճ» տղեն, ավա՜ղ, տեղյակ չէր իր գլխին գալիքից, քանզի իրեն՝ որպես դինաստիայի վերջին շառավղի, մնում էր օրացուցային ընդամենը 4 տարի, որ մկան չկրածը հասցնի կրի: Տեսնես՝ հասցրե՞ց:

Առեղծված թիվ 7` Նիկոլենց տղերքից նշանակված կամ նշանակվելիք «թավշյա» նոր մարզպետներ: Սիրտս վկայում է, որ սրանց գալով առեղծվածի թնջուկը կդառնա… «թավշյա՛» թնջուկ. Վարդգեսի նման սրանց նե՜նց «կգցեն» ու արած հեղափոխությունը նե՜նց ձեռքներից կառնեն, որ էդ առնելու միջոցը անգամ հայոց պատմությունից «առեղծված» կպահեն: «Թավշիկները» դեռ տաք են ու չեն կռահում, թե ուր են ընկել: Սա մկա~ն բոստան «ոստա՜նն» է: Լսո՞ւմ եք, մարզպետի կաբինետի պարկետի տակից քստքստոց է գալիս. մուկն է աներևույթ իր տիրույթը հսկում, կրեդիտը կրծում, դեբետն՝ ուրանում, տիրոջը՝ «գցում»:

«Վարդգես» ասացինք, նորից հիշեցինք, որ «թիվ 2 առեղծված» Ալիկ Սարգսյանը վերջերս հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, թե «նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա», արդեն կլինի ուղիղ 6 տարի, «իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրենից»: Բայց շանտաժիստի անունը «մեծահոգաբար» հրաժարվում է տալ: Պարզվում է, որ այդ «նախկին պաշտոնյան» իրեն՝ Ալիկ Սարգսյանին, Արարատի մարզպետի պաշտոնում հաջորդած Վարդգես Հովակիմյանն է, որը «պարզ ու պինդ ճակատով» ասում է, թե Ալիկ Սարգսյանին կաշառք է տվել, որ ընկերոջ էրեխուն գործի ընդունի ոստիկանություն, իսկ էդ (Սերժ Սարգսյանին հղած իր նամակի խոսքերով) ոչ թե «միլիցեն», այլ «մըլիցեն» փողը 6 տարի է առել, ոչ մի բան չի անում…

Ընդսմին՝ պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք նաև այդ «հալածյալին»՝ շանտաժի այդ «անմեղ զոհին»՝ այդ կատարյալ «քցիպ» իսկական արտաշատցի մարդուն՝ Ալիկ Սարգսյանին. չնայած նման աննախադեպ ու խայտառակ ճնշմանը, մարդը դիմանում ու չի երերում, ոչ փողն է հետ վերադարձնում, ոչ էլ վիզ առնում, որ փող է առել ու սանտիմետր իսկ չի նահանջում իր զբաղեցրած դիրքից: Իզուր չէր, որ Սերժին գրած իր նամակում Վարդգես Հովակիմյանը ՀՀ նախագահ Սերժին հավաստիացնում էր, որ Ալիկ Սարգսյանը դեռ էն գլխից է էդպես անզիջում եղել. դեռ էն գլխից՝ ծաղիկ ծախելիս մի կոպեկ իսկ գնից զիջում չի արել: Մի խոսքով, էդ ընթացքում, հակառակը, Ալիկն ինքն է հակահարվածի անցնում: Վարդգեսի վրա մի անծայրածիր գործ են դնում-բացում: Բայց Վարդգեսն էլ պակաս «մարտիկը» չի լինում, պայքարում է, իրեն ներկայացված 70-80 էջանոց մեղադրանքը ջրում, ամբաստանյալի աթոռից նորից մարզպետի աթոռ վերադառնալու փորձեր է անում, իրեն «գցողից» իր տված փողը համառորեն պահանջել շարունակում՝ դույզն-ինչ չվախենալով, որ կաշառք տալը նույնպես քրեորեն հետապնդելի արարք է: Այստեղ, չմոռանանք ու մեր «պատկառանքի» տուրքը մատուցենք նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ օրինապահ մարմիններին, որոնք ոչ միայն «մի ռուլոն» մեղադրանքն են նախանձելի անկաշկանդությամբ «ջրում», այլև նորմալ բան են համարում «ազնիվ կաշառատուի» վրդովմունքն՝ իրեն «գցողի» հանդեպ:

Եւ այսպես, ամփոփենք: Բացի «առեղծված հանդիսացող որոշ թյուրիմացությունից»՝ այս շարքում առկա է մի կուռ տրամաբանություն. ով մարզպետ է նշանակվում, մյուսին քրեական գործ է հարուցվում, և ով մարզպետի աթոռին չէ` կամ ոստիկանության որևէ բարձրաստիճան պաշտոնյայի աթոռին է, կամ… ամբաստանյալի աթոռին է: Եւ այստեղ վերջնականապես ջրի երես է ելնում «Արարատյան եռակյունու» գաղտնիքը. «Արարատյան եռանկյունին իրար է կապում երեք գագաթնակետ՝ մարզպետ, միլպետ, բերդ:

Այո, ամեն բան պարզվեց. ամեն եռանկյունի երեք կետ իրար միացնող պատկեր է, իսկ «Արարատյան եռանկյունին» Արարատի մարզպետարանի քսանամյա այն աննախադեպ ու առեղծվածային պատկերն է, որն այսօր իր ողջ «հմայքով» ոչ միայն մեր, այլև «այլ աշխարհներ» է «գերում»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Բայց իսկապես ի՜նչ աննման գծուծ է եղել , որ 6 տարի շարունակ, շանտաժը վրան, դիմացել ու, իր ունեցածի դեմ 60 հազար դոլարն ի՜նչ է, չի վերադարձրել:

«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)