Երևան
17.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում«Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի»Վարչապետը հրաժարական տվեցՖրանսիա, այնուհետ ԳերմանիաԹուրքիան հորդորում է մոռանալ 1915-ըԻնչ ներդրումներ սպասելՊատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնիԺամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանիՄարզպետին՝ սվիններովՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր
Վարչապետը հրաժարական տվեց Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ ՊԵԿ նախագահի ճեպազրույցը

Առաջնության փառահեղ եզրափակիչը

Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանն այն անցկացրեց չափազանց բարձր մակարդակով (ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն համարել է եղած առաջնություններից լավագույնը)՝ ձեռքի հետ դաս տալով հատկապես մի քանի չկամների: Խոսքս ոչ էլ ուզում եմ մասնավորեցնել, թեպետ քամին այն լավ էլ առարկայնորեն քշում-տանում է դեպի Բրիտանիո կողմ ու այս առնչությամբ հետագա շարադրանքի մեջ, խոստանում եմ, հարկ եղածից մի բան էլ ավելի մանրամասն կլինենք: Ու որ մեկընդմիշտ փակենք Ռուսաստանի թեման և այլևս առանց շեղվելու կպչենք գործին, հիշենք և նրա ընտրանուն, որը գլխից ոչ թե վեր, այլ չափազանց վեր ցատկեց՝ հաճելիորեն զարմացնելով թե իրենց՝ ռուսներին, թե մնացած ֆուտբոլային աշխարհը:

 Խորվաթական դրաման ու
ֆրանսիացիների Բաստիլը
Ամեն մի առաջնության զարդերի զարդը գլխավոր եզրափակիչ խաղն է: Որպես օրենք՝ այն գերազանցապես հետաքրքիր է ստացվում: Բացառություն չկազմեց և այս մեկը, որում ուժերով չափվեցին Ֆրանսիայի ու Խորվաթիայի ընտրանիները: Եթե Ֆրանսիայի մասնակցությունն անակնկալների շարքից չէր (ամեն առաջնությունում էլ այն ֆավորիտների շարքում է)՝ Դիդիե Դեշամը Ռուսաստան էր բերել բոլոր օղակներում բացառիկ բալանսավորված թիմ, նույնը չենք կարող ասել Խորվաթիայի հավաքականի մասին, որը, սկսած 1998-ից է ուժեղ թիմերի շարքում, սակայն այնքա՛ն ուժեղի համարում չունի, որ վերցնես ու հաստատապես աշխարհի չեմպիոնական կոչումի ռեալ հավակնորդ համարես: Ինչևէ:

Խաղն ապշեցուցիչ ընթացք ունեցավ, ու այն ֆրանսիացիների համար բացառիկ հաջող էր ծավալվում, ինչը չես կարող ասել խորվաթների առնչությամբ: Տեսեք՝ հօգուտ ֆրանսիացիների խորվաթական ինքնագոլ եղա՞վ, տասնմեկմետրանոց եղա՞վ: Ուրիշ էլ ի՞նչ էր պետք, որ խորվաթները վերջնականապես կոտրվեին՝ անիծելով իրենց բաժին բախտը: Սակայն բարեբախտաբար այս երկուսի արանքում, ի դեմս Պերիշիչի, նրանք կարողացան մրցակցին մի անգամ կտցահարել ու հանդերձարան գնալ հոգիներում հույսի լույսը բնավ էլ չմարած:

Երկրորդ խաղակեսի առաջին տասնհինգ րոպեն կատարյալ մղձավանջ էր ֆրանսիացիների համար, որոնց շարքերում սկսեց աչք ծակել խուճապային տրամադրությունը: Խփեին այդ պահին խորվաթները, խոշոր հարցական կլիներ, թե ո՛ւմ մերն էր տղա բերելու: Սակայն խորվաթները ոսկե պահը ձեռքից բաց թողեցին ու հարաբերականորեն ուշքի եկած ֆրանսիացիները հաշվի մեջ մեկ գնդակով էլ առաջ անցան:

Այս առաջնության ընթացքում Խորվաթիան հանդիպումներ ունեցել է, որտեղ մրցակիցը հաշվի մեջ առաջ է եղել, բայց որ փորձած լինեին երկու գնդակի առավելություն հալեցնել, նման բան ես որ չեմ հիշում: 3:1-ը գրեթե արդեն դատավճիռ էր, սակայն ֆրանսիացիները չէին կարող տագնապ չունենալ, որ հաշվի մեջ իրենց առաջ մղած Մանջուկիչը (հիշենք խորվաթի չարաբաստիկ ինքնագոլը), իր սխալը չէր ուղղելու: Հետևաբար նրանց պետք էր ամրապնդել հաջողությունն, ու դա Պոգբայից րոպեներ անց արեց Կիլիան Մբապեն (ֆրանսիացիներից գոլ է հեղինակ և Գրիզմանը):

Եզրափակիչների համար 4:1 հաշիվը հետ բերվողներից չէ: Կարելի է այն խմբագրման ենթարկել, սակայն այն աստճան որ… արդեն ասացինք՝ հնարավորներից չէ: Զուտ մարդկայնորեն կարելի է ուրախանալ, որ Մանջուկիչն այնուամենայնիվ ուղղեց իր սխալն ու Լյորիսին ստիպեց գնդակը հանել դարպասից՝ հաշիվը դարձնելով 4:2 (1966թ. առաջնությունից հետո սա ամենագոլառատ եզրափակիչն էր), սակայն արագորեն իր վախճանին մոտեցող խաղաժամանակի հետ սպառվում էին խորվաթների ուժերը՝ գնալով ավելի ու ավելի առարկայական դարձնելով այն, որ խորվաթական ֆուտբոլի այս սերնդին վիճակված չէ կրել աշխարհի չեմպիոնի բարձր տիտղոսը:

Ողբերգությո՞ւն է սա:

Թերևս՝ ոչ, քանզի աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակն էլ պակասներից չէ մի երկրի համար, որը ֆուտբոլում նոր-նոր է փորձում ավանդույթներ հաստատել: Խորվաթական ֆուտբոլի այս սերունդը միանգամայն իրավունք ունի գլուխը բարձր պահած ապրել, քանզի այն իր երկրի համար արեց անհնարինը, ու արդեն իսկ նրանք հերոսներ էին՝ անկախ եզրափակիչ հանդիպման արդյունքից:

Հանուն խորվաթների Մոսկվան
կրակի տալն իմաստ չուներ
Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, նրանք առաջնություն էին եկել ֆավորիտի կարգավիճակով ու հասան իրենց ուզածին: Պիտի այստեղ պատշաճը մատուցենք նրանց ընտրանու գլխավորին՝ Դիդիե Դեշամին, ով կարողացել էր հաղթողների թիմ ստեղծել, հասնել օղակների այնպիսի համագործակցության, որտեղ ամեն մեկն արեց իրենից կախված առավելագույնը՝ այդպես էլ անորոշության մեջ թողնելով ֆուտբոլային հանրությանն այն հարցում, թե հատկապես ո՛ր օղակին տաս գերապատվությունը:

Դիդիե Դեշամը Ռուսաստան էր բերել ֆուտբոլային աշխարհում լավ էլ անուն ունեցող անհատներ, սակայն կարողացել էր հասնել նրան, որ այդ անհատականությունները նախ և առաջ ներկայանում էին որպես մեկ միասնական թիմ, համույթ, ապա նոր որպես վառ անհատականություն: Հանուն ճշմարտության պիտի խոստովանել, որ հարկ եղած դեպքում տանը մնացած ֆուտբոլիստներից Դեշամը կարող էր գրեթե նույն հզորության երկրորդ թիմ էլ կազմել, սակայն ձեռքի տակ աստղեր ունենալը քիչ է, ու այս առաջնությունը դրա առարկայական դասը մեկ հավաքականի օրինակով չէ, որ տվեց:

Այս հաղթանակով ֆրանսիացիները կրկնեցին 1998 թվականի առաջնության հաջողությունն ու դարձան աշխարհի կրկնակի չեմպիոններ: Ի միջի այլոց դա նրանք կարող էին անել ավելի վաղ, սակայն այդ հանգուցային եզրափակչում ֆուտբոլի աստվածուհին նրանց չժպտաց: Ի դեպ՝ Եվրոպայի 2016-ի առաջնությունն էլ նրանց համար եղավ լուրջ փորձություն, սակայն աշխարհամասի գլխավոր եզրափակիչն այն ժամանակ եղավ եվրոպական բրազիլացիներինը՝ պորտուգալացիներինը, ու ֆրանսիացիների երիտասարդ թիմը պիտի սպասեր իր աստեղային ժամին:

Մի նուրբ հանգամանք էլ կուզենայինք ընթերցողի դատին հանձնած լինել՝ վստահելով իրողությունները երկշերտ ընկալելու նրա մտքի կարողությանը (բազմաշերտի մասին լռենք՝ այն քիչ թվով մարդկանց է վերապահված): 1812 թվականի նապոլեոնյան արշավանքն աչքի տակ ունենալով՝ պիտի որ Ռուսաստանը չլիներ ֆրանսիացիների հաղթավայրը, սակայն եկեք չմոռանանք, որ այս ճակատամարտում նրանց մրցակիցները ռուսները չէին, իսկ հանուն խորվաթների Մոսկվան կրակի տալը կլիներ մի այլ կարգի թիթիզություն, թեպետ դա Պուտին ձյաձյան էլ անել թույլ չէր տա (ի տարբերություն ֆելդմարշալ Միխաիլ Կուտուզովի, Վլադիմիր Պուտինը, գիտեք, որ երկու աչք ունի), որքան էլ Մաքրոնը փորձում է իր երազների մեջ Ռուսաստանի լիդերի հետ ոտք գցել, երևալ Պուտինին հավասար տղա:

Այո, ֆրանսիացիները դարձան աշխարհի կրկնակի չեմպիոն ու ցույց տվեցին, թե չեմպիոնական թիմն ինչ պարամետրերի է կոչված համապատասխանելու: Թե դրանից ով ինչ դաս կքաղի՝ կերևա արդեն 2022 թվին, Կատարում, որն էլ ռուսներից վերցրեց աշխարհի հերթական առաջնությունը կազմակերպելու էստաֆետը: Հարկավ կարելի է խոսել կատարյան սպասվելիք առաջնության յուրահատկություններից, բայց թե որ հիմիկվանից խոսենք, բա 2022 թվին ի՞նչ ենք անելու: Այնպես որ, ժողովուրդ ջան, թող ասելիքներս քիչ լինի, բայց լինի, լինելուց էլ տեղին լինի:

Սակայն, ինչպես գիտեք, աշխարհի առաջնությունը հո միայն հաղթող թիմով չէ: Այն ավելի քաղցրացնելու համար կազմակերպիչները բավականին բաներ են մոգոնել, որոնք պակաս հետաքրքրական չեն: Այսպես՝ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ու «Ոսկե գնդակի» տեր դարձավ խորվաթ Լուկա Մոդրիչը (արծաթե գնդակը հանձնվել է բելգիացի Էդեն Ազարին, բրոնզե գնդակը՝ ֆրանսիացի Անտուան Գրիզմանին): Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը շնորհվել է Կիլիան Մբապեին: Մունդիալի լավագույն դարպասապահ է ճանաչվել բելգիացի Տիբո Կուրտուան, իսկ լավագույն ռմբարկուն (վեց գոլով) անգլիացի Հարի Քեյնն է: Մի բան էլ հիշատակենք: Դիդիե Դեշամը Ֆրանց Բեքենբաուերից ու Մարիո Զագալոյից հետո դարձավ երրորդը, ով աշխարհի չեմպիոն է եղել թե ֆուտբոլիստի, թե մարզչի որակում:

Անհասկանալի Թերեզա Մեյն ու
հմայիչ Կոլինդա Կիտարովիչը
Որպեսզի ընթերցողի առաջ պարտքերս հնարավորինս ամբողջական մարած լինենք, ասենք, որ երրորդ տեղի համար պայքարում մրցել են Բելգիայի ու Անգլիայի ընտրանիները: Անգլիացիներն այդպես էլ չեն դիմացել մրցակցի փորձությանն ու խաղը տանուլ են տվել երկու անպատասխան գնդակի տարբերությամբ: Գոլերը խփել են Մենիեն ու Էդեն Ազարը: Մեր մեջ ասած՝ Անգլիայի ընտրանին պիտի որ լավ էլ նեղացած լինի թե թագավորական ընտանիքից, թե երկրի վարչապետ Թերեզա Մեյից: Այս երկուսից ոչ մեկն էլ չբարեհաճեց իր երկրի հավաքականի մասնակցությամբ խաղերին ներկայանալ, թեպետ անգլիացիները հասել էին մինչև կիսաեզրափակիչ, ինչը չափազանց բարձր արդյունք է համարվում:

Ես ընդհանրապես մի բան գիտեմ՝ անկախ ունեցածդ դիրքի բարձրությունից՝ ֆուտբոլասերի հետ չի կարելի տարաձայնությունների մեջ մտնել: Այն սարսափելի հզոր ուժ է ու կարող է ամենայն լրջությամբ հաշվետվություն պահանջել երկրի հավաքականի նկատմամբ անհարգալից լինելու համար: Ընդ որում այնպիսի՛ լրջությամբ պահանջել, որ տակդ եղած աթոռը դողա:

Լա՜վ, ասենք թե թագուհին տարիքն առած կին է, հազիվ իր կատվի հետ բզբզա, բա ողջ թագավորական ընտանիքում մեկը չկա՞ր, որ այլ բաներից բացի ֆուտբոլ էլ սիրեր: Լա՜վ, թագավորական ընտանիքին էլ թողնենք հանգիստ: Բա էն Թերեզը, էն Մեյ կոչվածը… Ասա քեզ ո՞վ էր ասում գլխիցդ մեծ գործ բռնեիր, Սկրիպալների թունավորման գործը բերեիր Ռուսաստանի հետ կապեիր, որ էսօրվա պես ազիզ օրով Ռուսաստան գալու ոչ երես ունենայիր, ոչ էլ ոտնատեղ: Մինչդեռ կգայիր, չենք ասում թե Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի պես պար գայիր (Աստված ամեն մեկին չէ, որ ցույց տալու բան է տվել), բայց գոնե տղեքին թև ու թիկունք կկանգնեիր, ու նրանք էլ բելգիացիների հետ խաղում իրենց այդպես ոտնահարված չէին զգա:

Տո մի կողմից էլ, մեր մեջ ասած, Մեյի… Անգլիացիների դարդը մեզ ե՞ն տվել: Դրանք չէի՞ն, որ ասում էին, թե իրենց նավերը մեր լեռները չեն բարձրանա: Ջհանդամի՛ն բարձրանան: Սկի էն մի բարձրացածի հետքերը ողջ երկրագնդով ընկած կարողանում ե՞ն գտնեն, որ ձերի դարդն էլ քաշենք: Ա՛յ, Կոլինդա Գրաբար-Կիտարովիչն ուրիշ բա՜ն: Աչքիս էդ ակնահաճո տիկնոջ մեջ հայկական ինչ-որ բան կա, թե չէ մեր գրաբարը ինչու պիտի նրա ազգանվան բաղկացուցիչը դառնար:

Այ, տեսնո՞ւմ ես, սիրելի ընթերցող, որ ֆուտբոլը միան ֆուտբոլ չէ, ֆուտբոլը նաև հարակից այլ բաներ է, սակայն ոչ երբեք… Նեմեց Ռուբո, ով, ասում են, ոնց որ թե վերջապես ձեռ է քաշում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, որը մեկ տասնամյակից ավելի բռնազավթել ու պոկ չի գալիս՝ հայկական ֆուտբոլը հասցնելով բակայինի մակարդակի:

Այո, ֆուտբոլը միան ֆուտբոլ չէ, այլև՝ հարակից բաներ, բայց ոչ երբեք Նեմեց Ռուբո:

Դա արդեն չափից ավելի կլինի: Մոլորակն այդ ծանրությանը չի դիմանա:

                                                                                                     Մարտին Հուրիխանյան

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում «Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի» Վարչապետը հրաժարական տվեց Ֆրանսիա, այնուհետ Գերմանիա Թուրքիան հորդորում է մոռանալ 1915-ը Ինչ ներդրումներ սպասել Ինչո՞վ է իրականացվել ինքնասպանությունը Պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնի Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Մարզպետին՝ սվիններով ՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր «Դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան» Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ Դեսպանը շփոթում է ազատագրվածն ու գրավյալը Մանվել Գրիգորյանի պաշտպանը վատ հիշողություն ունի Սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է Ժողովո՜ւրդ, հիշո՞ւմ ես «կարտոլի շուրջ» ի՜նչ դեբատներ էին Խմբակցությունների ղեկավարները հայտնի են Երեք մարզպետ կամ մեռնելուց պրծանք Հայաստանին սպասելիք ներքաղաքական զարգացումները ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին «Ազդարարով» ազդարարվեց Երևանից տեղափոխել են Մոսկվա ՊԵԿ նախագահի ճեպազրույցը Օրը կարևոր է, սակայն սպասենք երեկոյին Թունավորվել է սովորական աջիկայից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը Խորհրդավոր հոկտեմբերի 16-ը Հեռակա ուսուցումը կվերանա Ցուցահանդեսից մի քանի ժամ առաջ Դինքի անունով փողոց՝ Ստամբուլում «Կարմիր ֆուրիաների» անակնկալ պարտությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վիրահայերը բողոքում են Հոր և դստեր համատեղ ցուցահանդեսը Ռուսաստանն Իրանին մենակ չի թողնի Սննդամթերքի անվտանգության ապահովումը՝ գերխնդիր Սորոսականներն ընդդեմ երկրի և Նիկոլի Ֆրանկոֆոնիան ավարտվեց. ի՞նչ արդյունքներ գրանցեցինք Հյուրընկալվել են ինժեներական քաղաքում ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովը ՄԻԱՎ վարակն այլևս մահվան դատավճիռ չէ Բացելով չհրկիզվող պահարանը Ֆրանսիական ընկերությունը ներդրում կանի Հայաստանում Ինչպիսի՜ «անախորժություն» Մարությանը սկսեց Նուբարաշենի աղբավայրից «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ամենամյա գիտաժողովը Պատվերը՝ Ռոստովից, քիլերը՝ Երևանից Ժողովուրդը թող «մակարոն ու կարտոշկա» ուտի, իսկ մենք նախարար ենք Հիասթափության սարսափը