Henq.am | Սեթ Գմփոյանի ագարակում (16)
Երևան
17.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Լա լիգան՝ ԱՄՆ-ում Հայկական թիմերը դուրս մնացին պայքարից Ելույթ է ունենալու Նստած-ելածըՀամարյա 3 միլիոնՎերջին 2 խաղերում 2 տիտղոսՈւԵՖԱ-ի սուպերգավաթը «Աթլետիկոյինն» է Ծառայությունից ազատելու համար՝ կաշառք Քոչարյանը անուններ կտաԼԳՏՊ-ների երկիր… Հայաստա՞նսՀԱԿ՝ խափանել հակահեղափոխական ուժերի ռեւանշը
Հայկական թիմերը դուրս մնացին պայքարից Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը (Տեսանյութ) Սերժ Սարգսյանը ևս կհարցաքննվի Վերջին 2 խաղերում 2 տիտղոս

Սեթ Գմփոյանի ագարակում (16)

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

                    Հասարակությունը, հրավառությունը, կառավարությունը

Նիկոլի թագադրումից անցել էր մեկ ամիս: 2018-ի հունիսի 7-ն էր: Կառավարական տանը հերթական նիստն էր: Հանկարծ ոտքի ելավ ՀՀ առողջապահության նախարար տիար Արսեն Թորոսյանը և իրողություններից անիրազեկ կոլեգաների ընկալմամբ միանգամայն հանպատրաստից դիմեց վարչապետին՝ առաջարկելով կլոր տարին արգելել հրավառությունները բոլոր, դրանց գործածումը թույլատրել միայն պետական տոների ժամանակ:

Հույժ ոգեշունչ էր նախարար Արսենը: Նա մասնագիտական բացահայտումը մի կողմ դրեց և անդրադարձավ խնդրի բարոյական կողմին՝ պնդելով, որ մեկ երեխայի հանգիստ քունն ավելի կարևոր է, քան 500 խնջույքավորի հրավառային երջանկությունը: Վարչապետը ժպտադեմ լսեց նախարարին, հետո խոժոռեց հոնքերն ու ասաց հետևյալը. «Չի լինի օրենքի կանոնները խախտող հրավառություն և վերջ»: 
Հենց այդ գիշեր Հայոց երկինքը հրավառվեց ավելի հզոր թափով:

                                                                                ***
Տիար նախարար Թորոսյանի գրասեղանին նշյալ նիստից օրեր առաջ դրվել էր զորավոր մի թուղթ՝ վավերացված ՀՀ նախկին առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կողմից, որում մասնավորապես նշված էր, որ հրավառություններից, պայթուցիկների գործածությունից առաջացած աղմուկը համարվում է ազդակային, իր ազդեցությամբ մարդու առողջության համար ամենավտանգավորներից է: Այդպիսի աղմկումը կարող է բացասաբար ազդել բնակչության հատկապես առավել զգայուն խմբերի՝ երեխաների, ծերերի, հղի կանանց, առողջական խնդիրներ ունեցող անձանց նյարդային,սիրտ-անոթային, էնդոկրին, լսողական համակարգերի վրա:

Գրությունը ծանր էր ազդել տիար նախարարի վրա: Դունչն առած ձախ ձեռքի ափի մեջ՝ նա մտածում էր՝ հանրային անմեղսունակ տականքը, հատկապես քրեաօլիգարխիկ խավը և վերջինիս վերջույթ դրածոներն արդեն տասը տարի է, ինչ դղրդացնում են երկինքը, երկրաշարժում են երկիրը՝ անասնական երջանկություն պարգևելով իրենք իրենց ու քնից զրկելով հազարավոր անմեղ քաղաքացիների: Այսպես է ամեն օր, մայրաքաղաքի և հանրապետության խիտ բնակեցված վայրերում, որտեղ տեղակայված են անհագ զվարճանքի և անհագուրդ կլանման օբյեկտները: «Այսպես էր Նիկոլից առաջ, սակայն այսպես չի կարող լինել Նիկոլի օրոք», -գտավ օրվա բանաձևումը տիար նախարարն ու պատրաստեց կառավարությունում իր ապագա ելույթի տեքստը: Իսկ պատուհանից այն կողմ քուն էր մտել հայոց քաղաքամայրը՝ անհրավառության հետ մեկտեղ երազելով անտարոն Երևան:

                                                                                 ***
Իսկ բանն ի սզբանե եղել էր այսպես: Հրավառության կանոնակարգման նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանը տարեսկզբին մտել էր խորհրդարան: «Ելք» խմբակցության պատգամավոր, ներկա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հետևյալ կերպ հույժ կարևոր անդրադարձ կատարեց առ նշյալ օրենքը. «Հրավառություններն իսկական չարիքի են վերածվել մարդկանց համար: Մարդկանց իրավունքը խախտվում է, անդորրը՝ խաթարվում, մարդկանց երեխաները վեր են թռնում քնից, ինչ է թե մի հարևան որոշել է հրավառություն անի: Խնդիրը շատ մեծ է, իսկ լուծման առաջարկվող մեխանիզմը՝ անիմաստ: Խնդիրը եթե տանկ է, մեր ձեռքին ռագատկա է»:

Փաստենք՝ օրենքը մեկ միլիոն դրամ տուգանք է սահմանել ժամը 23:00-ից հետո հրավառություն կազմակերպող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, սակայն դեռևս որևէ մեկը չի տուգանվել մեկ միլիոն դրամով: Փոխարենը հրավառությունները մանկական չարաճճիությամբ շարունակվում են: Ոստիկանությունն ահազանգում է, բացատրական աշխատանք է իրականացնում կարգազանց-հրավառողների շրջանում ու եթե տուգանում էլ է, ապա 100 հազար դրամով: Սա՝ լավագույն դեպքում, որովհետև հրավառողները հրավառում են ոստիկանության աչքի առաջ ու արագ պախկվում, իսկ պարարտափոր ոստիկանները նրանց հետևից վազելու բավարար ֆիզիկական տվյալներ չունեն, որ հասնեն, բռնեն ու բաց չթողնեն:

Խոստովանենք՝ օրենքն այնքան էլ անկատար չէ, քանի որ արգելում է հրավառություն կազմակերպելը բակերում, պետական և հասարակական շենքերի մոտ, առհասարակ ամենուր, որտեղ մարդն է բնակվում: Այո, օրենքն այնքան էլ անկատար չէ, սակայն բնավ չի գործում: Արարատ Միրզոյան փոխվարչապետի ձեռքում ոչ թե ռագատկա է,այլ տանկ, քանզի նա օժտված է ընդարձակ լիազորություններով և կարող է պարզապես չեղարկել ՀՀ կառավարության 2001թ.-ի սեպտեմբերի 24-ի հ. 895-ն և 2010թ.-ի սեպտեմբերի 24-ի հ.1283-ն որոշումները, որոնք իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիա են տրամադրում հրագործական ապրանքների ազատ ներկրման, անխափան արտադրության, անվարան առևտրի և անհողդողդ իրացման նպատակով:

                                                                                     ***
Յուրաքանչյուր Ամանորի ընթացքում երկիրը հեղեղվում է պայթուցիկներով: Ամանորը դառնում է պատուհաս: Սուր զգացողությունների մանկահասակ և պատանի  սիրահարները պայթեցնում են բակ ու շքամուտք, հարամում են մարդկանց հանգիստը՝ շատերին պատճառելով նյարդային և այլ կարգի խիստ անհանգստություն: 2018-ի Ամանորի ընթացքում միայն Երևանում 100-ից ավելի ՀՀ քաղաքացի (հիմնականում անչափահասներ) միջին և ծանր աստիճանի վնասվածքներ ստացան՝ խեղանդամելով ձեռքերը, վնասելով աչք ու ականջ, պարանոց և քիթ: Եղերական մի դեպք գրանցվեց տարիներ առաջ: Երեք տարեկան թոռնիկը պապին խնդրում է փակել աչքերը, բացել բերանը: Հրամանը կատարվում է: Մանուկը պապի բերանն է խոթում վառվող ճայթուկը: Եվ ի՞նչ: Առանձնապես ոչինչ, պարզապես 60-ամյա առողջ և կենսախինդ այրը… ճանապարհվեց ի վերին Երուսաղեմ:

                                                                                     ***
Քաղաքակիրթ աշխարհում (նաև մեր հարևան Թուրքիայում, Ադրբեջանում, Իրանում և Վրաստանում) հրավառություններ են կազմակերպում բացառապես պետական տոների կապակցությամբ, պայթուցիկների և ճայթուկների գործածությունը իսպառ արգելված է:
Այսքանը:

Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43) Աննախադեպ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 1 «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը՝ ընթերցողի սեղանին Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել Երկու ամսով երկարացվել է Առողջապահության նախարարության 100 օրը Կարծիք լռեցնելուց մի խոսեք Սեթ Գմփոյանի ագարակում (42) Շրջայց ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն Լա լիգան՝ ԱՄՆ-ում Հայկական թիմերը դուրս մնացին պայքարից Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը (Տեսանյութ) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական վարույթը կարճվել է «Սանիթեքի» տեր Թավիլը՝ բոլորիս հայտնի «զիբիլի մարդը» Մշակույթի ապակենտրոն զարգացման մեկնարկը տրված է Ելույթ է ունենալու Նստած-ելածը Ազգը բաժանեց հեղափոխականների և հակահեղափոխականների Ընդունել է Ի. Կոնստանտինովին Կվերականգնվի հայկական կինոյի ողջ ժառանգությունը Ռիտա Սարգսյանի համեստ հավաքածուից Էն երեսնամյա շրջանը նորից զրոյի՞ց պիտի սկսենք անցնել Ամրացվում է հեռուստաաշտարակի պաշտպանիչ շերտը Սերժ Սարգսյանը ևս կհարցաքննվի Մենք մաքրելու ենք ԵԿՄ-ի շարքերը «Ուրեմն անգրագետ եք» Խնդիրն արագացում հաղորդելն է Մեղադրվում է լրտեսության մեջ Քայլերթով` Հանրապետության հրապարակ Ինչո՛վ է «Դոն Պիպոն» տարբերվում «Դոն» Վաչոյից կամ «Բեզդոննի» Սաշիկից Հայազգի փախստականի ստեղծած սարքը Սեթ Գմփոյանի ագարակում (41) Համարյա 3 միլիոն Վերջին 2 խաղերում 2 տիտղոս ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը «Աթլետիկոյինն» է Խարդախություններ միջնորդ ընկերություններում «Մի Քոչարյանի ու մի Խաչատուրովի համա՞ր» Նախարարը գնահատում է քաղհասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները Երկու ժամով կանջատվեն Ծառայությունից ազատելու համար՝ կաշառք Իրենք՝ քոչարյանենք, տապալեցի՞ն Արդեն կարող են տեղադրել ու վաճառել «Google play»-ում Քոչարյանը անուններ կտա Ժողովուրդը Քոչարյանի՛ն չի ուզում ներել Ալյուրը թանկացել է Շուշիի բերդապարիսպները՝ եռաչափ արտապատկերմամբ