Երևան
17.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Իրանը նոր հրթիռ է ստեղծելԱ՜խ, այդ հիմար հետաքննություններըՀասարակությանը չի կարելի երկատելՖրանսիացիները կամային հաղթանակ տարանՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էՔոչարյանի հանգչող վստահությունը«Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն»Փաշինյան-ՀՅԴ հանդիպումՕսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծումՀայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Վարչապետը հրաժարական տվեց Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի

Չարաշահումներ՝ հայտնի անունների հետ կապվող բենզալցակայաններում

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին գործելաոճից, կարծես, ոչինչ չի մնացել։ Շուրջ երկու ամիս առաջ կատարված կտրուկ շրջադարձն ինքնըստինքյան ՊԵԿ-ի վրա սևեռեց հանրության լայն զանգվածների ուշադրությունը։ Իրենց «հիշվող» արարքներով ու խոսքերով հանրությանը հայտնի դարձած մարդկանց արած-թողածը տնտղող մարմնի հաղորդագրությունների մեծ մասում հայտնի դեմքերն աներևակայելի շատացել են։ Հերթական՝ 8 կազմակերպությունների գազալցակայաններում անցկացված ստուգումների արդյունքների մասին՝ մասամբ, բայց անձամբ ՊԵԿ նախագահն է հաղորդել լրագրողների հետ հանդիպմանը. «Դրանցից մեկը պատկանում է Մհեր Սեդրակյանին, կա ընկերություն, որ պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին։ Ծառուկյանի անունը ևս կա այդ ցուցակում, Հովիկ Աբրահամյանի անունը չկա։ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, ի դեպ, ամենաքիչ խախտումները հենց Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում են»։ Ըստ նրա՝ այդ կազմակերպություններում չափագրման ծավալը 946 մլն դրամ է։

Լրագրողի հարցին, թե ինչ պատասխանատվություն է հասնում խախտում կատարած անձանց, Անանյանը պատասխանել է. «Այդ բոլոր կազմակերպությունների նկատմամբ քրեական գործ է հարուցված: Եվ քրեական գործի շրջանակներում, եթե պետությանը պատճառված վնասը հաշվարկվում ու վերականգնվում է, քրեական գործը կարճվում է: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ տնտեսական հանցագործությունների «ապաքրեականացման» պահանջ կա հանրության մոտ: Կարծում եմ՝ պետք չէ տնտեսվարողներին տանել, դատել, նստացնել ու արգելել նրանց տնտեսական գործունեությամբ զբաղվել, որովհետև դրա արդյունքում մենք կորցնում ենք պոտենցիալ հարկ վճարողին: Հարկ վճարողի վարքագիծը պետք է գնահատել, իրեն դնել ճիշտ ուղու վրա»: ՊԵԿ նախագահի խոսքով՝ այդ նոր մոտեցման հիմքում միջազգային պրակտիկան է։ Այդ համատեքստում «Նորֆոլկ» ընկերության դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, եթե պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվի (վերջնաժամկետը հուլիսի 20 է)։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անվան հետ կապվող «Նորֆոլկ» ընկերությունն ունի 7 միլիոն դոլար չվճարված հարկային պարտավորություն։ Անանյանի խոսքով՝ ընկերությունը լուծարման փուլում է և մինչև հուլիսի վերջ կլուծարվի։ ՊԵԿ նախագահը նաև հավելեց՝ Կառավարությունում առաջարկներ կան, և «Նորֆոլկ»-ին փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, բայց այն ոչ թե ամբողջությամբ է կրկնելու նրա գործունեությունը, այլ, ուղղակի, կլինի մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող։

Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում քննվող և նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր, արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ:

Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում «Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի» Վարչապետը հրաժարական տվեց Ֆրանսիա, այնուհետ Գերմանիա Թուրքիան հորդորում է մոռանալ 1915-ը Ինչ ներդրումներ սպասել Ինչո՞վ է իրականացվել ինքնասպանությունը Պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնի Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Մարզպետին՝ սվիններով ՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր «Դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան» Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ Դեսպանը շփոթում է ազատագրվածն ու գրավյալը Մանվել Գրիգորյանի պաշտպանը վատ հիշողություն ունի Սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է Ժողովո՜ւրդ, հիշո՞ւմ ես «կարտոլի շուրջ» ի՜նչ դեբատներ էին Խմբակցությունների ղեկավարները հայտնի են Երեք մարզպետ կամ մեռնելուց պրծանք Հայաստանին սպասելիք ներքաղաքական զարգացումները ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին «Ազդարարով» ազդարարվեց Երևանից տեղափոխել են Մոսկվա ՊԵԿ նախագահի ճեպազրույցը Օրը կարևոր է, սակայն սպասենք երեկոյին Թունավորվել է սովորական աջիկայից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը Խորհրդավոր հոկտեմբերի 16-ը Հեռակա ուսուցումը կվերանա Ցուցահանդեսից մի քանի ժամ առաջ Դինքի անունով փողոց՝ Ստամբուլում «Կարմիր ֆուրիաների» անակնկալ պարտությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վիրահայերը բողոքում են Հոր և դստեր համատեղ ցուցահանդեսը