Երևան
17.Հուլիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներԱրարատ Խանդոյանն ազատ է արձակվելՌազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել էԵրևանում շենք է փլուզվելԵրևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավՀայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողների անուններըՖրանսիացիներն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն«Մարդկանց ուղեղներում և մենթալիտետում հեղափոխություն տեղի չի ունեցել»Այսօր աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը վիճարկելու համար խաղադաշտ դուրս կգան Ֆրանսիայի ու Խորվաթիայի ընտրանիներըԲելգիայի ընտրանին երրորդն է
Բելգիայի ընտրանին երրորդն է Խորվաթները ձեռնոց են նետում ֆրանսիացիներին Հաճելի երգ Եզրափակչին արժանի խաղ

Հնարավոր է ԱՄՆ վիզա ստանալ առանց հարցազրույցի

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը վիզաների ծառայություններ է մատուցում ԱՄՆ կարճաժամկետ այցելության, ինչես նաև մշտական բնակության համար մուտք գործել ցանկացողներին:

Հայտարարության մեջ նշվում է, որ մինչև 14 տարեկան և 79-ը անց անձինք, ինչպես նաև որոշ դիմումատուներ, ովքեր նախկինում ստացել են ոչ ներգաղթային վիզա և դիմել են կրկին, կարող են որակավորված լինել մասնակցելու այս ծրագրին: Դիմումն առցանց լրացնելու ընթացքում մասնակիցները կստանան հուշում այն մասին, թե արդյոք նրանք բավարարում են նախագծի պահանջներին: «Հարցազրուցի պահանջի վերացման ծրագրի համար որակավորված լինելը դեռևս չի նշանակում, որ դուք որակավորված եք մուտքի արտոնագիր ստանալու: Հարցազրուցի ներկայանալ կպահանջվի այն դիմումատուներից, ովքեր դիմել են վերը նշված ծրագրով, որոնց գործերը, սակայն, հաստատման ենթակա չեն համաձայն տվյալ տեսակի արտոնագրին վերաբերող բոլոր օրենքների, ներառյալ նաև ներգաղթի միտումը, որը հաշվի է առնվում գրեթե բոլոր տեսակի ոչ ներգաղթային դիմումները քննելիս: A և G տեսակի մուտքի արտոնագրերի համար դիմողներն ազատված են հարցազրուցի համար սահմանված վճարից և հարցազրույցի ներկայանալու պահանջից: Յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 11:00-12:00 նրանք կարող են հյուպատոսական բաժին ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, DS-160 դիմումի հաստատման էջը, մեկ նոր լուսանկար, ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված դիվանագիտական նոտա կամ սահմանված կարգով հայտագիր, խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների ծննդյան և կամ ամուսնության վկայական: Այս տեսակի դիմումների ուսունասիրման գործընթացը տևում է 2-4 աշխատանքային օր: Նշված ժամերից զատ այլ ժամերին փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության դեպքում հարկավոր է նախնական պայմանավորվածություն ձեռք բերել հյուպատոսական բաժնի հետ՝ Consyerevan@state.gov հասցով: Ֆուլբրայթ գիտական ծրագրի, ինչպես նաև ԱՄՆ Կառավարության կողմից հովանավորվող այլ ծրագրերի մասնակից մուտքի արտոնագրի համար դիմողները ազատված են հարցազրույցի համար սահմանված վճարից, հետևաբար չեն կարող ինքնուրույն հերթագրվել հարցազրույցների նշանակման ընդհանուր համակարգի միջոցով: Հարցազրույցի օր նշանակելու համար նախ անհրաժեշտ է լրացնել DS-160 դիմումը, այնուհետ դիմել հետևյալ էլետրոնային փոստի հասցեով՝ consyerevan@state.gov` նամակին կից ներկայացնելով DS-160-ի հաստատման էջը (confirmation page) և DS-2019-ի պատճենը: Մենք կնշանակենք հարցազրույցի օր և կտեղեկացնենք Ձեզ», -նշված է հայտարարության մեջ:

Սոնա ԳԻՇՅԱՆ

Յուրացրել է ու… թռել Սեթ Գմփոյանի ագարակում (16) Թիրախում նորից ծխախոտն է Պայքարում, բացի խաչից, ներառված են նաև բռունցքներն ու համացանցը Օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 2 Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել Էս ի՞նչ եք բզբզում Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է Ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին» Երևանում շենք է փլուզվել Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 1 Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ Սեթ Գմփոյանի ագարակում (15) Հայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողների անունները «Ոսկե գնդակը»` Լուկա Մոդրիչին Ֆաշիզմը ննջած չէ նրանց հոգիներում Եղանակը կմտցնի իր խմբագրումները Ֆրանսիացիներն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Չկենտրոնանայիք՝ չկենտրոնանային ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴԱՍԱՐԱՆ (սխալների ուղղում) Հնչում է մեր «Արցախը» Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ Հատուցումից է վախենո՞ւմ, թե հայրենիքն է դարձել արգահատելի Սեթ Գմփոյանի ագարակում (14) Ադրբեջանական կողմը հայ բնակչի է գերևարել Հանձնել է ոստիկանություն Սեթ Գմփոյանի ագարակում (13) Նախագահը չի կարող հետապնդվել «Крыша поехала»… «Մարդկանց ուղեղներում և մենթալիտետում հեղափոխություն տեղի չի ունեցել» Այսօր առաջնության գլխավոր խաղն է Բելգիայի ընտրանին երրորդն է Պահանջում են արդարացի վերաբերմունք Քրգործը կկարճվի՞ Արցախի ԱԳՆ փաստաթուղթը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում Չարաշահումներ՝ հայտնի անունների հետ կապվող բենզալցակայաններում Քաղաքի վրայից անցած ավերիչ սամումը Սեթ Գմփոյանի ագարակում (12) Կոպիտ խախտումներին ներում չկա Վերաբացվում են նախկինում զինծառայություն չանցածների գործերը Ի՜նչ դրական սալտո ՀՀԿ-ի շարքերը նոսրանում են Սեթ Գմփոյանի ագարակում (11) Անցել են ձեռնամարտի «Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»» Իրազեկված ես՝ պաշտպանված ես Վախճանվել է Լուսիկ Ագուլեցին