Երևան
17.Հուլիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներԱրարատ Խանդոյանն ազատ է արձակվելՌազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել էԵրևանում շենք է փլուզվելԵրևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավՀայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողների անուններըՖրանսիացիներն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն«Մարդկանց ուղեղներում և մենթալիտետում հեղափոխություն տեղի չի ունեցել»Այսօր աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը վիճարկելու համար խաղադաշտ դուրս կգան Ֆրանսիայի ու Խորվաթիայի ընտրանիներըԲելգիայի ընտրանին երրորդն է
Բելգիայի ընտրանին երրորդն է Խորվաթները ձեռնոց են նետում ֆրանսիացիներին Հաճելի երգ Եզրափակչին արժանի խաղ

«Թավշյա բում», «թավշյա աժիոտաժ»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Ժողովուրդ ջան, չե՞ս նկատել, որ էս հեղափոխությունից հետո երկրում շատ զարմանալի բաներ են կատարվում: Խնդրե՛մ: Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի մասնագետները, Նոբելյան մրցանակի դափնեկիր ահագին տնտեսագետներ գլուխ են ջարդում, բայց այդպես էլ չեն հասկանում, թե էդ ո՞նց է, որ Հայաստանի էլիտար, թանկանոց խանութներում սենց էրկու միլիարդանոց աժիոտաժ է, բայց շուրջը մի հատ ճո՜խ հարսանիք չկա, մի հատ ծնունդ, մի հատ կնունք չկա՝ նախկին բարձրաստիճան անձանց քավորությամբ սանիկի վիզը գցելիք էրկու կիլո իրեք հարյուր գրամանոց խաչով: Հակառա՛կը, ժամանակին արդեն արած իրենց էն ճոխ հարսանիքների՜ց են անգամ անողները հրաժարվում: Իսկ երբ ասում ես, բայց փա՛ստ կա ախր, ինտերնետ գցած ճոխ ռեպորտաժ կա, ֆի՜լմ, երբեմն էլ՝ սերիա՜լ՝ ձեր արած էդ հարսանիքի «մոտիվներով», էդ ժամանակ էլ եթեր տվողներն են ցույց տվածից կտրուկ հրաժարվում:

Մի խոսքով՝ նման աննմա՜ն, աննախադե՜պ առևտուր է երկրում, բայց, հակառակ էն ժամանակների, ոչ մի ճոխ «միջոցառում», ոչ մի «ֆուռոր» չկա, քաղաքը լրիվ պապանձվել է, ոչ մի ալիքով մի հատ կարգի՜ն, մի հատ բազմասերիանոց հարսանիք չկա, տո եթե կուզեք`անգամ թաղում չկա, որ դիտենք մենք էլ դինջանանք:

Մի ժամանակ հարսանիքի համար ռեստորանում մի տարի առաջ էին հերթ պահում, հիմա ռեստորաններն իրենք են ընկած հարսանիք փնտրում` անգամ «հարսն իրենցից» «գտա՜ծ» տարբերակով, բայց էլի՛ ուզող չկա: Ու ա՛յ այստեղ պարզվեց, որ այս երևույթը վերլուծելու կոչված հիշյալ տնտեսագետ-մընտեսագետները, մեզ հետ համեմատած, «ժողի» լիկվիդ ընկած ուսանողներ են, քանզի իրենք չգտան պատասխանը, իսկ մենք գտանք, խնդրե՛մ:

Բանն այն է, որ այստեղ պետք է իրարից երկու բան տարանջատել: Առաջին` քաղաքում տիրող աժիոտաժային ու աննախադեպ էս առևտուրը և, երկրորդ, հարսանիքների, ծնունդ-կնունքների շատ տարօրինակ բացակայությունը: Վերլուծում-դիտարկումները ցույց են տալիս, որ առևտուր անողները լրիվ ուրի՛շ պերսոններ ու պերսոնաժներ են, իսկ հարսանիք, ծնունդ-կնունք չանողները՝ լրիվ ուրի՛շ:

Առևտուրն անում են գործի նո՛ր նշանակվածները, հարսանիք չեն անում գործի հի՛ն նշանակվածները՝ կամ, այսինքն, գործից արդեն հանվածները, կամ էս է, էս է՝ գործից հանվելիքները: Առաջինները՝ նորանշանակնե՛րը, մինչև էսօր հե՜չ միջոց չունեին ու հետն էլ մոտակա հազար տարում միջոց ունենալու հույս ու հեռանկա՛ր չունեին, որ առևտուր անեին, ապրանք առնեին, իսկ հիմա համ միջոց ունեն, համ հեռանկարում էդ միջոցը բազմացնելու հույս, ուստի առնո՜ւմ են: Ի՜նչ տեսան, առնում են, քանզի ինչ տեսնում, հղի կնոջ պես սրտները քաշում է: Առնում են ու էս «բումն», էս «աժիոտաժը» մեր խանութներում իրենք էլ հենց սադրում են: Ախր մեղք չունեն, ախր բանից պարզվում է՝ իրենք հե՜չ բան չեն ունեցել, ո՞նց չառնեն. ծակ ու քորքոտած նասկո՞վ գնան, բանակցություն վարեն… Բա որ ոտը, դիվանագետին վայել, հանկարծ գցեց ոտին, ու էդ պապու գուլպան տակից աչքո՞վ արեց բանակցության եկած է՛ն՝ դիմացի կողմին… Ախր էդպես քանի՜ ինվեստիցայից ու վարկից երկիրը կզրկվի… Ըստ այդմ, ժողովուրդ ջան, «թավշյա» հեղափոխությանը հաջորդած մեր խանութներում տիրող այսօրվա «բումն» ու այսօրվա «աժիոտաժը» եկ անվանենք «թավշյա բում» ու «թավշյա աժիոտաժ», մանավանդ որ իրենք այսօր հենց միայն թավիշ կամ թավշից թանկ ապրանք են խանութներից առնում:

Ինչ վերաբերում է երկրո՛րդ կատեգորիային՝ հարսանիք, ծնունդ, կնունք չանողների՛ն, ապա, արդեն ասինք, դրանք հներն են, վախենում են անեն, որ հանկարծ իրենց չասեն՝ «ի՞նչ միջոցներով» ու «որտեղի՞ց»: Իսկ ասող բերան որքան ուզես կա; Որ չլինի էլ` հարազատ ԱԱԾ-ն հո՞ կա ու կա: Ճիշտ է, իրենց արդեն կամ գործից հանել են, կամ էս է՝ ուր որ է կհանեն, բայց բա որ գան, իրենց էդքան ժամանակ վաստակածն էլ տանե՞ն… Ավելի լավ չէ՞, խելոք էսպես վեր ընկնեն տեղերը, ձեռքը քարի տակ աղքատ ձևանան, մինչև որ տեսնեն, թե գլխներին ուրիշ ի՛նչ է գալիս: Սրանում միայն մի վտանգ կա. էրեխեքը էդպես անկնքել են մնում, ու էրեխեքը էդպես լրիվ… «տունն են մնում»…

Բայց մյուս կողմից էլ՝վիճակն էսպես օդում կախված թողնելն էլ արդեն վտանգավոր է, ուստի առաջարկում եմ, որ նորանշանակ ու «ռոտացիայի» ենթարկված պաշտոնյաները նստեն մի սեղանի շուրջ ու «չհարձակվելու պայմանագիր» կնքեն՝«պա՛կտ», իրենց «ստատուս քվոն» առայժմ պահպանեն, մինչև էն խեղճ էրեխեքը կնքվեն, պսակվեն, ու մինչև նորանշանակ պաշտոնյաները երկրի խանութներն ընենց դատարկեն, որ ապրանքներից մնան միայն Նիկոլի առաջարկած էն հեղինակների «անգին» գրքերը, որ օրերս նախարարների դեմն էր դրվել կառավարության նիստին, ու կարծեմ առաջին փոխվարչապետն էլ սպառնացել էր դրանք կարդալ: Այ հենց դրա համար էի, է՜, ասում՝ Նիկո՜լ, մի՜ մատնիր, Նիկո՜լ, որ դրանք «անգին» են. ախր հենց նորանշանակնե՛րդ են այսօրվա լավագույն գնորդները. տեսան՝«անգին» է, ա՜-ռը՛ հա կառնեն: Իրանք միայն թանկանո՜ց բան պտի առնեն: Բա հեղափոխությունը ինչի՞ արեցին…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Յուրացրել է ու… թռել Սեթ Գմփոյանի ագարակում (16) Թիրախում նորից ծխախոտն է Պայքարում, բացի խաչից, ներառված են նաև բռունցքներն ու համացանցը Օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 2 Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել Էս ի՞նչ եք բզբզում Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է Ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին» Երևանում շենք է փլուզվել Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 1 Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ Սեթ Գմփոյանի ագարակում (15) Հայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողների անունները «Ոսկե գնդակը»` Լուկա Մոդրիչին Ֆաշիզմը ննջած չէ նրանց հոգիներում Եղանակը կմտցնի իր խմբագրումները Ֆրանսիացիներն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Չկենտրոնանայիք՝ չկենտրոնանային ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴԱՍԱՐԱՆ (սխալների ուղղում) Հնչում է մեր «Արցախը» Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ Հատուցումից է վախենո՞ւմ, թե հայրենիքն է դարձել արգահատելի Սեթ Գմփոյանի ագարակում (14) Ադրբեջանական կողմը հայ բնակչի է գերևարել Հանձնել է ոստիկանություն Սեթ Գմփոյանի ագարակում (13) Նախագահը չի կարող հետապնդվել «Крыша поехала»… «Մարդկանց ուղեղներում և մենթալիտետում հեղափոխություն տեղի չի ունեցել» Այսօր առաջնության գլխավոր խաղն է Բելգիայի ընտրանին երրորդն է Պահանջում են արդարացի վերաբերմունք Քրգործը կկարճվի՞ Արցախի ԱԳՆ փաստաթուղթը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում Չարաշահումներ՝ հայտնի անունների հետ կապվող բենզալցակայաններում Քաղաքի վրայից անցած ավերիչ սամումը Սեթ Գմփոյանի ագարակում (12) Կոպիտ խախտումներին ներում չկա Վերաբացվում են նախկինում զինծառայություն չանցածների գործերը Ի՜նչ դրական սալտո ՀՀԿ-ի շարքերը նոսրանում են Սեթ Գմփոյանի ագարակում (11) Անցել են ձեռնամարտի «Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»» Իրազեկված ես՝ պաշտպանված ես Վախճանվել է Լուսիկ Ագուլեցին