Երևան
17.Հուլիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներԱրարատ Խանդոյանն ազատ է արձակվելՌազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել էԵրևանում շենք է փլուզվելԵրևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավՀայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողների անուններըՖրանսիացիներն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն«Մարդկանց ուղեղներում և մենթալիտետում հեղափոխություն տեղի չի ունեցել»Այսօր աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը վիճարկելու համար խաղադաշտ դուրս կգան Ֆրանսիայի ու Խորվաթիայի ընտրանիներըԲելգիայի ընտրանին երրորդն է
Բելգիայի ընտրանին երրորդն է Խորվաթները ձեռնոց են նետում ֆրանսիացիներին Հաճելի երգ Եզրափակչին արժանի խաղ

Հետաքրքական․ պոլիէթիլենն ու աշխարհը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Առաջին անգամ ԱՄՆ-ում 1957 թվականին ի հայտ եկած պոլիէթիլենային տոպրակները կարճ ժամանակահատվածում, որպես Know-How, գրավեցին ամբողջ շուկան` դուրս մղելով բազմակի օգտագործման պայուսակները: Դեռևս 2002թ. աշխարհում տարեկան արտադրվում էր 4-5 տրիլիոն ՊԷ տոպրակ: Գերազանցապես նավթից ու բնական գազից պատրաստված նորույթն այնքան պրակտիկ ու էժան էր, որ նրա վնասները գնահատելու մասին մարդիկ չէին մտածում, և օրեցօր ավելանում էր դրանց թիվը: Միանգամյա օգտագործման

պլաստիկ տոպրակներն ամբողջ աշխարհում անարգել օգտագործում էին այնքան ժամանակ, մինչև կահազանգեին բնապահպանները. 20 րոպե օգտագործվող և 400 տարի չքայքայվող պոիլէթիլենային տոպրակները վնասում են մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը: Համաշխարհային նավթի արդյունահանման 4 տոկոսը, որը բաժին է ընկնում ՊԷ տոպրակների արտադրությանը, վերամշակման ընթացքում մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ վնասակար նյութեր: Իսկ պատկերացնելու համար, թե որքան աղբ է գոյանում արդեն պատրաստի պոլիէթիլենային տոպրակներից, բերենք Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հրապարակած տվյալները. «Ամեն տարի համաշխարհային օվկիանոս է նետվում 6 միլիոն 300 հազար տոննա աղբ, որի գերակշիռ մասը կազմում է պլաստիկը»։

Բնապահպանական կազմակերպությունների բարձրացրած խնդիրը կամաց-կամաց տեղ գտավ տարբեր երկրների օրենսդրական նախաձեռնություններում: 1994թ. առաջինը Դանիան ՊԷ տոպրակների անվճար բաժանման համար սահմանեց հարկ, որից հետո դրանց պահանջարկը կրճատվեց 90 տոկոսով: ՊԷ տոպրակների օգտագործումը նույնքան կրճատվեց Իռլանդիայում՝ «բնապահպանական» հարկ մտցնելուց կարճ ժամանակ անց: Մեկանգամյա օգտագործման տոպրակների համար հարկ են վճարում նաև Լատվիայում ու մի շարք այլ երկրներում: Չինաստանում արգելքը սահմանափակ տեսակների վրա է դրված, 2008թ. հունվարի մեկից արգելվում է 0.025 մմ հաստությամբ ՊԷ տոպրակների արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը, իսկ խանութներում և սուպերմարկետներում` արգելվում դրանց անվճար տրամադրումը:

Մի շարք երկրներում` Իտալիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Եգիպտոս, Սինգապուր, Թայվան, Բանգլադեշ, ընդհանրապես արգելվում է ՊԷ տոպրակների գործածությունը: Հնդկաստանում և Տանզանիայում պլաստիկ տոպրակներից օգտվելու դեպքում քաղաքացուն սպառնում է ազատազրկում. Հնդկաստանում` մինչև 7 տարի, Տանզանիայում` մինչև 1 կամ էլ տուգանք, Հնդկաստանում`մինչև 100 հազար ռուփի, Տանզանիայում` 2000 ԱՄՆ դոլարի չափով:

Գնված յուրաքանչյուր ՊԷ տոպրակի համար հարկ են վճարում նաև Իռլանդիայում և Շոտլանդիայում` 15 ցենտ: Այդ միջոցները գնում են պետական բյուջե, որտեղից էլ ուղղորդվում են թափոնները հողում թաղելու վրա: Հարկի սահմանումը Իռլանդիայում և Շոտլանդիայում ՊԷ տոպրակների օգտագործման ծավալը կրճատել է 10 անգամ:

Իսրայելում այս հարցն օրենսդիր մարմին հասավ 2008թ.: Հուլիսի 30-ին Քնեսեթն առաջին ընթեցմամբ հաստատեց երկրում էկոլոգիապես վտանգավոր ՊԷ տոպրակների օգտագործումը կրճատելու մասին օրինագիծը, ըստ որի առևտրի ցանցերը պարտավոր են գնորդին առաջարկել միայն արագ քայքայվող նյութերից պատրաստված և բազմակի օգտագործման ենթակա զամբյուղներ մատչելի գներով։

Գերմանիայում ևս բիոաղբի համար վաղուց կիրառվում են էկոլոգիապես անվտանգ, արևի լույսից քայքայվող տոպրակներ, որոնք սուպերմարկետները՝ թղթե և բնական թելերից գործած տոպրակների հետ, բավականին հարմար գներով առաջարկում են գնորդներին։ Հետաքրքրական է, որ այս երկրում գործարարի հարկային բեռը թեթևանում է այնքանով, որքանով ավելանում է բնությանը տված «օգուտը»։

Այս հարցում Իսպանիան ավելի խստապահանջ է. այստեղ նախընտրում են բացառապես բնական նյութերից պատրաստված պայուսակները։ Մի քանի տարի առաջ անցկացված բնապահպանական արշավի ժամանակ բնակիչներին անվճար բաժանվել են բամբակից կարված պայուսակներ, որոնք հնարավոր է օգտագործել տարիներով։

Վերջերս բնապահպանական արշավ անցկացվեց նաև Ճապոնիայում, որտեղ ևս շեշտը դրված էր բազմակի օգտագործման տոպրակների կիրառության վրա։ Ակցիային մասնակից շուրջ հինգ միլիոն մարդ սուպերմարկետներ են մտել դիմացկուն տոպրակներով։ Այդ արշավը մեկ ամիս շարունակվելու դեպքում թույլ կտար տնտեսել ավելի քան 100 միլիոն պարկ և արդյունքում 10 հազար տոննայով կկրճատվեր ածխաթթու գազի ծավալը, որն արտանետվում է ՊԷ տոպրակների արտադրության ընթացքում։

Ընդհանուր առմամբ, ՊԷ տոպրակների արտադրության և կիրառության վրա արգելք կամ սահմանափակում դրած երկրների թիվը տարեցտարի աճում է. Հայաստանն այդ երկրների շարքում դեռևս չկա, բայց առաջին քայլն, ինչպես տեսանք, արդեն արվում է։ ՊԷ տոպրակների շուկան մանրազննին ուսումնասիրելու, վերլուծելու, սպառումն ու հասցված վտանգը գնահատելու և արդյունքների մասին բնակչությանն իրազեկելու դեպքում նախաձեռնությունը սպասվածից ավելի շուտ կարող է հաջողություն գրանցել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Յուրացրել է ու… թռել Սեթ Գմփոյանի ագարակում (16) Թիրախում նորից ծխախոտն է Պայքարում, բացի խաչից, ներառված են նաև բռունցքներն ու համացանցը Օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 2 Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել Էս ի՞նչ եք բզբզում Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է Ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին» Երևանում շենք է փլուզվել Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 1 Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ Սեթ Գմփոյանի ագարակում (15) Հայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողների անունները «Ոսկե գնդակը»` Լուկա Մոդրիչին Ֆաշիզմը ննջած չէ նրանց հոգիներում Եղանակը կմտցնի իր խմբագրումները Ֆրանսիացիներն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Չկենտրոնանայիք՝ չկենտրոնանային ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴԱՍԱՐԱՆ (սխալների ուղղում) Հնչում է մեր «Արցախը» Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ Հատուցումից է վախենո՞ւմ, թե հայրենիքն է դարձել արգահատելի Սեթ Գմփոյանի ագարակում (14) Ադրբեջանական կողմը հայ բնակչի է գերևարել Հանձնել է ոստիկանություն Սեթ Գմփոյանի ագարակում (13) Նախագահը չի կարող հետապնդվել «Крыша поехала»… «Մարդկանց ուղեղներում և մենթալիտետում հեղափոխություն տեղի չի ունեցել» Այսօր առաջնության գլխավոր խաղն է Բելգիայի ընտրանին երրորդն է Պահանջում են արդարացի վերաբերմունք Քրգործը կկարճվի՞ Արցախի ԱԳՆ փաստաթուղթը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում Չարաշահումներ՝ հայտնի անունների հետ կապվող բենզալցակայաններում Քաղաքի վրայից անցած ավերիչ սամումը Սեթ Գմփոյանի ագարակում (12) Կոպիտ խախտումներին ներում չկա Վերաբացվում են նախկինում զինծառայություն չանցածների գործերը Ի՜նչ դրական սալտո ՀՀԿ-ի շարքերը նոսրանում են Սեթ Գմփոյանի ագարակում (11) Անցել են ձեռնամարտի «Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»» Իրազեկված ես՝ պաշտպանված ես Վախճանվել է Լուսիկ Ագուլեցին