Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլըԸնդունել է ՀՀ առաջին փոխվարչապետըԹիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա«APPLE»-ը գնեց «SHAZAM»-ըՀրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուցԵրևանյան ընտրությունները գնահատվել են արդարՀաջորդ նիստը՝ ՀայաստանումՍպառնո՞ւմ են Հայաստանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում Վշտից խելագարվածները ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին

Միջին վիճակագրական հայն ու Քոբուլետին

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Վերջին օրերի աննախադեպ շոգը քաղաքից փախչելու ու զով մի վայրում հանգստանալու անասելի ցանկություն է առաջացնում։ Շատերը մեծ լավատեսությամբ փորձում են գտնել մատչելի ու քաղաքից ոչ հեռու որևէ հանգսյան տուն՝ թեկուզ մի քանի օր երկնքից թափվող կրակից փրկվելու համար։ Փորձում են, բայց ավելի հաճախ, զարմացած ու զարյացած «անարդար կյանքից», սպառած ամբողջ ինտուզիազմը, բացելով դուռ ու պատուհան, ապավինում են տարիներով փորձված «սկվազնիակին»։ Ամեն անգամ աչքի անցկացնելով Հայաստանում հանգստյան տների գնացուցակները՝ մտածել եմ․ «Տեսնես ո՞ւմ համար է նախատեսված մեր երկրում հանգիստը»։ Վերջին մեկ ամսվա բացահայտումները տվեցին հարցիս պատասխանը։ Սակայն այսօր չշեղվեմ թեմայից ու ներկայացնեմ նյութիս բուն նպատակը՝ հանգստի գինը Հայաստանի տարբեր քաղաքներում ու ինչ են առաջարկում բիզնեսի առաջատարները։

Ծաղկաձոր
Հիշում եմ, երբ Ծաղկաձորում էի, խանութներից մեկի ցուցափեղկին ծուռումուռ ձեռագրով գրված էր․ «Ծաղկաձորը թանկաձոր չէ, ներս համեցեք»։ Ծիծաղեցինք ու առաջ անցանք, բայց այդ օրվանից Ծաղկաձորը հստակ մոտս ձևավորվեց որպես Թանկաձոր։ Թանկաձոր, քանի որ այստեղ տաքսու մինիմալը 5000 դրամ է, սրճարանում պաղպաղակ պատվիրելիս վճարում ես նաև ամենաէժան ու անորակ անձեռոցիկի համար, եթե սակարկում ես որևէ ապրանք, ուրեմն մարդ չես և այլն, և այլն։ Այո, ոմանք փորձում են հանգստյան սեզոնից առավելագույնս շահույթ ստանալ՝ մարդկային խիղճը ծալելով ու գրպանում թաքցնելով։ Ծաղկաձորում 1 օր հանգիստ վայելելու համար մեկ հոգուն անհրաժեշտ է 22-25 հազար դրամ, որը ներառում է անվճար նախաճաշ ու Wi-fi: Համապատասխանաբար արժեքները բարձրանում են, եթե նորմալ սնվող մարդ ես և նախաճաշով սահմանափակվել չես կարող։

Ջերմուկ
Ամենապահանջված հանգստավայր և առողջավայր, ինչպես նաև ամենաթանկ ու ամենաանհասանելի միջին եկամուտ ունեցող հայի համար։ Ջերմուկում առողջարանային համալիրները առաջարկում են բուժական թերապիա և հանգիստ մեկ անձի համար սկսած 45 000 դրամից։ Ու չի մխիթարում անգամ այն փաստը, որ այստեղ տրամադրում են 3-անգամյա սնունդ։ Օտարերկրացին, ծանոթանալով Ջերմուկի հանգստյան տների ու առողջարանների գնացուցակներին, կարող է մտածել, որ հայերը միլիոնատերեր են և հանգստի վրա մի քանի հազար ծախսելը բնական է։

Սևան
Մեր կապուտակ Սևանում մեկ օր անցկացնելու համար մեկ անձին անհրաժեշտ է 25-30 000 դրամ, եթե, իհարկե, բավարարվեք միայն նախաճաշով և լճի սառնորակ ջրերում լողալով։ Սևանը հայերիս բացառիկ հարստություններից է, ուստի գներն էլ բացառիկ են՝ ամեն մեկի գրապանին հասու չեն։ Ինչպես ասում են՝ Սևանը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ։

Դիլիջան
Հայկական լեռնաշխարհի ամենականաչ ու գեղեցիկ վայրերից մեկը նույնպես առաջարկում է անմոռանալի հանգիստ և զով ամառ հարմարավետ հյուրանոցային համարներում։ Այս ամենին կարող են գումարվել բարը, սաունան, փակ լողավազանն ու այլ վայելքներ, եթե պատրաստ եք ամեն մի վայելած օրվա համար վճարել 35-40 հազար դրամ։ Արդար լինելու համար պետք է նշեմ, որ երկար փնտրտուքների արդյունքում, Դիլիջանում կարող եք գտնել նաև մեկ անձի համար 10-12 հազար դրամանոց համարներ՝ համեստ պայմաններով ու ստանդարտ նախաճաշով։

Լավ հանգստի համար Հայաստանում պետք է վճարել լավ, ես կասեի՝ շատ լավ։ Շատ լավ վճարելու ու աղքատիկ աշխատավարձի այս հակամարտությունում միանգամայն հասկանալի է դառնում միջին վիճակագրական հայի «սերն» առ Քոբուլեթի ու խորին հարգանքն առ «թավշյա» հեղափոխություն՝ երբևիցե իրեն էլ մարդավարի կյանք ապահովելու հեռանկարով:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին Ջախջախիչ հաղթանակը, չարաբաստիկ գազելներն ու Զեյնալյանի կենացը «Սա ջախջախիչ հաղթանակ էր» «Բարգավաճ Հայաստանը» շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Մնացինք երկրի երբեմնի ղեկավարներին սպասելով 27 տարվա «անցում» ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին «Պարի Սեն Ժերմենն» անկասելի է Բա, իհարկե, թանկ է Ռոնալդուն Հայկ Պետրոսյանի հումորային երգը՝ նվիրված քաղաքապետի ընտրություններին