Երևան
17.Հուլիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներԱրարատ Խանդոյանն ազատ է արձակվելՌազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել էԵրևանում շենք է փլուզվելԵրևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավՀայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողների անուններըՖրանսիացիներն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն«Մարդկանց ուղեղներում և մենթալիտետում հեղափոխություն տեղի չի ունեցել»Այսօր աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը վիճարկելու համար խաղադաշտ դուրս կգան Ֆրանսիայի ու Խորվաթիայի ընտրանիներըԲելգիայի ընտրանին երրորդն է
Բելգիայի ընտրանին երրորդն է Խորվաթները ձեռնոց են նետում ֆրանսիացիներին Հաճելի երգ Եզրափակչին արժանի խաղ

Ամենայն հայոց Նեմեցը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Անձս այս նվաստ
Վերնագրում հիշատակված բացառիկը հայկական ֆուտբոլի «հույս ու աստված», տիեզերական մեծության մեգաաստղ Ռուբեն Հայրապետյանն է, ու կրակն էլ էն է, որ նույնը հավասարապես կարող են պնդել ու հավասարապես չսխալվել նրան թե՛ լավ, թե՛ վատ իմացողները՝ անկախ հասարակության որ շերտին պատկանելու իրողությունից:

Սակայն, մինչ նրա մարզական գործունեությանն անդրադառնալը, սկսենք շատ ավելի էական բնութագրականից՝ հիմք ընդունելով նրան շնորհված մականունը: Ժողովուրդը նրան «պատվում» է Նեմեց մականունով, թեպետ, եթե անկեղծ, կործանվի նման պատվում-մեծարումը, որի տակ ֆաշիստ արյունախումների հիշատակումը կա: Սակայն սա ավելի շատ հարցի զգայական կողմն է, ուստի այն չնկատելու պես անցնենք,քանզի դիմացը ներկայացնելիք ահագին բան կա:

Անկախ Հայաստանի պատմության մեջ մեր ավանաբնակ Նեմեցը, ֆուտբոլը հանած, այնքան էլ անհիշարժան գործերով չի ներկայանում: Դրանցում և՛ արյուն կա, և՛ ուրիշի ունեցվածքը կրակի տալու պատմություն, և՛ մարդկանց առևանգում ու խոշտանգում, և՛ սանձարձակության բազմաթիվ դրսևորումներ, և՛ կոռուպցիոն սկանդալային պատմություններ, սակայն այդ ամենը հաջողությամբ շրջանցվել է օրենքի կուրության, Նեմեց Ռուբո-իշխանական բուրգ ազդեցիկ կապերի միջոցով ու շնորհիվ: Այդ նույն իշխանական բուրգն իր այս հավատավոր ծառային մեկ անգամ չէ, որ փուռը տալու բեկումով, թե ահաբեկումով պահանջված տոնուսի մեջ է պահել վերևից իջեցվող աստվածային զորության հրահանգներն անառարկ, խոնարհ կատարելու համար, սակայն ծառաս այս նվաստ երբեք իր նվիրվածությանը կասկածելու տեղիք չի էլ տվել,ինչի հաշվին էլ հաջողությամբ սպրդել է կլանի քինախնդրությունից:

Հարկավ կասկած չկա, որ հեղափոխության անսանձ սամումի կողմից եթե քաղաքացիական պահանջ լինի, Ռուբեն Հայրապետյանի անձի վրա հուզախռով ողբ ու կական կկապեն ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ, սակայն քանի դեռ քաղաքացիական պահանջի քաղաքական հրահանգը չկա, մարդն այս առաջին կուսության անմեղության մեջ է, որը ներկա փուլում առավելապես դրսևորվում է հայկական ֆուտբոլի ճակատագրի նկատմամբ ունեցած ազնիվ տվայտանքների մեջ ու ևս մեկ բանի, որի ուղղությամբ, ըստ մեր ունեցած տվյալների, ակտիվորեն աշխատում է ամեն տեսակի կապերից սանձազերծված հայրենի ԱԱԾ-ն:

Սակայն իրավիճակի ողջ լրջություն-ողբերգականություն-զավեշտն այն է, որ եթե հասարակության ստվար զանգվածը խորապես համոզված է՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերջնականապես կործանում է հայկական ֆուտբոլը, ապա այդ նույն ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ավելի քան համոզված է, որ, ի հեճուկս հայկական ֆուտբոլի մայրամուտը տեսնողների, ինքը լծված է հայկական ֆուտբոլը ծաղկեցնելու սուրբ գործին:

Ոսկե միջինի որոնումներում
Այս երկու իրար բացասող պնդումների խաչմերուկում էլ պիտի փորձել գտնել ոսկի միջինը, սակայն ամբողջ հարցն այն է, որ նեմեցռուբոյական իշխանության տարիներին մենք ակումբային ֆուտբոլի մակարդակով ոչ միայն եվրոպական ֆուտբոլում հաջողություններ չենք արձանագրում (ազգային ընտրանու մակարդակով խոսակցությունը բոլորովին այլ հարթության թեմա է, ուստի եկեք այն չխառնենք սրան, թեպետ այնտեղ էլ պակաս կործանարար գործընթացներ չեն), այլև սահուն վայրէջք ենք ապրում մեր իսկ հանրապետության ներսում, ու երեսի զոռով ութ ակումբով խաղարկվող առաջնությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է ավելի պակաս թվով առաջնություն լինելու վտանգի առաջ:

«Շիրակ» ակումբի հետ կապված սուտն ու սխալը թողնենք դրանցից առավել մեղավորի ուսերին, բայց դա բանի նմա՞ն է, որ գյումրեցիները մի Նեմեց Ռուբոյի պատճառով բոյկոտում են առաջնությունը, ինչպես բանի նման չէ, երբ մի ակումբի պատճառով արատավորվում է ֆեդերացիայի նախագահի ավելի քան պայծառ, ես անգամ կասեի լուսե անունը (բոլոր դեպքերում չմոռանանք անմեղության կանխավարկածը): Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր նախադասության մեջ օգտագործված պայծառ բառի (էլ ու՜ր մնաց լուսե-ի) հիշատակման հետ համամիտ չեն լինի, կուզենային, որ այն առնվազն չակերտների մեջ առնված լիներ, բայց այդ ե՞րբ է իրականության ընկալումը մեզ մոտ միանշանակ եղել, որ հիմա լինի, այն էլ այսպիսի աղավաղված իրականությունը:

Թե ինչու Ռուբեն Հայրապետյանը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը (ի միջի այլոց, լրիվ հնարավոր է, որ մենք կառույցի անվանումը սխալ ենք հիշատակում, սակայն ո՛չ դրա սխալից, ո՛չ էլ ճշտից բան չի փոխվում) տարավ սևանյան «Հարսնաքար», դրանում կոմերցիոն գաղտնիք չպիտի տեսնել, երեխայավարի դնել ու գրել, թե կլիենտուրայի պակաս ուներ հարազատ օբյեկտն ու շեֆն այսկերպ ծակեր էր փակում: Ոչ: Հարազատ կուսակցության օրինակով, իսկ Նեմեց Ռուբոն ծաղկում ու բարգավաճում է Հայաստանի հանրապետական կուսակցության ներսում, ահա այդ կուսակցության օրինակով նա իր համար (այո, այո՝ իր) կենսական կարևորության ժողովը գումարեց Երևան քաղաքից դուրս՝ հնարավորինս հեռու հետաքրքրասեր աչքերից: Թե ի՞նչ էր ուզում այդկերպ թաքցնել կամ ծածկադմփոց սարքել Ռուբեն Հայրապետյանը, տեղեկանում ենք Նարեկ Մկրտչյանից, որն այդ մասին բավականին մանրամասն խոսում է «Ժամանակ» օրարթերթում տպագրված, 3-ը հուլիսի, 2018 թվագրությամբ «Ռուբեն Հայրապետյանի կեղծարարության նոր փաստեր. բոյկոտ ՀՖՖ նախագահին» վերտառությունն ունեցող հոդվածում:

Պետք է եղել կեղծել` կեղծել են
Ի՞նչ է կատարվել այդ ժողովում: Կատարվել է այն, ինչն ապրելակերպ ու հավատավոր գործելակերպ է եղել Ռուբեն Հայրապետյան մարդ-քաղաքացու ողջ գիտակցական կյանքում: ՈՒ հետաքրքիրն այն է, որ այս մարդն ամեն ինչում նախանձելի զգուշավորությամբ, միջնորդավորված է գործում: Իսկ գործիքներ Ռուբեն Հայրապետյանը միշտ էլ ունեցել է ու մեկ տասնյակը չէ, որ ունեցել է: Այս անգամ ակտիվ դերակատարությունը վերապահված է եղել ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, որն ակնհայտորեն ծույլիկ աշակերտի գիտելիքներ է հանդես բերել թվաբանությունից, քանի որ չի կարողացել զանազանել 24 ու 17 թվերը՝ 24-ը նրա ու նրա շեֆի հաշվարկայինն է եղել, ու սա այն դեպքում, երբ քվեարկությանը մասնակցել է 17-ը: Մեծագույն ցանկության դեպքում 1-ն ու 7-ը չես կարող շփոթել 2-ի ու 4-ի հետ, քանի որ դրանք միանգամայն տարբեր գծագրական պատկեր ունեն, բայց Նեմեց Ռուբոյի ու նրա գործակատարի շատ պե՞տքն են նման մանրամասները: Նրանց պետք է եղել կեղծել՝ կեղծել են, իսկ կարմիր կովից պահանջել կաշին փոխել նույնն է, թե բանդերլոգից պահանջես վարվեցողության կանոններ սովորել:

Բեսպրեդելի արքան
Հասկանալի է, որ բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհներով, բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկայում սպասվելիք ընտրություններում Ռուբեն Հայրապետյանը գնալու է վերարտադրության, ու վերը հիշատակված տակտիկական բնույթի կեղծիքները դրա նախապատրաստմանն են ուղղված: Գործկոմի կազմում այս մանր-մունր տեղաշարժերը նույնքան մանր-մունր մարդկանց միջոցով այդ նպատակն են հետապնդում: Ռուբեն Հայրապետյանն ուզում է ասել, որ երկրում փոխված իրավիճակը բնավ էլ իր տանձին չէ, ինչպես որ ապրել ու գործել է, այդպես էլ շարունակելու է ապրել ու գործել:

Գիտե՞ք, եթե վերջնահաշվում նա լինի հաղթողը, հավատացնում եմ Ձեզ, որ ես ինքս առաջինը կողջունեմ նրան, քանզի եթե մի երկրում բեսպրեդելը սեփական ճշմարտացիությունը հաստատելու ձև է, ու դա հաստատում ես հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով, ուրեմն դու դրա լիակատար իրավունքն ունես, ու հենց ճիշտը դու ես: Այս դեպքում հասարակությանը մնում է մի բան՝ ծնկաչոք գնալ նրա (ու առհասարակ նրանց) ոտքերը՝ հայկական ֆուտբոլի համար խնդրելով օր ու արև: Մա՜րդ է, կարող է էդ օրը հաջող ոտքի վրա արթնացած լինի ու իր տիեզերական բարձրությունից նման մի հրովարտակ արձակի՝ չէ՞ որ այս կյանքում ամեն կարգի հրաշք էլ լինում է: Հենց թեկուզ Հայաստանին պատուհասած այս վերջին հրաշքն ասածի ավելի քան իրեղեն ապացույցը չէ՞:

 

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Յուրացրել է ու… թռել Սեթ Գմփոյանի ագարակում (16) Թիրախում նորից ծխախոտն է Պայքարում, բացի խաչից, ներառված են նաև բռունցքներն ու համացանցը Օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 2 Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել Էս ի՞նչ եք բզբզում Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է Ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին» Երևանում շենք է փլուզվել Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 1 Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ Սեթ Գմփոյանի ագարակում (15) Հայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողների անունները «Ոսկե գնդակը»` Լուկա Մոդրիչին Ֆաշիզմը ննջած չէ նրանց հոգիներում Եղանակը կմտցնի իր խմբագրումները Ֆրանսիացիներն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Չկենտրոնանայիք՝ չկենտրոնանային ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴԱՍԱՐԱՆ (սխալների ուղղում) Հնչում է մեր «Արցախը» Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ Հատուցումից է վախենո՞ւմ, թե հայրենիքն է դարձել արգահատելի Սեթ Գմփոյանի ագարակում (14) Ադրբեջանական կողմը հայ բնակչի է գերևարել Հանձնել է ոստիկանություն Սեթ Գմփոյանի ագարակում (13) Նախագահը չի կարող հետապնդվել «Крыша поехала»… «Մարդկանց ուղեղներում և մենթալիտետում հեղափոխություն տեղի չի ունեցել» Այսօր առաջնության գլխավոր խաղն է Բելգիայի ընտրանին երրորդն է Պահանջում են արդարացի վերաբերմունք Քրգործը կկարճվի՞ Արցախի ԱԳՆ փաստաթուղթը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում Չարաշահումներ՝ հայտնի անունների հետ կապվող բենզալցակայաններում Քաղաքի վրայից անցած ավերիչ սամումը Սեթ Գմփոյանի ագարակում (12) Կոպիտ խախտումներին ներում չկա Վերաբացվում են նախկինում զինծառայություն չանցածների գործերը Ի՜նչ դրական սալտո ՀՀԿ-ի շարքերը նոսրանում են Սեթ Գմփոյանի ագարակում (11) Անցել են ձեռնամարտի «Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»» Իրազեկված ես՝ պաշտպանված ես Վախճանվել է Լուսիկ Ագուլեցին