Երևան
18.Հուլիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Զիդանը 17 տարի անց կվերադառնա ԹուրինՔննարկվում է ընտրակարգի մոդելըԳողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞րԵրկրի մասին պատկերացումները փոխած գործարարըԿոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներՉեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներԱրարատ Խանդոյանն ազատ է արձակվելՌազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել էԵրևանում շենք է փլուզվելԵրևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ
Հաճելի երաժշտություն Բելգիայի ընտրանին երրորդն է Խորվաթները ձեռնոց են նետում ֆրանսիացիներին Հաճելի երգ

Հայաստանի դերակատարությունը Ղարաբաղյան հիմնախնդրում 1988-1998թթ-ին և դրան հաջորդած ժամանակաշրջանում (մաս 3)

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

 

Լիսաբոնյան հանդիպումից հետո կողմերը միայն մեկ անգամ՝ 1997 թվականի ապրիլին են հավաքվել խորհրդատվությունների համար: 1997 թվականի մայիսից ի վեր խաղաղարար գործընթացը պահպանվում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «մաքոքային դիվանագիտության» միջոցով: Միջնորդները բանակցությունների վերսկսման հիմքի համաձայնեցման նպատակով այցելություններ են կատարում հակամարտող կողմերի մայրաքաղաքներ՝ Բաքու, Ստեփանակերտ, Երեւան:

ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ
Մոսկվա, 1993թ. սեպտեմբեր: ԵԱՀԽ Մինսկի խումբը կողմերին առաջարկեց «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 բանաձեւի կատարման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը», որտեղ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը ներկայացված էր որպես հակամարտության կողմ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993 թվականի հոկտեմբերի 14-ի 874 բանաձեւում հակամարտության կողմերին երաշխավորեց ԵԱՀԽ Մինսկի խմբի նախապատրաստած «Անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը»՝ փաստորեն հավաստելով Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի ճանաչումը:

Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների ղեկավարների հանդիպում Բիշքեկում (04-05.05.94թ.): Ընդունվեց «Բիշքեկյան արձանագրությունը», որը հրադադարի մասին պայմանավորվածության սկիզբը դրեց: 1994 թվականի մայիսի 12-ից գործողության մեջ մտավ հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը: Համարժեք տեքստերի տակ ստորագրեցին Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարները, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը: ԵԱՀԽ Բուդապեշտի վեհաժողով (1994թ. դեկտեմբեր): Վեհաժողովի որոշմամբ միավորվեցին Ռուսաստանի եւ ԵԱՀԽ միջնորդական ջանքերը, մտցվեց Մինսկի խորհրդաժողովի եւ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, մասնակից պետությունները ողջունեցին 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության հաստատումը հակամարտության կողմերի (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան) կողմից, ինչպես նաեւ հայտարարեցին զինված հակամարտության դադարեցման շուրջ կողմերի համաձայնությունից հետո խաղաղության պահպանման համար ԵԱՀԽ բազմազգ ուժեր ծավալելու պատրաստակամության մասին: Որոշում ընդունվեց բարձր մակարդակի պլանավորման խումբ ստեղծելու մասին (ԵԱՀԿ ԲՄՊԽ):

1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի վեհաժողովում գործող նախագահը հանդես եկավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի սկզբունքների մասին հայտարարությամբ, որոնք ըստ էության կանխավ վճռում էին բանակցությունների արդյունքները: ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը ձախողեց հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթացը: Ապագա բանակցային հիմքի համաձայնեցման նպատակով խորհրդատվությունները շարունակվում էին ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահների եւ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունների միջեւ:

1997 թվականի մայիս: ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահության կողմից  առաջարկվեց  բանակցությունների վերսկսման նոր հիմք: Հայաստանն ու Ադրբեջանն ընդունեցին պլանը, Լեռնային Ղարաբաղը՝ մերժեց:

1997 թվականի սեպտեմբեր: ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահության կողմից առաջարկվեց հակամարտության փուլային կարգավորման տարբերակ, որն ընդունվեց Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից: Լեռնային Ղարաբաղի իշխանություններն այն անընդունելի համարեցին եւ պնդում էին կարգավորման փաթեթային տարբերակի վրա: Որպես կարգավորման հիմք, փուլային տարբերակի ընդունումը հանգեցրեց Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի: Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ: Արտահերթ նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը:

1998 թվականի նոյեմբեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առաջադրեց բանակցային մի նոր հիմք, որը նախատեսում էր հիմնահարցի համապարփակ կարգավորում՝ բանակցություններն առանց նախապայմանների վերսկսելու ճանապարհով: ԼՂՀ-ն եւ Հայաստանը ընդունեցին համանախագահների առաջարկները, Ադրբեջանը մերժեց:

ԵՐԿԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԼՂՀ - ԱԴՐԲԵՋԱՆ 
15.09.92թ. -Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջեւ շփումներ Մոսկվայում:

28.07.93թ. -Մարտակերտի շրջանի ռազմաճակատի գիծ: ԼՂՀ եւ Ադրբեջանի կառավարական պատվիրակությունների հանդիպում: Դրանք համապատասխանաբար գլխավորում էին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Ս. Սարգսյանն ու ԱՀ պետական նախարար Ի. Ալիեւը: Պատվիրակությունների կազմում, զինվորականներից բացի, ընդգրկված էին նաեւ կողմերի արտաքին եւ ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ:

12-13.09.93թ. -Մոսկվա: Բանակցություններ ԱՀ Գերագույն խորհրդի փոխնախագահ Ա. Ջալիլովի եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Ա. Ղուկասյանի միջեւ: Ընդունվել է համատեղ կոմյունիկե:

25.09.93թ. -Աղդամի շրջանի ռազմաճակատի գիծ: ԼՂՀ եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում (Ժ. Պողոսյան-Ա. Աբասով):

25.09.93թ. -Ադրբեջանի եւ ԼՂՀ բարձրագույն ղեկավարների հանդիպում Մոսկվայում:

ամառ-աշուն 1993թ. -Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ հեռախոսային կանոնավոր շփումներ կողմերի զինվորական եւ քաղաքական ղեկավարության մակարդակով:

Հայաստանի դերակատարությունը ԼՂ հիմնախնդրում 1998-ի իշխանափոխությունից հետո
Սակայն իրավիճակը, խնդրի լուծման շուրջ եղած հարցադրումները, շեշտադրումները և տրամաբանությունը փոխվեց 1998թ-ի հայտնի իշխանափոխությունից հետո, երբ ըստ էության փոխվեց խնդրի փիլիսոփայությունը` հարցը քաղաքական հարթությունից տեղափոխվեց գաղափարախոսական հարթություն, ինչը տրամագծորեն հակառակ էր այլ որակներ և հատկանիշներ ունեցող քաղաքական խնդրին: Որպես ՀՀ դիրքորոշում փոխվեց նաև խնդրի լուծման եղանակաձևը` փուլայինից անցում կատարվեց փաթեթային տարբերակին, ինչն ըստ էության իրականում անլուծելի էր դարձնում խնդիրը, քանզի չէր ենթադրում փուլայնություն և փոխզիջումներ, իսկ ողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ խնդիրները լուծվում են փոխադարձ զիջումների միջոցով: Խնդիրը միջազգային հանրության համար ինքորոշման իրավունքի ոլորտից տեղափոխվեց պատմական իրավունքի և հայոց պահանջատիրության ոլորտ, ըստ էության ուրիշների համար անընդունելի մի դաշտ, որին շարունակ ձգտում էր Ադրբեջանը:

Երկար ջանքերի արդյունքում բանակցային կողմի կարգավիճակի հասած ԼՂՀ-ն դուրս մղվեց գործընթացից որպես հակամարտության սուբյեկտ` վերածվելով հակամարտության օբյեկտի:

Սրանից բացի անմիտ կերպով շրջանառության մեջ դրվեց Մեղրիի հարցը, որի մասին անգամ ուղղակի կարծիքներ չէին փոխանակվել նախկինում եղած բանակցությունների ժամանակ:

Առաջ քաշվեց այն տեսակետը ըստ որի ԼՂ-ի շուրջ որպես անվտանգության գոտի սփռված ազատագրված տարածքները օկուպացված, գրավյալ տարածքներ են, ինչը ամբողջապես ձեռնտու էր տարածքային ամբողջականության ձգտող Ադրբեջանին:

Ցավալիորեն ներկայիս ղեկավարության կողմից ստորագրվեց տարածքային ամբողջականության գերակայությունը ընդունող և դրանով իսկ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքում ենթադրող 1999թ-ի Ստամբուլի «Խարտիան», ինչը այսօր իրական հաղթաթուղթ է դարձել ազերիների ձեռքին:

ԱՄՆ Կոնգրեսը վերացրեց Ազատության աջակցության հայտնի 907-րդ բանաձևը, ինչն արգելում էր ԱՄՆ-ին աջակցել Ադրբեջանին:

Եվ ահա Հայաստանի այսպիսի դիրքորոշման և դերակատարության արդյունքում ղարաբաղյան հիմնախնդիրը գնալով ավելի ու ավելի խճճվեց` վտանգելով ոչ միայն Ղարաբաղի որպես պետության հետագա զարգացման և դերակատարության հարցն ու խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները, այլև ՀՀ-ի որպես տարածաշրջանային պետության ունեցած դերակատարությունը, քանի որ այսօր ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելու պարագայում Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային մի շարք գործընթացների և ծրագրերից` Կարս-Ախլքալակ-Թիբիլիսի-Բաքու երկաթուղագիծ, որը շրջանցում է Հայաստանը, Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթային խողովակաշարը ու էլի մի շարք տարածաշրջանային ծրագրեր, ինչից Հայաստանը շարունակաբար հետ է մնում` թուլացնելով իր դիրքերը տարածաշրջանում: Իհարկե, այստեղ չպետք է հասկանալ թե առաջարկվում է Ղարաբաղը հանձնելու գնով հաստատել խաղաղություն և մասնակցել ընթացող տարածաշրջանային գործընթացներին, սակայն ուշադրությամբ պետք է նկատել այն իրողությունները, որ այսօրինակ քաղաքականության դեպքում և՛ ՀՀ-ն, և՛ միջազգայնորեն չճանացված և առկախ վիճակում գտնվող ԼՂՀ-ն ուղղակի կերպով մի օր անկասկած ստիպված են լինելու զիջումների գնալ արդեն իսկ անկախ իրենց կամքից և ցանկություններից, քանի որ դա ուղղակի կստիպի և կպարտադրի խաղաղության ձգտող աշխարհը և վերջիններիս համար ամենևին կարևոր չէ՝ խաղաղությունը կհաստատվի իրական արդարության սկզբունքներից ելնելո՞վ, թե՞ արցախահայության իրավունքների հիրավի արդարացի պահանջների ոտնահարմամբ և կրկին Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու վտանգով, քանզի նրանց հետաքրքրում են միայն իրենց ստացվելիք քաղաքական և տնտեսական շահերն ու ակնկալվող երաշխիքները, և անկասկած այստեղ Ադրբեջանի դիրքերը գնալով ուժեղանում են, քանի որ Ադրբեջանը թե քաղաքական և թե տնտեսական առումներով ավելի ընկալելի և ընդունելի է լինելու աշխարհին և իրադարձությունների նման ընթացքի դեպքում հաղթողի դափնեպսակը լինելու է Ադրբեջանինը:

                                                                                                                                  Վարդան ՔԵՐՈԲՅԱՆ

Առաջնության փառահեղ եզրափակիչը Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպել են ՀՀ երրորդ նախագահը վերջապես տուն ու տեղ է դնում Դժգոհության ալիք բարձրացրած հերթական նշանակումը Զիդանը 17 տարի անց կվերադառնա Թուրին Սեթ Գմփոյանի ագարակում (17) Հաճելի երաժշտություն Կուտակայինը կրկին քննարկման թեմա է դարձել «Քի՜միա» Քննարկվում է ընտրակարգի մոդելը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 3) Հրաժարական են տվել Գողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞ր Կոտրել են ֆեյսբուքյան էջը Երկրի մասին պատկերացումները փոխած գործարարը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 2) Կոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներ Ով չի ալարել` յուրացրել է Մեծ կոմպոզիտորի 115-ամյակի պատվին Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 1) Պարզվում է՝ սա նաև մազոխիստ է եղել «Ընդամենը 18 տարեկան տղա՞...» «Պարզապես կորեք գրողի ծոցը» Յուրացրել է ու… թռել Սեթ Գմփոյանի ագարակում (16) Թիրախում նորից ծխախոտն է Պայքարում, բացի խաչից, ներառված են նաև բռունցքներն ու համացանցը Օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 2 Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել Էս ի՞նչ եք բզբզում Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է Ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին» Երևանում շենք է փլուզվել Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 1 Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ Սեթ Գմփոյանի ագարակում (15) Հայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողների անունները «Ոսկե գնդակը»` Լուկա Մոդրիչին Ֆաշիզմը ննջած չէ նրանց հոգիներում Եղանակը կմտցնի իր խմբագրումները Ֆրանսիացիներն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Չկենտրոնանայիք՝ չկենտրոնանային ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴԱՍԱՐԱՆ (սխալների ուղղում) Հնչում է մեր «Արցախը» Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ Հատուցումից է վախենո՞ւմ, թե հայրենիքն է դարձել արգահատելի Սեթ Գմփոյանի ագարակում (14)