Երևան
18.Հուլիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Զիդանը 17 տարի անց կվերադառնա ԹուրինՔննարկվում է ընտրակարգի մոդելըԳողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞րԵրկրի մասին պատկերացումները փոխած գործարարըԿոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներՉեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներԱրարատ Խանդոյանն ազատ է արձակվելՌազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել էԵրևանում շենք է փլուզվելԵրևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ
Հաճելի երաժշտություն Բելգիայի ընտրանին երրորդն է Խորվաթները ձեռնոց են նետում ֆրանսիացիներին Հաճելի երգ

Հայաստանի դերակատարությունը Ղարաբաղյան հիմնախնդրում 1988-1998թթ-ին և դրան հաջորդած ժամանակաշրջանում (մաս 2)

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Հիմնախնդրի հետ կապված՝ ՀՀ իշխանությունների քաղաքական ուղեգիծը շարունակվեց 1995թ-ի խորհրդարանական և 1996թ-ի նախագահական ընտրություններից հետո, իսկ 1997թ-ին առաջ քաշվեց խնդրի կարգավորման փուլային տարբերակը, ինչը ենթադրում էր հիմնախնդրի լուծման փուլային եղանակներ՝ յուրաքանչյուրում ենթադրելով որոշակի կոնկրետ խնդրի լուծում դրան համապատասխան անվտանգության երաշխիքների ձեռքբերմամբ: Մասնավորապես այս ձևով պետք է որոշվեր ԼՂ-ի որպես ինքնավար պետական սուբյեկտի ձեռքբերված դե ֆակտ ինքնիշխանությունը, այն «Ադրբեջանի կազմում» կետից տեղափոխվում և ստանում էր միջազգայնորեն ճանաչված «չլուծված, առկախ հարցի» իրավական կարգավիճակ` դե ֆակտո ստանալով միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ և նմանօրինակ պայմաններում հրադադարի խախտում կդիտարկվեր որպես միջազգային իրավունքի խախտում՝ դրանով իսկ երաշխավորելով կայուն խաղաղություն և, որ ամենակարևորն էր, փուլային տարբերակում, ինչպես հաճախ արծարծվում է այսօր, երբեք չէր արձանագրվում ԼՂՀ-ի Ադրբեջանի կազմում լինելու դրույթը :

Խաղաղարար գործընթացը և խնդրի կարգավորմանն ուղղված ժամանակացույցը ավելի հստակ պատկերացնելու նպատակով ստորև ներկայացնում ենք խաղաղարար գործընթացի ժամանակագրությունը.

ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական հակամարտությունը, որ սկիզբ է առնում 1918 թվականից, վերսկսվել է 1988 թվականին եւ ԽՍՀՄ փլուզման ու Հարավային Կովկասի նորանկախ պետությունների կազմավորման պայմաններում հետզհետե վերածվել զինված դիմակայության: Տարածաշրջանի երկրներից՝ Իրանից եւ Ռուսաստանից բացի, ղարաբաղյան հակամարտության լուծման միջնորդ է հանդես եկել Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհուրդը (ԵԱՀԽ):

1991 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Բ. Ելցինը ու Ն. Նազարբաեւը հանդես եկան միջնորդական նախաձեռնությամբ: Ստեփանակերտ կատարած այցից հետո 1991-ի սեպտեմբերի 23-ին Ժելեզնովոդսկում (ՌԴ) նրանց հովանու ներքո կայացան բանակցություններ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ: Հանդիպման արդյունքներով ընդունվեց կոմյունիկե:

1992 թվականի փետրվար-մայիսին հակամարտության գոտում էր գտնվում Իրանի միջնորդական առաքելությունը: Տարածաշրջան են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա. Վիլայեթին ու նրա տեղակալ Մ. Վայեզին: 1992 թվականի մայիսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների եւ Իրանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մակարդակով Թեհրանում ստորագրվեց համատեղ կոմյունիկե, սակայն տարածաշրջանում ռազմական գործողությունների ուժգնացումը ու Թեհրանի հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների բացակայությունը չհանգեցրին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Հակամարտության կողմերի հետ ԵԱՀԽ առաջին շփումները անց են կացվել տակավին 1992 թվականի մարտին: ԵԱՀԽ խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպմանը (1992 թվականի մարտի 24, Հելսինկի) որոշվեց ԵԱՀԽ հովանու ներքո Մինսկում (Բելոռուս) Լեռնային Ղարաբաղի խնդրով խորհրդաժողով հրավիրել, որը «ճգնաժամի խաղաղ կարգավորման նպատակով բանակցությունների համար կապահովի մշտապես գործող համաժողով»: Խորհրդի որոշմամբ Ադրբեջանից, Հայաստանից, Բելոռուսից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Չեխիայի եւ Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետությունից ու Շվեդիայից բացի խորհրդաժողովին պետք է հրավիրվեին ընտրված ներկայացուցիչներ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանությունները, բայց՝ որպես շահագրգիռ կողմ: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ խորհրդաժողովի մասնակիցների մասին որոշումն ընդունվել է այն օրերին, երբ ԼՂՀ-ն գտնվում էր շրջափակման մեջ ու հումանիտար աղետի եզրին: Մինսկի խորհրդաժողովի առաջին նախագահ Մարիո Ռաֆայելիի (Իտալիա) խոստովանությամբ անհետացման սպառնալիքի տակ է հայտնվել բանակցությունների բուն առարկան (Մ. Ռաֆայելիի նամակը ԵԱՀԽ գործող նախագահին, 23 սեպտեմբերի, 1992 թիվ):

Լեռնային Ղարաբաղի բանակցային կարգավիճակի հստակ կանոնակարգման բացակայությունը պատճառ դարձավ ԼՂ կողմի իրավունքների եւ պարտականությունների երկակի մեկնաբանման համար: Այսօր էլ այդ հանգամանքը խաղաղարար գործընթացի արդյունավետ առաջընթացի հիմնական խոչընդոտներից մեկն է:

ԵԱՀԿ խորհրդի նման դիրքորոշումը աղավաղեց հիմնահարցի էությունը, եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բնականաբար պահանջում էին խիստ որոշակիություն: Այդ պատճառով էլ Մինսկի խորհրդաժողովի գումարման նախապատրաստման Մինսկի խմբի առաջին նիստերին Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը բացակայում էր: Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցեցին լոկ Հռոմի երրորդ նիստին, ըստ որում միայն մեկ՝ իր մասնակցության կարգավիճակի հարցով: Հետագայում Մինսկի խմբի գործունեությունը կանոնավորապես շարունակվում էր, մինչեւ 1993 թվականի սեպտեմբերի 28-ին նրա կողմից ներկայացված «Միջոցառումների նորացված ժամանակացույցը» չստացավ հակամարտության կողմերի աջակցությունը:

Հատկանշական է, որ Մինսկի խումբը ստեղծելու մասին որոշման ընդունումից անմիջապես հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1992 թվականի մարտի 26-ին որոշեց ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղում որեւէ խաղաղարար գործողության մասնակցելուց՝ հօգուտ ԵԱՀԽ ջանքերին աջակցելու մասին որոշման:

Միջնորդական ջանքերի ողջ ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ-ն ի պաշտպանություն ԵԱՀԽ-ի, ընդունել է համապատասխան բանաձեւեր: Դրանք են.

ՄԱԿ-ի ԱԽ N 822 բանաձեւ 29.04.93

ՄԱԿ-ի ԱԽ N 853 բանաձեւ 29.06.93

ՄԱԿ-ի ԱԽ N 874 բանաձեւ 14.10.93

ՄԱԿ-ի ԱԽ N 884 բանաձեւ 11.11.93

ՄԱԿ-ի բանաձեւերը որոշ շրջաններ «իրենց» հսկողության տակ վերցրած ուժերին որակում են որպես «տեղական հայկական ուժեր»՝ դրանով իսկ հերքելով պաշտոնական Բաքվի հավաստումը այդ իրադարձություններին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցության մասին: Բացի այդ, ՄԱԿ-ի ԱԽ նշված փաստաթղթերը կոչ են անում տարածաշրջանում միջոցառումների համալիր իրականացմանը եւ առկա հիմնահարցերի համաժամանակյա լուծմանը (զորքերի դուրս բերում, տնտեսական, փոխադրական եւ էներգետիկ կապերի վերահաստատում տարածաշրջանում, տեղահանված անձանց վերադարձ, բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաեւ վերջնական լուծման հասնելու նպատակով ուղղակի շփումներ կողմերի միջեւ եւ այլն):

1994 թվականի մարտից խաղաղարար գործընթացը կայացել է Ռուսաստանի միջնորդությամբ, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի փորձագետների խորհրդատվությունների մակարդակով: Այս հանգամանքը մեծապես սրել է Ռուսաստանի եւ ԵԱՀԽ հարաբերությունները: Ընդհանուր կարծիք է ձեռք բերվել ԵԱՀԽ Բուդապեշտում կայացած վեհաժողովում (1994թ. դեկտեմբեր), որտեղ որոշում ընդունվեց Ռուսաստանի եւ ԵԱՀԽ միջնորդական ջանքերի համատեղման վերաբերյալ: Վեհաժողովը որոշեց ստեղծել Մինսկի խորհրդաժողովի եւ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտ: Ռուսաստանը համանախագահ դարձավ մշտական հիման վրա, նրա հետ մեկտեղ 1995 թվականից ի վեր Մինսկի գործընթացը գլխավորել է Շվեդիան, 1996 թվականի ապրիլից՝ Ֆինլանդիան, իսկ 1997 թվականի սկզբներից մտցվել է եռակի համանախագահություն (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա):

Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խորհրդատվությունները վերսկսվեցին 1995 թվականի հունվարին եւ փաստորեն ձախողվեցին ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն) գործող նախագահի՝ կարգավորման սկզբունքների վերաբերյալ լիսաբոնյան հայտարարության պատճառով, որն արվել էր ադրբեջանական պատվիրակության շանտաժի ներքո: Նրանք սպառնում էին, թե արգելք կդնեն ԵԱՀԿ Լիսաբոնի վեհաժողովում (1996թ. դեկտեմբեր) ձեռք բերված ողջ ամփոփիչ փաստաթղթի վրա:

Վարդան ՔԵՐՈԲՅԱՆ

(շարունակելի) 

Առաջնության փառահեղ եզրափակիչը Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպել են ՀՀ երրորդ նախագահը վերջապես տուն ու տեղ է դնում Դժգոհության ալիք բարձրացրած հերթական նշանակումը Զիդանը 17 տարի անց կվերադառնա Թուրին Սեթ Գմփոյանի ագարակում (17) Հաճելի երաժշտություն Կուտակայինը կրկին քննարկման թեմա է դարձել «Քի՜միա» Քննարկվում է ընտրակարգի մոդելը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 3) Հրաժարական են տվել Գողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞ր Կոտրել են ֆեյսբուքյան էջը Երկրի մասին պատկերացումները փոխած գործարարը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 2) Կոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներ Ով չի ալարել` յուրացրել է Մեծ կոմպոզիտորի 115-ամյակի պատվին Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 1) Պարզվում է՝ սա նաև մազոխիստ է եղել «Ընդամենը 18 տարեկան տղա՞...» «Պարզապես կորեք գրողի ծոցը» Յուրացրել է ու… թռել Սեթ Գմփոյանի ագարակում (16) Թիրախում նորից ծխախոտն է Պայքարում, բացի խաչից, ներառված են նաև բռունցքներն ու համացանցը Օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 2 Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել Էս ի՞նչ եք բզբզում Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է Ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին» Երևանում շենք է փլուզվել Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 1 Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ Սեթ Գմփոյանի ագարակում (15) Հայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողների անունները «Ոսկե գնդակը»` Լուկա Մոդրիչին Ֆաշիզմը ննջած չէ նրանց հոգիներում Եղանակը կմտցնի իր խմբագրումները Ֆրանսիացիներն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Չկենտրոնանայիք՝ չկենտրոնանային ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴԱՍԱՐԱՆ (սխալների ուղղում) Հնչում է մեր «Արցախը» Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ Հատուցումից է վախենո՞ւմ, թե հայրենիքն է դարձել արգահատելի Սեթ Գմփոյանի ագարակում (14)