Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլըԸնդունել է ՀՀ առաջին փոխվարչապետըԹիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա«APPLE»-ը գնեց «SHAZAM»-ըՀրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուցԵրևանյան ընտրությունները գնահատվել են արդարՀաջորդ նիստը՝ ՀայաստանումՍպառնո՞ւմ են Հայաստանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում Վշտից խելագարվածները ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին

․․․Դեռ «սեր» ու «հանդուրժողականություն» ե՞ք պահանջում

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԱԾ-ից, ազգից, խնդմնդալով, սեր է պահանջում ու հանդուրժողականություն: Դժգոհում է, որ էդքան շատ են բռնում, դժգոհում է, որ էդքան փող են գտնում, անգամ դժգոհում է, որ կասկածյալներն իրենց կուսակցությունից են, և ուստի տեղում դնում-ուրանում է. «դրանք իրենցը չեն»: Մանվելն իրենցը չէ, Շմայսն իրենցը չէ, Սաշիկն իրենցը չէ, Վաչիկն իրենցը չէ, Սաշիկի տղերքն իրենցը չեն, անգամ Սաշիկինը չեն, Վաչիկի կինը իրենցը չէ, անգամ Վաչիկինը չէ, իսկ Սաշիկն ու Վաչիկն էլ Սերժինը չեն, խաղամոլ Արան իրենցը չէ, Արայի կրվածը «Հայաստանին»-ը չէ, հետաքննության տակ գտնվող պաշտոնյաները իրենցը չեն, սրանց հետևից շարված, իրենց հերթին սրտի դողով սպասող էն էգ ու որձ պոտենցիալ «ուռկեքն» ու պոտենցիալ «մուռկեքն» իրենցը չեն… Իսկական «Անհայտ բռնավորի հիշատակարան»… Բա որո՞նք են ձերը, պարո՜ն Բաղդասարյան, Սանասար-Բաղդասարն ու կույս Ծովինա՞րը, թե՞ մայր Թերեզան ու Հովհան Ոսկեբերանը..

Առանց «կլիչկի» քանի՞ հոգի կա խմբակցությունումդ, խմբակցությանդ ցուցակի ո՞ր մի անդամի դիմաց «կլիչկեն» չգրես՝ չոր-ցամաք անուն ու ազգանունով տեղը կբերես: Հա՜, հիշեցի, հարցնեմ. «Քո կլիչկե՞ն ինչ է»…

Սուզվել է Վահրամն աթոռի փափուկ նստատեղի խորքն ու էդ խորքերից սե՜ր է պահանջում ու հանդուրժողականությո՜ւն… Բա նրանք, որոնց նախճիրը արիք 2008 սև թվականին ու դալար, անպաշտպան էդ ճյուղ ու բողբոջի գարնան առաջին օրը վերջին օր արիք, էդ մարդիկ սեր չէի՞ն ուզում ու հանդուրժողականություն: Ասածդ ի՞նչ է, ուզածդ ի՞նչ է, ա՛յ, Պուտինի ասած, քաղաքացի՝ «с пониженной социальной ответственностью»: Հա՛, հենց «пониженной» ու, հա՛, «ответственностью», քանզի դու, լինելով նախճիրն էդ կազմակերպող ուժի այսօրվա «հրամանատար» կամ «վիցեհրամանատար», 20 տարի երկիր վարած-կառավարած երեսփոխաններիդ փոխած երեսների ԱԺ դիմահարդար, գրիմի տակ դեմքի սևը ծածկող «մալյառ», հրաժարվում ես քո «բաշիբոզուկներից», ասում ես՝ մերը չեն, որ պատասխան չտաս: Մե՛րը չեն, հա՛, ձե՛րն են, էս-էն քուչից երկրի խորհրդարան խուժած «սարանչա» են, ձե՛րն են, գետնի տակից ելած մուկ ու գետնամուկ են, երկրի ներսում ծնված, երկրին խորթ ու օտար, երկրի վնասարար «գաստրաբայթեր», ձե՛րն են: Ձե՛րը չլինեին, ու դո՛ւ իրենցը չլինեիր, կթողնեի՞ն՝ ԱԺ իրենց «ափշակը» դնես-ղեկավարես: Միգուցե է՞դ էլ «հպա՜րտ» ուրանաս: Ուրանաս, որ դու ՀՀԿ-ինն ես, ուրանաս, որ ՀՀԿ-ն քոնն է, ուրանաս, որ ՀՀԿ-դ մի հատ ճոխ «ափշակ» է, ուրանաս, որ նույն խմբակցությունից եք: Թեպետ… ուրացի՛ր, խելացի բան կանես, քանզի, էսքանից հետո, ղեկավարածդ արդեն խմբակցություն չէ, էսքանից հետո՝ դրան շատ կոնկրետ անուն կա՝ բանդա: Բա ո՞նց: Եթե պարզվում է, որ քո խմբի մեջ մի մասը գող է, մյուսը՝ ավազակ, ուրեմն խումբդ էլ դառնում է բանդա՝ ա-վա-զա-կա-խու՜մբ…

Ու հիմա, նայի՛ր, հա՜յ ժողովուրդ ջան, բանդայի «հպարտ» էս «ատամանը» իր էդ բանդայի երեկ կոտորած դալար շիվերի հարազատներից, ազգակիցներից էսօր, անպատկառ ժպիտն էրեսին, սեր է պահանջում ու հանդուրժողականություն: Նման դեպքերում սոսկ մի խոսք է սազում. «Համբերի՜ր, Վահրա՛մ, է՛ս է՝ կգան-կսիրեն, չվախենաս, ոչ ջոկողություն կանեն, ոչ որևէ մեկիդ աչքաթող կանեն: Ոչ մեկիդ սիրո կարոտ չեն թողնի, կգան, չվախենա՛ս, քեզ էլ կսիրեն, քեզպեսներին էլ: Նե՜նց սիրեն ու նե՜նց քեզ սիրով լիացնեն, որ դու, կշտացած, ասես՝ հերիք է, էլ ինձ մի՛ սիրեք, էնքա՜ն սիրեն, որ էդ «սեր» բառը էլ դու «չհանդուրժես», էնքան սիրեն, որ «սեր» բառն հենց լսես, վախից վեր թռչես կամ տակդ թրջես»…

Մարդը «սե՜ր» է ուզում ու «հանդուրժողականությո՜ւն»: Ի՞նչը հանդուրժեն: Է՞ն, որ 20 տարում երկու նախագա՛հ զոռով վիժեցիք, դեմ տվիք ազգին, որ որդեգրի՞: Երկու նախագահ. մեկն արյամբ եկավ ու արյամբ գնաց, մյուսն արյամբ եկավ, չթողին, թե չէ արյամբ կգնար: Հիմա չե՞ս կարծում, որ տրամաբանությամբ, մաթեմատիկորեն ապացուցեցի՞, որ խումբդ՝ բանդա է, խմբիդ անդամները՝ բանդիտ, դու՝ ատաման, իսկ էդ երկու՝ արյունով եկած «վաժակներդ» էլ՝ շատ սովորական «ռեցիդիվիստներ»… Բա ո՞նց, մի անգամ՝ արյուն, մյուս անգամ՝ արյուն, երրորդ անգամ՝ արյուն. չեղա՞վ «ռեցիդիվ» ու «ռեցիդիվիստ»… Ավելին, ձերոնց չպետք է էդպես հատ-հատ բռնեն-դատեն, չէ՜, ձեզ ու ձերոնց պետք է խմբովի՛ն որսալ ու դատել, քանզի ձեր հանցանքը խմբակային է: Իսկ էդ հոդվածով ավելի խիստ է պատիժը լինում: Այն, որ ձերինի անունը «խմբակցություն» է, սոսկ ծանրացուցիչ հանգամանք է, խև՛: Ցրվե՛ք, որ դատարանի համար գեթ մի մեղմացուցիչ հանգամանք հոգաք: Թե չէ…

…Շողոմ ժպտալով ու խնդմնդալով ու «բարիշելու» պատրաստակամությամբ, «չբարիշելու» վախը սրտի մեջ, Պուտինի էն ասածի կեցվածքն ընդունած՝ ելել, ազգիցդ սե՜ր ես պահանջում ու հանդուրժողականությո՜ւն: Ախր Պուտինի ասած էդ տիպը, որ ասում է ՝«սեր», լրիվ այլ բան է տակը հասկանում: Ու դու դրանից հեչ չես տարբերվում, ոչ քո էդ ժպտով, ոչ քո ու քո էդ խմբակիցների կենսագրությամբ, ոչ ձեր պահվածքով, ոչ ձեր արածով: Նա ի՛ր «պանելն» է գտել, «պանել» ելել ու փող աշխատում, դուք՝ ձե՛ր «պանելը»…

Դու մի հատ նայի՛ր կարեկցանք հայցող էդ կերպարներին՝ ձե՛ր կերպարներին, երբ, փողերն առած ու խուճապահար, Երևան-Փարիզ «տրապն» եք ցատկում, բռնելիս անուն ու «կլիչկա» ուրանում կամ էլ հուզմունքից գուցե մոռանում: Տառացի՝ երեկ ախր մեկմեկու քավոր էիք կանգնում, իսկ էսօր վախից ընենց հյուծվեցիք՝ միմյանց պատկերից սկսեցիք խրտնել, իրար ուրանալ: «Խմբակցությանդ» «հպարտ» անդամի էն կերած-խմա՜ծ, ծովը ծնկների՜ց, ափերը կորցրա՜ծ ժամանակների նկարը մի հատ դի՛ր էսօրվա նրա «մոլորված ոչխար» պատկերի կողքին. տարբերությունից ապուշ կկտրես էդ ոչխարի պես: Թշվառ պատկերն էդ խիղճ կհարուցեր, եթե երկրում գեթ մի՛ հոգի այսօր գտնվեր, որը ձեզ խղճալ և կամ կարեկցել ուզեր: Ուրեմն էդ ինչքա՜ն տականք եք եղել, պարոն ատաման: Էնպես որ, շատ զգու՜յշ, մի կես բերան էլ սեր ու հանդուրժել պահանջեցիր, կգան: Կգան՝ պահանջդ բավարարելու…

                                                                                                                            Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին Ջախջախիչ հաղթանակը, չարաբաստիկ գազելներն ու Զեյնալյանի կենացը «Սա ջախջախիչ հաղթանակ էր» «Բարգավաճ Հայաստանը» շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Մնացինք երկրի երբեմնի ղեկավարներին սպասելով 27 տարվա «անցում» ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին «Պարի Սեն Ժերմենն» անկասելի է Բա, իհարկե, թանկ է Ռոնալդուն Հայկ Պետրոսյանի հումորային երգը՝ նվիրված քաղաքապետի ընտրություններին