Երևան
18.Հուլիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Զիդանը 17 տարի անց կվերադառնա ԹուրինՔննարկվում է ընտրակարգի մոդելըԳողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞րԵրկրի մասին պատկերացումները փոխած գործարարըԿոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներՉեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներԱրարատ Խանդոյանն ազատ է արձակվելՌազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել էԵրևանում շենք է փլուզվելԵրևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ
Հաճելի երաժշտություն Բելգիայի ընտրանին երրորդն է Խորվաթները ձեռնոց են նետում ֆրանսիացիներին Հաճելի երգ

Երկրում գործ չկա, ուրեմն պտի… «գործ տվող» ըլնի

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Աջից ու ձախից, վերից ու վարից, տաք ու հով տեղից ձայներ են գալիս, թե հեղափոխությունից հետո ի՛նչն է շատ, «գործ տվո՛ղը»: Շա՜տ հետաքրքիր մարդիկ եք ախր. երկրում գործ չկա. «չտա՞ն», որ… ըլնի… Համ էլ, հիշե՛ք, միշտ, ամեն հեղափոխությունից հետո ամենաշուտը կողմնորոշվում են «գործ տվողները»՝ հույս ունենալով, որ ում դեմ «գործ տան», դրա գործը կառնեն, կտան իրենց: Սակայն դրանց մեջ նաև աննման նե՜նց կերպարներ կան, որոնց գործ պետք չէ, որոնք գործ անելու հարցում հարցական նշանն են, իրենց ուղղակի նյարդայնացնում է, որ էդ ուրի՛շը ձեռքին գործ ունի: Թե հիվանդանալու սիրուց տառապողի ցավին Մյունհաուզենի սինդրոմ են ասում, ապա սրան ասենք «կլյաուզնի» սինդրոմ: Սա՝ երեսը, իսկ աստա՞ռը: Աստառը, հարկավ, երեսից կարևոր է, և ուստի անցնենք էդ կարևորին. «գործ տան-չտան», ջհանդամ, բայց անգործ էս երկրում ո՛ր ջհանդամից էդքան «տալու» հարմար գործեր: Վերջիվերջո, չէ՞ որ շատ հաճախ պարզվում է, որ դրանք, իրենց էդ «գործ տալով», հետն էլ հսկա գործ են դրել-բացահայտել: Խնդրե՛մ, մի օրինակ միայն: Կա՞ մեր «չափսի» ուրիշ պետություն ու երկիր, որի նախագահի ամենավստահելի պաշտոնատար անձը, խրոխտ թիկնապահ այրը ու էդ այրի կինը, օրը ցերեկով մի «հսկայակա՜ն», «ծա՜նր» մարմին դարձած, էնքան դրամ են ուզում բանկից հանել-տանել, որն հանելու համար էքսկավատոր է պետք, իսկ տանելու համար «Բելազ» կամ գոնե «Կռազ»: Հապա պատկերացրե՛ք` մեկ ու կես միլիարդ դրամ, հետն էլ գլուխ ջարդեք, թե էդ անխիղճները ո՞նց էին հայթայթելու արտադրությունից ելած «Բելազ» կամ «Կռազ», ի՞նչ փոխադրամիջոցով էին դրամն էդ տանելու և, որ ավելի կարևոր է, ո՛ւմ էին դա տանելու…

«Գործ տվողներից» եք վատանո՞ւմ, բարի՛, էլի՛ վատացեք, բայց սրանցի՞ց ոնց է հեչ չեք վատանում: Սրանք իրենց գլխու միլիարդ ու կես բարձել ու ուզում էին տանե՞լ: Քանի՞ գլխանի էին, շատ-շատ՝ էրկո՛ւ. մի մարդ ու մի կնիկ, «Բարեկենդանի» էն զույգ ջնդոյի պես, բայց թե նրանք՝ շաշ, սրանք՝ և շաշ, և ծանր-ծանրաքա՜շ. բա հանա՞ք բան է մոտ հազար «փաթեթ» քսանհազարանոց բանկից հանելու, հետը տանելու հույսը…փայփայել : Ախր դրանց գլխի էդ տեր-տնօրենը իրենցի՛ց շաշ է. էդպես շաշ՝ ոնց է տասը-քսան տարի երկիր կառավարել, ձեզ կառավարել, մեզ կառավարել: Հիմա համոզեցի՞, որ մենք ավելի շաշ ենք, քան ինքն ու բանկի քուչեքն ընկած իր էդ ջնդոները… Ազգիդ նախարարն էր, ազգիդ նախագահը, ազգիդ վարչապետը, մի ձեռն Ավետարանին, մյուսն իր ձեռքով գրած էն մյուս գրքին դրած, Աստծո ու մեկ էլ քո անունով թունդ երդված քո ընտրյալն էր ախր, ժողովո՛ւրդ ջան: Թե չէ՝ «գործ տվողնե՜ր»: Ինչքան էլ երկրում «գործ տվող» լինի, քանի սրանք կան, քանի մեզ նման «շաշերի» գլխին նման «տերերը»

դեռևս տեղ ունեն, էդ «գործ տվողները» դրանց ու մեր՝ «շաշերիս» ստվերում կմնան: Եւ ուստի, «գործ տվողների» էդ սև գործից խորշող տիկնայք-պարոնայք, նախ էդ ընչաքաղց «գործ անողների՛» գործն ըստ արժանվույն գնահատեք, նոր «գործ տվողների՛»… Բայց զգո՜ւյշ եղեք. գնահատական տվիք, ձեզ էլ «Ֆեյսբուքում» կասեն… «գործ տվող»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Առյուծի բաժինը» Կբարձրաձայնի 102-րդ ռազմաբազայի հետ կապված միջադեպը …Քննադատված պաշտոնյան ազատման դիմում է գրել Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալն ազատվել է պաշտոնից Ռուբեն Հայրապետյանն էս գլխից է սկսել Առանցքում Ամենայն Հայոց Վեհափառն է Մնացինք առանց «Օդից փողի» Շառներդ քաշե՛ք, թողեք-գնացե՛ք... «Ապրիլյան պատերազմը դավաճանություն էր» «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» Տխուր էր նման հավաքական տեսնելը Առաջնության փառահեղ եզրափակիչը Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպել են ՀՀ երրորդ նախագահը վերջապես տուն ու տեղ է դնում Դժգոհության ալիք բարձրացրած հերթական նշանակումը Զիդանը 17 տարի անց կվերադառնա Թուրին Սեթ Գմփոյանի ագարակում (17) Հաճելի երաժշտություն Կուտակայինը կրկին քննարկման թեմա է դարձել «Քի՜միա» Քննարկվում է ընտրակարգի մոդելը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 3) Հրաժարական են տվել Գողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞ր Կոտրել են ֆեյսբուքյան էջը Երկրի մասին պատկերացումները փոխած գործարարը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 2) Կոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներ Ով չի ալարել` յուրացրել է Մեծ կոմպոզիտորի 115-ամյակի պատվին Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 1) Պարզվում է՝ սա նաև մազոխիստ է եղել «Ընդամենը 18 տարեկան տղա՞...» «Պարզապես կորեք գրողի ծոցը» Յուրացրել է ու… թռել Սեթ Գմփոյանի ագարակում (16) Թիրախում նորից ծխախոտն է Պայքարում, բացի խաչից, ներառված են նաև բռունցքներն ու համացանցը Օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 2 Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել Էս ի՞նչ եք բզբզում Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է Ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին» Երևանում շենք է փլուզվել Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 1 Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ Սեթ Գմփոյանի ագարակում (15)