Երևան
18.Հուլիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Զիդանը 17 տարի անց կվերադառնա ԹուրինՔննարկվում է ընտրակարգի մոդելըԳողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞րԵրկրի մասին պատկերացումները փոխած գործարարըԿոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներՉեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներԱրարատ Խանդոյանն ազատ է արձակվելՌազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել էԵրևանում շենք է փլուզվելԵրևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ
Հաճելի երաժշտություն Բելգիայի ընտրանին երրորդն է Խորվաթները ձեռնոց են նետում ֆրանսիացիներին Հաճելի երգ

Պարականոն զարգացումներ

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անակնկալների պակաս չունի: Հետաքրքրականն այն է, որ դրանք խմբայինից սահունորեն մտան փլեյօֆյան փուլ ու նույնքան սահունորեն իրենց դրսևորում են այնպիսի համառությամբ, ասես ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ: Իհարկե, այստեղ մեջդ չի կարող չարթնանալ ներքին ընբոստությունդ «բայց ախր այդպես չպիտի լիներ» հարցի տեսքով, սակայն իսկույն ևեթ սսկվում ես, քանզի այս կյանքի պրագմատիկները ռեալ իրականությունը բերում, աչքդ են կոխում որպես իրեղեն ապացույց ու ընդդեմ արտահայտվելու հնարավորությունից ձայնազրկում, որովհետև այդ իրականությունը հակառակ քո պատկերացրածի է:

Մեսին լքում է առաջնությունը՝
հետը տանելով և Ռոնալդուին
Ֆրանսիա-Արգենտինա դիմակայությունը, որ փլեյօֆյան հանդիպումների շարքից առաջինն էր, հարկադրված ես որակել որպես դառը իրականություն, որովհետև այդ մրցակցությանն այլ բնութագրական գտնելը չափից դուրս դժվար է: Սա երևի թե աշխարհի չեմպիոն դառնալու Լիոնել Մեսիի վերջին հնարավորություն էր, որքան էլ ցավալի է այսպես ասելը: Իհարկե չորս տարի հետո հրաշք արգենտինացին դեռևս մարտական պոստում կլինի ու տա Աստված, որ հաստատապես լինի, քանզի նրա մարզական երկարակեցությունն անվիճելիորեն բոլորիս հարստությունն է, սակայն տարիներն աննահանջ բան են, ու դրանք, ավաղ, մեզ ոչ թե երիտասարդացնում, մեզ ծեր են դարձնում: Հարկավ ծերությունն էլ իր քաղցրությունն ունի, սակայն, ինչպես գիտեք, այն ոչ բոլոր դեպքերի համար է:

Ֆուտբոլում գրեթե ամեն ինչի հասած այս հրաշք մարզիկին երևի թե այդպես էլ վիճակված չէ հավաքականի մակարդակով աշխարհի չեմպիոնի կոչումը կրելը, բայց թե նրա ի՞նչ մեղքն է, որ հավաքականն իր գլխին այս տարիներին չունեցավ մի մարզիչ, ով կկարողանար արգենտինական աստղաբույլը գերաստղի հետ հասցներ չեմպիոնական բարձունքի: Ասացեք խնդրեմ՝ մի՞թե բանի նման է, որ Ֆրանսիայի ընտրանու հետ վճռորոշ հանդիպմանը թիմի տղաներով են որոշում ինչ կազմով հանդես գալ:

Շատ խորքեր չգնանք, շատ գաղտնիքներ չբացենք, լոկ փաստենք, այն, որ այդ խաղից անմիջապես հետ Խորխե Սամպաոլին հեռացվել է հավաքականի գլխավորի պոստից: Բայց կներեք՝ դրանից Մեսիին (հավասարապես՝ մնացածներին) ինչ: Իսկ եթե կուզեք ճիշտը իմանալ՝ Մեսիին դրանից այն, որ նրա կյանքից ևս մի քառամյա փուլ անդարձ գողացվեց: Ահա թե դրանից Մեսիին ինչ: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ խաղին, ֆրանսիական կորպուսն իր թեթև, անկաշկանդ, երիտասարդական արյունով ու ավյունով լի, արտիստիկ խաղով, թռվռալով անցավ արգենտինացիների վրայով՝ չորս անգամ նրանց հարկադրելով գնդակ հանել սեփական դարպասից: Հա, երեքն էլ իրենք հանեցին իրենցինից, սակայն դրանից ի՞նչն էր տաք կամ ի՞նչն էր պաղ արգենտինական ֆուտբոլային այս սերնդի համար, որ դատարկ հայացքով նայում էր տրիբունաներին ու չէր գիտակցում, որ եղածը վերջն է, վե՜րջը:



Մեսիական մի դատարկություն էլ հաշված ժամեր անց իջավ համաշխարհային ֆուտբոլի երկրորդ գիգանտի՝ Քրիշտիանու Ռոնալդուի վրա, սակայն կներեք, որքան էլ Պորտուգալիան եվրոպական չեմպիոնի կարգավիճակով, այնուամենայնիվ այն իր հզորությամբ Արգենտինայի հավաքական չէ ոչ միայն իր ներկայով, ոչ էլ անցած ուղիով: Երկու տարի առաջ նրա նվաճած չեմպիոնությունն ավելի շատ արտակարգերի կարգից էր, քան կանոնիկ, հստակ սպասված բան: Եվրոպական բրազիլացիները կան ու մնում են միջին կարգի ամբողջություն՝ անակնկալ մատուցելու ներքին ուժով, որը մի անգամ լիուլի պոռթկաց ապագայում մեկ էլ ոչ այնքան կրկնվելու, որքան չկրկնվելու հավանականությամբ:

Մեկ ութերորդում շեմից պորտուգալացիների քթին դուռը շրխկացրեցին ուրուգվայցիները, որոնք այս առաջնություն են ժամանել հավակնոտ ծրագրով ու, մեր մեջ ասած, ինչու պիտի այդպիսինը չունենան, եթե փայլուն պաշտպանության կողքին կրակագծում ունեն ֆրանսիական ֆուտբոլում տոն տվող Էդինսոն Կավանի (2:1 հաշվով ավարտված այս դիմակայությունում նա դարձել է դուբլի հեղինակ), իսպանական ֆուտբոլում եթե ոչ առաջին եռյակի, գոնե առաջին հնգյակի մակարդակով ինքնադրսևորվող Լուիս Սուարես, որը դեռ իր ծանրակշիռ խոսքն ասելու փնտրտուքների մեջ է:

Ամփոփելով փլեյօֆյան մրցումային առաջին օրը՝ փաստորեն ստիպված ենք փաստել, որ այն աշխարհի այս առաջնության համար հետաքրքրական էր ոչ թե հեռացող-մնացող հավաքականներով, ինչ միանգամայն պարադոքսալ իրողությունների շարքից է, այլ առաջնությունից հեռացող ֆուտբոլային երկու գերհսկաներով: Խոշոր հաշվով այս կորուստը պակաս ցավագին կարող է լինել միայն մի պայմանով, եթե այն ծնունդ է տալու ֆուտբոլային հիշյալ տիտանների տեղը լրացնող ուժերի: Մեր համեստ կարծիքով նման խոշոր հայտով համաշխարհային ֆուտբոլ է լայնաքաJլ մտել տասնիննամյա Կիլիամ Մբապեն ու նա լինելու է… Թե նա ինչ է լինելու, եկեք այդ հարցի պատասխանը վերապահենք ամենակարող ժամանակին, քանի որ այդ հենց նա է ամեն ինչ դնում իր տեղը:

 Շապիկով ծնվածներն ու
երկուշաբթի ծնվածները
Իհարկե սույն ենթավերնագիրն ավելի շատ բնութագրական կլինի զույգերից մեկը կազմածներին, այնպես որ ստիպված եք գոհանալ այդ մեկով, ինչ բնականաբար չի նշանակում, թե երկրորդ դիմակայությունը կազմածներին չենք անդրադառնալու: Սակայն մինչև ծավալվելը՝ մի փոքր նախամուտք:

Աշխարհի այս առաջնությունը կարծես թե անիծված է չեմպիոնների համար: Չէ, փառք աստծո, փամփշտակալում դեռ Ֆրանսիան, Ուրուգվայը, Բրազիլիան (աշխարհի հնգակի չեմպիոնները երեկ մրցում էին մեքսիկացիների հետ) կան, սակայն չկան… գիտեք, ովքեր չկան: Այո, իտալացիները ընդհանրապես չկարողացան աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել (նման մի փորձանք նրանց հետ եղել էր մեկ էլ վաթսուն տարի առաջ), խենթանալու բան է, բայց թե խմբայինը չկարողացան հաղթահարել աշխարհի գործող չեմպիոնները՝ գերմանացիները, մեկ ութերորդից հանդիսատեսի են վերածվել արգենտինացիները:

Թվում է թե փլեյօֆյան հանդիպումների երկրորդ օրը Ռուսաստանի ընտրանու հետ մրցող Իսպանիայի հավաքականը պիտի խնդիրներ չունենար ու պիտի հաղթական ընթանար մեդալային բարձունքներ: Թվում էր: Սակայն արի ու տես, որ ռուսները՝ գրեթե ամբողջ խաղը վարակվածի պես գնդակը իրենցից վանած ռուսները, ոչ միան 11-մետրանոցով հավասարեցնում են հաշիվը (1:1), ոչ միայն հանդիպումը գլորում են լրացուցիչ խաղակեսեր, այլև, այդտեղ էլ հաջողելով, մասնակիցն են դառնում նրա, որը ընդունված է անվանել ֆուտբոլային ռուլետկա: Ու ահա այս ֆուտբոլային ռուլետկայում Չերչեսովի սաները բառացիորեն «գնդակահարում» են իսպանացիներին՝ ստիպելով այն դատարկ հայացքով չափել տրիբունաները, ինչպիսի հայացքով դա ավելի վաղ արեցին արգենտինացիները:

Ժողովրդական հայտնի խոսք կա, որ մի ողջ ճշմարտություն է կշռում, այն՝ «չհավնած քարը աչք կծակե»: Ռուսները, որ ամենաանլուրջ հաշվարկով անգամ խմբայինից դուրս գալու շանսեր չունեին, այդ ռուներն արդեն մեկ քառորդում են ու մրցելու են… թե ում հետ են մրցելու, կներկայացնենք քիչ անց, քանզի Խորվաթիա-Դանիա դիմակայությունը ներկայացված լինելու պակաս իրավունք չունի:

Ֆուտբոլի նկատմամբ անտարբերության որոշակի տարրեր դրսևորած տանեցիներին տնից լարած ու մոխրամանը խոհանոցից բերելու գնացած ֆուտբոլասերը մինչև կնստեր հեռուստացույցի դիմաց, անվերապահորեն զարմանքից պիստի քարանար, քանզի լուսատախտակի վրա արդեն 1:1 հաշիվն էր: Այդ գոլերն այնքան արագ ստացվեցին, որ հանգիստ կարելի էր հավատալ, թե խաղը սկսվել է հենց այդ հաշվից: Բնականաբար նման սկիզբը պիտի պարտադրեր գոլառատ ֆուտբոլի ակնկալիք, սակայն այստեղ էլ պարզվեց, որ գործողությունների զարգացման նույն սցենարն է, ինչ որ էր Ռուսաստան-Իսպանիա դիմակայությունում՝ իհարկե մեկ սկզբունքային տարբերությամբ, որ այստեղ մի դարպասանի ֆուտբոլ չէր:

Ինչևէ: Այստղ էլ լրացուցիչ երեսուն րոպեի անհրաժեշտություն զգացվեց, այստեղ էլ այդ հավելյալում դարպասի գրավում չեղավ, այստեղ էլ հետևեցին հետխաղյա տասնմեկմետրանոցներ, որոնցում առավել դիպուկ էին խորվաթները: Երևի արդեն կարիք չկա ասելու, որ նրանք մեկ քառորդում մրցելու են ռուսների հետ:

Մեր հավատավոր ընթերցողի այն զանգվածը, որի հետ թերևս միայն արջաորսի չենք գնացել, հարկավ գիտի, որ վերը ներկայացված խաղերի մասին մինչև հիմա շարադրածի առնվազն քառապատիկի չափով կարող են խոսել ու խոսել, սակայն ոչ Հ1-ի հաղորդավարների մակարդակի, բայց թե մենք էլ մարդ ենք, մենք էլ եղածի գրոգի տակից դեռ չենք դուրս եկել, ուստի խնդրում ենք թույլ տալ այսքանով սահմանափակվել ու ժամանակ տալ մինչ վերջ հասկանալու, թե ինչ, որ եղավ, ինչպես եղավ ու ինչու եղավ: Հավատացեք՝ սրանք հարցեր են, որոնց վերևում որքան էլ պատասխանել ենք, միևնույն է, կեսբերան ենք եղել, քանզի դրանց համակողմանի պատասխանը կարող է տալ միայն մի ողջ գիտահետազոտական ինստիտուտ՝ այն էլ տևական ուսումնասիրություններից հետո, այն էլ տևական ժամանակ անց:

Այնպես որ, հարգելիներս, այնպես որ:

Մարտին Հուրիխանյան

Կբարձրաձայնի 102-րդ ռազմաբազայի հետ կապված միջադեպը …Քննադատված պաշտոնյան ազատման դիմում է գրել Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալն ազատվել է պաշտոնից Ռուբեն Հայրապետյանն էս գլխից է սկսել Առանցքում Ամենայն Հայոց Վեհափառն է Մնացինք առանց «Օդից փողի» Շառներդ քաշե՛ք, թողեք-գնացե՛ք... «Ապրիլյան պատերազմը դավաճանություն էր» «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» Տխուր էր նման հավաքական տեսնելը Առաջնության փառահեղ եզրափակիչը Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպել են ՀՀ երրորդ նախագահը վերջապես տուն ու տեղ է դնում Դժգոհության ալիք բարձրացրած հերթական նշանակումը Զիդանը 17 տարի անց կվերադառնա Թուրին Սեթ Գմփոյանի ագարակում (17) Հաճելի երաժշտություն Կուտակայինը կրկին քննարկման թեմա է դարձել «Քի՜միա» Քննարկվում է ընտրակարգի մոդելը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 3) Հրաժարական են տվել Գողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞ր Կոտրել են ֆեյսբուքյան էջը Երկրի մասին պատկերացումները փոխած գործարարը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 2) Կոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներ Ով չի ալարել` յուրացրել է Մեծ կոմպոզիտորի 115-ամյակի պատվին Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 1) Պարզվում է՝ սա նաև մազոխիստ է եղել «Ընդամենը 18 տարեկան տղա՞...» «Պարզապես կորեք գրողի ծոցը» Յուրացրել է ու… թռել Սեթ Գմփոյանի ագարակում (16) Թիրախում նորից ծխախոտն է Պայքարում, բացի խաչից, ներառված են նաև բռունցքներն ու համացանցը Օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 2 Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել Էս ի՞նչ եք բզբզում Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է Ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին» Երևանում շենք է փլուզվել Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 1 Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ Սեթ Գմփոյանի ագարակում (15) Հայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողների անունները