Երևան
23.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Անվտանգությունը չեն երաշխավորումՎարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ«Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներինԱվետեց բարի լուրըՇարմազանովը մուխլյոժ է անումԹրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորություններըԱյսօր մեր Անկախության օրն է«Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքումՀՀ ոստիկանության պետի ուղերձը
ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան

Ազգովին՝ նախ ծոմ, հետո՝ հացադուլ

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Պարույրը նույնպես Գալուստի նման «բանասեր» դարձավ ու «Գալուստի բանասերի ակումբ» էսօրվանից մտավ: Ինչո՞ւ: Բացատրե՛մ: Հա՛մ ասում է՝ մեր ազգի գլխին վտանգ է կախված, հա՛մ էլ վատ է զգում, որ Ռուսաստանի հետ հարաբերություն են ուզում լավացնել: Այդպես չի լինում, Պարույր ջան, կողմնորոշվել է պետք՝ կա՛մ-կա՛մ: Թե չէ ստացվում է հայտնի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից Ֆռունզի կերպավորած Իշխանի ասածի պես. «Համ կնիկ է ուզում, համ չբեր է ուզում, բանն էլ…»: Շարունակությունն էական չէ, քանզի տվյալ պարագայում մեզ հետաքրքրողը բոլորովին այլ բան է:

Հապա լսե՛ք ներքոհիշյալ երկու «հռետորի» «բառերի այն կապակցությունը, որ նախադասություն պիտի կոչվեր, թե միտք արտահայտեր»: Լսե՛ք ու համեմատեք երկուսինն իրար հետ:

Գալուստ Սահակյան «…Այսինքն՝ մի մտածեք, որ ոչինչ չի բացահայտվում: Ե՛ւ Նիկոլ Փաշինյանի օրոք, և՛ նրանից հետո, և՛ դրանից առաջ միշտ էլ բացահայտվել է նման երևույթները, պարզապես երևույթի նկարագրությունը կապված ա այսօրվա մեր մտածողության հետ, երբ մտածում ենք այն, ինչը մեր ժամանակի համար խնդիր է»:

Պարույր Հայրիկյան «…Համաշխարհային հանրությունը ինչ-որ շրջան Հայաստանով հիացած էր, հիացած է (հիմա «հիացած է՞», թե՞ «հիացած էր»՝ Գ.Ս.), և այդ հիացմունքը լրացուցիչ կռվան է մեր անվտանգության համար: Կարող է շատերին տարօրինակ թվալ (բա իհա՞րկե կարող է՝ Գ.Ս.), բայց աշխարհի բոլոր երկրներում բոլոր գործիչները, մանավանդ ժողովրդավարական երկրներում, նաև քաղաքացիները, նրանք խանդավառվում են՝ տեսնելով ժողովրդավարական գործընթացներ և այս ուղղությամբ մեզ մոտ տխուր է վիճակը նույնպես, այսինքն… (էլ ի՞նչ՝ այսինքն, անխիղճ, հիմա էդ անտեր մեր ժողովրդավարական գործընթացներից խանդավառվո՞ւմ են, թե՞ «մեզ մոտ տխուր է վիճակը». կա՛մ-կա՛մ, Պա՜րույր ջան՝ Գ.Ս.)…

Դե հիմա Գալուստին դի՛ր Պարույրի կողքին, իսկ ձեռքդ՝ սրտիդ, ժողովո՛ւրդ ջան, ու ասա՛. «Ոնց որ ախպեր չըլնե՞ն: Ըստ իս՝ զո՛ւյգ ախպեր: Եթե Գալուստը, որ 20 տարի պայծառ ապագայի ճամփին «առաջն ու հետը խառնելու» հետևանքում վերջը սկսեց «առաջն» ու «հետոն» է՛լ իրար հետ խառնել, ապա Հայրիկյանը 60 տարի ժողովրդավարության զարգացմամբ զբաղվելու արդյունքում վերջը գտավ լավագույն ժողովրդավարությունն ու մեզ հրամցրեց:

Որ ժողովրդավարությունը՞:

Ո՞նց թե որ՝ Հոլա՜նդիայի…

Այսինքն՝ հաջորդ քայլով «պլա՞նն» օրինականացնենք , ոնց որ Հոլանդիայում, պարոն Հայրիկյան, թե՞ էն մյուս «զիբիլը»:

Ու ստեղ արդեն Պարույր Հայրիկյանը շվարած սկսել է մտածե՜լ, մտածե՜լ, թե ինչ անի ժողովուրդն ու ժողովրդավարությունը փրկելու համար, ու ճարը գտել է մարդը: Սկզբից կանգ առնելով «մենակ ցամաք աղոթելու» վրա՝ վերջը կանգ է առել «հացադուլի լա՜յն հեռանկարով ծոմ պահելո՛ւ» վրա. բա իհա՛րկե, «գուլյած տակ գուլյած»:

Միաժամանակ, բոլորին իր օրինակին հետևելու կոչ է անում ինքը:

Ինչո՞ւ:

Դրան էլ պատասխան կա: Եթե ժողովուրդը, հետևելով իր օրինակին, ծոմ է պահում, ապա Պարույրն էդ ճամփով իր լուման է ներդնում ժողովրդի «նիսիաները» փակելու գործում, իսկ եթե ժողովրդն իր «ծոմը» սահո՜ւն «հացադուլի է վերածում, ապա Պարույրն էդ ճամփով, մի շաբաթվա մեջ քոքից լուծում է ժողովրդավարության հարցը, քանզի մի շաբաթվա մեջ քոքից լուծում է ժողովրդի հարցը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (մաս 2) Ամերիկացիների հետ ու երկրորդական դերո՞վ Երկիրը ճորտության ու ուզվորության, կողոպուտի ու ցինիզմի բացիլներով հեղեղածները Հերթով դեպի դատարան Բանկերից հանում են արտարժույթը Աղվեսները գրոհում են… Լոնդոնը Սուտմեռուկից զարթնեց Անվտանգությունը չեն երաշխավորում ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ Կունենանք նոր դեսպան ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Սեթ Գմփոյանի ագարակում (71) Հայաստանը կներկայացնի նաև «Չրենին» Պատմության ամենաթանկ սմարթֆոնները Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան Հիշատակդ անմահ, հերոս «Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. ԲՀԿ-ի ամփոփիչ հավաքը Հյուսիսային պողոտայում Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ Հակառուսական սանկցիաներ ՀՅԴ քարոզարշավը Նոր Նորքում Անհապաղ ազատ արձակել գիտնականին Օրենքը կստիպի հետ կանգնել խաղամոլությունից Անկախության սերունդը անկախության մասին Ոչ թե…, այլ… Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներին «Լույս» դաշինքի քարոզարշավը Արաբկիր համայնքում Սելֆի ժամ՝ Հանրապետության հրապարակում Ակտիվացավ Քոչարյանը, ակտիվացավ Արտաշատի ՀՀԿ գրասենյակը Ինչ խոսք, որ առողջություն ենք ցանկանում, բայց… Ավետեց բարի լուրը «Ժառանգություն»-ը քարոզարշավն ամփոփում է Կենտրոնում հավաքով Նախագահ Սարգսյանը պարգևներ է հանձնում Շարմազանովը մուխլյոժ է անում Փայլել է Հենրիխ Մխիթարյանը Թրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորությունները Այսօր մեր Անկախության օրն է Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը Մութ գործերի սիրահար մետաքսցի սևամաշկ տղան (մաս 2) «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը Արաբկիր վարչական շրջանում Սփոփիչը՝ սուլիչը բերանում Շատ կարևոր է քառակուսի գլուխ չունենալը «Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքում ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Աշխարհին սպառնում է ֆինանսական նոր ճգնաժամ Արարատի մարզում կոկորդիլոս են բուծում Ամեն մեկից՝ մեկական Առանցքում կրթական հարցերն են