Երևան
23.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Անվտանգությունը չեն երաշխավորումՎարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ«Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներինԱվետեց բարի լուրըՇարմազանովը մուխլյոժ է անումԹրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորություններըԱյսօր մեր Անկախության օրն է«Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքումՀՀ ոստիկանության պետի ուղերձը
ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան

1998 - 2018

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Սաշը, Շմայսը, «դուխով» Շուշանը, «աշ-աշ դուրս տվող» Ա.Աշոտյանը, հայոց բանավոր «սյուրռեալիզմի անհասանելի գագաթ» Գալուստը…

Այսպես կարող ենք այս «Պատվո» տախտակին ողջ ՀՀԿ-ն գամել, ուղղակի էդ չափսի տախտակ գոյություն չունի:
Լա՜վ, ժողովուրդ ջան, ախր ո՞նց դրանց 20 տարի տարար: Ո՞նց 20 տարի դրանց «էլիտա» կոչմամբ պարգևատրեցիր, էդ պայծառ գլխիդ դրած՝ ման տվիր: Էդ «շունշաններին» ո՞ր քուչից գտար, ո՞ր հետնամուտքից, բերիր, գլխիդ իշխող կուսակցություն ու քո կյանքի ուղին մատնացույց անող պառլամենտ կարգիր: Ախր 20 տարին, որ քո կյանքից անցավ, կարգին բանի կարող էիր ծառայեցնել: Ախր էդ «էլիտայիդ» օրինակը դեմը՝ քո զավակները դրանցով դաստիարակվեցին, աճող սերունդդ դրանց պատկերով ազգ պատկերացրեց:

Հապա համեմատիր ուղիղ 100 տարի առաջ, այն էլ օրհասը դռանը չոքած ազգիդ էլիտան այսօրվանի հետ: Թումանյան, Տերյան Շանթ, Իսահակյան, քարկոծված Զոհրաբ, քառատված Վարուժան ու Ռուբեն Սևակ ու Սիամանթո, Մարտիրոս Սարյան, Վարդգես Սուրենյանց, Փանոս Թերլեմեզյան, Գևորգ Բաշինջաղյան, Տիգրան, Չուխաջյան, Արմեն Տիգրանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Ալեքսանդր Թամանյան, Թորոս Թորամանյան, Հովհաննես Քաջազնունի, ցավից հավետ լռած, սակայն աշխարհը արդեն իր մեղեդիով հավետ գրաված Կոմիտաս, Սիրանույշ, Հովհաննես Աբելյան, Վահրամ Փափազյան, Համո Բեկնազարյան, Հրաչյա Ներսիսյան…Էս պատվո տախտակն էլ անհնար է իր ավարտին հասցնել. էս չափսի տախտակ էլ գոյություն չունի:

Դե ե՛կ, ժողովո՛ւրդ, ու, թե ձեռքդ կգնա, է՛ս էլիտային դիր քո այսօրվա՛ «էլիտայի» կողքին: Չէ՛, չի՛ կարելի, մե՛ղք է, սրբապղծությո՜ւն։

Թե 100 տարի առաջ մեր զորավարները Անդրանիկն էր, Նժդեհն էր, այսօր, բերան չի բռնում, որ ասես՝ ով է:
Թե 100 տարի առաջ մեր զորավարը մենակ մտնում էր ասկյարի թիկունք, մենակ հետ գալիս՝ թևի տակ Աղբյուր Սերոբին սպանած ասկյարի գլուխը ու էդպես իր վրեժը ոսոխից լուծում, ապա այսօր մեր գեներալը մտնում է սեփական բանակի թիկունքն ու «թուխս» ու «սերմացու» թռցնում, մկան պես կրում իր տունն է լցնում (ականջդ կանչի, հունձ անող Պավլե):

Թե 100 առաջ մեր գաղափարական առաջնորդ-լիդերն Արամ Մանուկյանն էր, ապա այսօրվա գաղափարական առաջնորդ-լիդերը մինչև վերջերս Առաքել Մովսիսյանն ու իր «ախպերական լայն շրջապատն» էր:
Թե Արամի հակառակորդ կուսակցության լիդեր, սակայն ոչ պակաս անձնվեր մարտիկ, ոչ պակաս հայրենասեր Մյասնիկյանը Սարյան էր կանչում, որ գար Վարպետն ու իրենով ու իր անմահ ծաղիկներով հայոց էլիտա ու արվեստ հարստացներ, ՀՀԿ-ն՝ Շուշան ու ուրիշ «ծաղիկներ», ՀՀԿ-ն՝ «մուկ» ու այլ «կենդանիներ» էր կանչում իր շարքեր:
Թե 100 տարի առաջ մեր բանասերը Աճառյանն էր, մեր բանասերը Աբեղյանն էր, ապա այսօրվա մեր ամենահայտնի ու «էլիտար բանասերը»… Գալուստ Սահակյանն է:

100 տարի առաջ մեր թարգմանիչը Վիկտոր Համբարձումյանի օրհնված հայրը՝ Համազասպն էր, ով բնագրից Հոմերոսն այնպես էր թարգմանում, որ բնագիրը իր թարգմանության ստվերում էր մնում: Մյուս օրհնվածը Հովհաննես Խան-Մասեհյանն էր, ով այնքան հանճարեղ էր Շեքսպիր թարգմանում, այնքան հոգեհարազատ մեր ազգին դարձնում, որ հայ հասարակ մարդիկ իրենց զավակներին կնքում էին Համլետ, կնքում էին Լաերտ, կնքում Օֆելյա: Իսկ այսօրվա մեր ամենահանրահայտ ու «էլիտար» թարգմանիչները ստեղից-ընտեղից թռցրած ու «հայեցի» սարքած խայտառակ սերիալներ խայտառակ «թարգմանողներն» են:

Թե 100 տարի առաջ մեր գլխավոր «ծելեվիզիոնշչիկը» գունավոր հեռուստատեսության նախակարապետ հրաշագործն էր՝ Հովհաննես Ադամյանը, ապա այսօրվա՛ մեր գլխավոր «ծելեվիզիոնշչիկները»՝ «Հայլուր» «հոտավետ շաուրման» թխող «հրուշակագործներն» են ու դարձյալ… Գալուստ Սահակյանը:

Թե 100 տարի առաջ, 1000՛ տարի առաջ հայ վանականնե՛րն էին դռնից դուռ ընկնում, գյուղից գյուղ ընկնում, տաղանդավոր մանուկներ գտնում, բերում Գլաձորի, բերում Տաթևի համալսարաններ, ապա այսօր դռնից դուռ, գյուղից գյուղ ընկել ու մարդաորսի ու հոգեորսի են ելել «էլիտար»… աղանդավորնե՛րը:

Ո՛րն ասեմ: Էդքան թուղթ չկա՝ ասեմ, թեկուզ վիրտուա՛լ թուղթ: Մեզ մնում է սոսկ Մոնտե-Քրիստոյի պես սպասել և հուսալ: Բայց Մոնտե-Քրիստոն ախր բոլոր տականքների հարցերը լուծեց, նոր սկսեց հանգիստ սպասել ու հուսալ:


Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (մաս 2) Ամերիկացիների հետ ու երկրորդական դերո՞վ Երկիրը ճորտության ու ուզվորության, կողոպուտի ու ցինիզմի բացիլներով հեղեղածները Հերթով դեպի դատարան Բանկերից հանում են արտարժույթը Աղվեսները գրոհում են… Լոնդոնը Սուտմեռուկից զարթնեց Անվտանգությունը չեն երաշխավորում ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ Կունենանք նոր դեսպան ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Սեթ Գմփոյանի ագարակում (71) Հայաստանը կներկայացնի նաև «Չրենին» Պատմության ամենաթանկ սմարթֆոնները Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան Հիշատակդ անմահ, հերոս «Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. ԲՀԿ-ի ամփոփիչ հավաքը Հյուսիսային պողոտայում Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ Հակառուսական սանկցիաներ ՀՅԴ քարոզարշավը Նոր Նորքում Անհապաղ ազատ արձակել գիտնականին Օրենքը կստիպի հետ կանգնել խաղամոլությունից Անկախության սերունդը անկախության մասին Ոչ թե…, այլ… Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներին «Լույս» դաշինքի քարոզարշավը Արաբկիր համայնքում Սելֆի ժամ՝ Հանրապետության հրապարակում Ակտիվացավ Քոչարյանը, ակտիվացավ Արտաշատի ՀՀԿ գրասենյակը Ինչ խոսք, որ առողջություն ենք ցանկանում, բայց… Ավետեց բարի լուրը «Ժառանգություն»-ը քարոզարշավն ամփոփում է Կենտրոնում հավաքով Նախագահ Սարգսյանը պարգևներ է հանձնում Շարմազանովը մուխլյոժ է անում Փայլել է Հենրիխ Մխիթարյանը Թրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորությունները Այսօր մեր Անկախության օրն է Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը Մութ գործերի սիրահար մետաքսցի սևամաշկ տղան (մաս 2) «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը Արաբկիր վարչական շրջանում Սփոփիչը՝ սուլիչը բերանում Շատ կարևոր է քառակուսի գլուխ չունենալը «Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքում ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Աշխարհին սպառնում է ֆինանսական նոր ճգնաժամ Արարատի մարզում կոկորդիլոս են բուծում Ամեն մեկից՝ մեկական Առանցքում կրթական հարցերն են