Երևան
25.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հակակարկտային ցանցերի արտադրություն ՎանաձորումԸնդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանըԻնչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպումՄոտավորապես հայտնի է«Բարգավաճ Հայաստանը» շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքինՄնացինք երկրի երբեմնի ղեկավարներին սպասելով«Պարի Սեն Ժերմենն» անկասելի էԲա, իհարկե, թանկ է ՌոնալդունԻնչի՞ց է հրաժարվում Թուրքիան և ի՞նչ է նախաձեռնումՆ. Զոհրաբյանի հորդորելն ու Օսիպյանի չհորդորվելը
Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում Վշտից խելագարվածները ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին «Պարի Սեն Ժերմենն» անկասելի է

Ցանկացած վերջաբանի պատրաստը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Տարոն Մարգարյանին չօգնեցին ոչ վարձու ցուցարարները, ոչ հանգուցյալ հոր հեռու-մոտիկ կապերը, ոչ էլ վախտով առաջ «կռիսներ» գտնելու փորձերը։ Դեռ օրեր առաջ Մարգարյանը պնդում էր, որ իրենք ստացել են երևանցիների վստահության քվեն, և ինքը հրաժարական տալու մտադրություն չունի։ Սակայն երեկ լրատվամիջոցները ավետեցին, որ հրաժարականի դիմումը արդեն գրված է, մնում է միայն հրապարակել։ Փաստորեն օրեր շարունակ քաղաքապետարանի շենքը շրջափակման մեջ պահող ցուցարարները կարող են ֆիքսել իրենց հերթական հաղթանակը:

Հետադարձ հայացք նետելով վերջին ամիսների զարգացումներին՝ կարելի է եզրակացնել, որ Տարոն Մարգարյանը շատ ավելի խելացի է, քան կարելի էր կարծել։ Նա լավ էր գիտակցում իրեն նման կարևոր պաշտոն վստահելու «դրդապատճառները», ուստի շտապեց արդարացնել կուսակիցների սպասելիքներն ու որդեգրել հանրապետական այրերի քաղաքական վարքագիծը։ Տարեցտարի չարաշահումների ծավալներն ավելանում էին, Մարգարյանի պահանջները` ևս։ Արդյունքում տուժում էր խեղճ երևանցին ու թամանյանական Երևանը։ Այդպես էլ քաղաքապետը «չհասցրեց» լուծել քաղաքի ջրահեռացման խնդիրը, երթուղայինների գերծանրաբեռնվածության հարցը․․․ և այսպես շարունակ:

Նորից հայացք նետելով՝ Տարոն Մարգարյանը շատ ավելի հեռատես է։ Եթե հանրապետական գործընկերներից շատերը լուռ հետևում էին համաժողովրդական շարժմանը, ապա Մարգարյանը այն քչերից էր, որ «ձեռքերը ծալած» նստած չէր։ Դրսևորելով կազմակերպչական նախանձելի տաղանդ՝ քաղաքապետն իր ընկերոջ` Սամվել Ղումաշյանի և մի խումբ երիտհանրապետականների հետ Ավանում ծեծի էին ենթարկում ցուցարարներին, կոտրում մեքենաները։ Միգուցե Մարգարյանը շատ ավելի սուր լսողություն ունի և «մերժիր Սերժին» վանկարկումների արանքում ականջին էին հասել «Տարոն, հեռացիր», «Տարոն, հանցագործ» առաջին «սիգնալները»: Վերջինս, առանց մի րոպե հապաղելու, հանդիպում կազմակերպեց ավագանու հանրապետական խմբակցության անդամների հետ, որի օրակարգում իր պաշտոնանկության 4 տարբերակների քննարկման հարցն էր։ «Հայկական ժամանակն» անմիջապես գրեց, որ ունի ձայնագրություն, որտեղ մեր հերոսը հստակ ասում է․ «Ես պատրաստ եմ ցանկացած վերջաբանի»:

Փաստելով իր պապի, հոր նստած լիելը՝ Տարոն Մարգարյանը ինքնախիզախվել էր` ասելով, թե եթե պետք լինի, ինքն էլ կնստի, իր որդիներն էլ կնստեն։

Թողնենք երեխաներին փուռը տալու տարոնմարգարյանական հիվանդագին մոլուցքը, որ փորձում է լղոզած լինել իբր թե քաղհալածյալի կերպարով ու նկատենք, որ նա պայծառատեսին վայել ունակությամբ տեսել էր իր այսօրը ու չէր կարող տեսած չլինել՝ այդ ո՞ր մի թալանողն է իր թալանածը վայել:

Բարեբախտաբար նոր Հայաստանում նոր ժամանակներ են ու «բոլորը հավասար են օրենքի առաջ» կարգախոսը գեղեցիկ նախադասություն չէ սոսկ, այլ գործունեության ուղեգիծ, որը բնավ էլ չի նշանակում կուլակաթափություն, բայց թե ժողովրդից հափշտակածն էլ պետք է վերադարձնել ժողովրդին:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին Ջախջախիչ հաղթանակը, չարաբաստիկ գազելներն ու Զեյնալյանի կենացը «Սա ջախջախիչ հաղթանակ էր» «Բարգավաճ Հայաստանը» շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Մնացինք երկրի երբեմնի ղեկավարներին սպասելով 27 տարվա «անցում» ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին «Պարի Սեն Ժերմենն» անկասելի է Բա, իհարկե, թանկ է Ռոնալդուն Հայկ Պետրոսյանի հումորային երգը՝ նվիրված քաղաքապետի ընտրություններին Արգիշտի թագավորի ուղերձը՝ իր կառուցած քաղաքի նորընտիր ավագանուն ու մերժված կոնտինգենտին Նախնական արդյունքներով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը Երևանում հաշվում են Երևանի ավագանու ընտրության քվեները Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ Մութ գործերի սիրահար մետաքսցի սևամաշկ տղան (ամբողջական) Սիներգիան, ավա՜ղ, դարձավ ալերգիա Հիմարության ու ավելորդ քաշի միջև եղած կապը Մարությանը հիշում է խախտումները Ադրբեջանն արձագանքել է Ինչի՞ց է հրաժարվում Թուրքիան և ի՞նչ է նախաձեռնում Ն. Զոհրաբյանի հորդորելն ու Օսիպյանի չհորդորվելը Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ Երբ պետք է դիմել հոգեբանի և երբ՝ ոչ Պիզելիի դուբլը Հասարակությանը ոչ թե պառակտել, այլ՝ միավորել Հրատապ ուղերձ ՀՀ ոստիկանապետին Դեմիրճյանի խմած կոնյակի գինը Ընթանում են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները Չինաստանի հետ «խաղեր» տալը վտանգավոր է Երևանի ավագանու ընտրություններ Երևանը քաղաքապետ է ընտրում Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները «Լիվերպուլն»՝ Անգլիայում, «Բավարիան»՝ Գերմանիայում Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (մաս 2) Ամերիկացիների հետ ու երկրորդական դերո՞վ Երկիրը ճորտության ու ուզվորության, կողոպուտի ու ցինիզմի բացիլներով հեղեղածները