Երևան
18.Հուլիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Զիդանը 17 տարի անց կվերադառնա ԹուրինՔննարկվում է ընտրակարգի մոդելըԳողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞րԵրկրի մասին պատկերացումները փոխած գործարարըԿոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներՉեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներԱրարատ Խանդոյանն ազատ է արձակվելՌազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել էԵրևանում շենք է փլուզվելԵրևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ
Հաճելի երաժշտություն Բելգիայի ընտրանին երրորդն է Խորվաթները ձեռնոց են նետում ֆրանսիացիներին Հաճելի երգ

Խրախուսական նորմերը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու ձև

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Վերջին 2-3 շաբաթվա լրահոսն այնքան էր գերհագեցած քրեական բացահայտումներով, որ ՀՀ բնակիչների ականջին ոչ միայն «հանցավոր սխեմա» արտահայտությունն է սովորական դարձել, այլև դրա մասին Հանրային հեռուստաընկերության եթերից լսելը։

Հանրությանը ծառայող հեռուստաընկերության կիրակնօրյա «Օրակարգի» տաղավարում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը երեկ մի քանի հանցավոր սխեմաների անդրադարձավ՝ «Երևան Սիթիի», «հանրության շահից ելնելով», 20 տոկոսի փոխարեն պետական բյուջե 2 տոկոս հարկ վճարելուց մինչև տնտեսության մեջ առկա ստվերը վերացնելուն նպատակաուղղված ստվերածին «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ։

Վերջինիս ստեղծման նպատակի ու գործունեության մութ կողմերի մասին ընդհանուր պատկերացում կազմելուն օգնեց ԱԱԾ-ի մայիսի 25-ի հրապարակած տեսանյութը։ Բայց, ինչպես ասում են, «это еще цветочки»: Թե ինչպես են ՊԵԿ բարձրաստիճան ղեկավարները ներգրավված եղել գործին, հուսանք, կպարզվի ընթացքում։ Հուսանք նաև, որ եթե առանձնապես խոշոր չափերի հարկերից, տուրքերից չարամտորեն խուսափած ընկերությունը կարողացել է պետությանը վերադարձնել պատճառված վնասի մի մասը՝ 5 միլիոն դոլարին համարժեք դրամը, ապա խոստմանը համաձայն՝ մնացածն էլ կվերադարձնի։ Ընկերության տնօրինությունը, ըստ Համբարձումյանի, վստահեցրել է՝ հարկայինը ինչ պահանջ դնի, կկատարեն։ Հատկապես շատ զիլ է հնչում այս վերջին միտքը՝ հարկայինը ինչ պահանջ դնի, կկատարեն։ Հետաքրքիր է՝ այդ ի՜նչ չափերի յուրացում է կատարվել, որ պատրաստ ենք հարկայինի բերանից ելած պահանջ բավարարել:

Մտածել, որ ստվերը վերացնել «ցանկացող» ստվերային ընկերության տնօրինությունը գուշակել է, որ օրերից մի օր դատաստանի առաջ է կանգնելու ու ստիպված է լինելու սեղանին դնել անգամ մի կողմ գցած երկու կոպեկը, միամտություն կլիներ։ ՊԵԿ-ի հովանավորչության տակ գտնվելով հանդերձ՝ նման բան մտածելն, առնվազն, հոռետեսություն կլիներ:

Ընկերության ղեկավար կազմի մասին էլ դեռ շատ բան հայտնի չէ, հայտնի է միայն տնօրենի առանձնապես ոչինչ չասող անուն-ազգանունը։ Թե նման ընկերություն ստեղծելու փայլուն միտքն ում գլխում է առաջինը ծագել և ովքեր են ջերմեռանդորեն լծվել գործունեության կազմակերպմանը, դեպքերի զարգացումները ցույց կտան, թեպետ, եթե անկեղծ, դրայվոտ նախկին վարչապետի անմիջական մասնացությունը ոչ մի կերպ չես կարող չնկատել նրա սիրասուն «Գազպրոմի» ականջներով։

Իսկ մինչ այդ, ավելի խորքային ու չարաշահումներ անողներին ապահովագրող յուրահատուկ օրենսդրական կարգավորումներին անդրադառնանք, ավելի ճիշտ՝ ԱԱԾ քննչական ծառայության պետի՝ դրանց անդրադարձին։ Հանրայինի եթերում դրա հետ կապված Համբարձումյանի հնչեցրած միտքն ավելի ճիշտ կլինի մեջբերել. «Եթե խոսքը հարկերից չարամտորեն խուսափելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության մասին է, ապա տվյալ արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով (Հոդված 189, 5-րդ մաս): Կարծում եմ, որ այս խրախուսական նորմը հենց նման իրավիճակների համար է»։

Ասվածից հստակ հասկացվում է, թե ում և ինչի համար է ժամանակին գրվել օրենքը։

Նմանատիպ խրախուսական մի օրենքի կետ էլ ապօրինի զենք-զինամթերքն ինքնակամ հանձնած Շմայսին ԱԱԾ-ից տուն ճանապարհեց։

Բայց եթե այս դեպքերում օրինախախտները ժամանակին արած մանիպուլյացիոն հնարքների շնորհիվ կարողացան ջրից չոր դուրս գալ, ապա «Երևան» հիմնադրամն, ուղղակի, ինքն իր գլխին սարքեց։ Քաղաքացիներից գանձված ապօրինի գումարներն այնքան էին կուրացրել անկուշտներին, որ դատարան դիմեցին՝ օրինապահ քաղաքացուն փաստացի ստիպելով 90 հազար դոլարի բարեգործություն անել։

ԸՆչաքաղցությամբ տառապողների մտքով, հավանաբար, այդ ժամանակ չի անցել, որ որոշ ժամանակ անց տեղերով փոխվելու են հայցվորն ու մեղադրյալը:

Արմինե Սարոյան

«Առյուծի բաժինը» Կբարձրաձայնի 102-րդ ռազմաբազայի հետ կապված միջադեպը …Քննադատված պաշտոնյան ազատման դիմում է գրել Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալն ազատվել է պաշտոնից Ռուբեն Հայրապետյանն էս գլխից է սկսել Առանցքում Ամենայն Հայոց Վեհափառն է Մնացինք առանց «Օդից փողի» Շառներդ քաշե՛ք, թողեք-գնացե՛ք... «Ապրիլյան պատերազմը դավաճանություն էր» «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» Տխուր էր նման հավաքական տեսնելը Առաջնության փառահեղ եզրափակիչը Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպել են ՀՀ երրորդ նախագահը վերջապես տուն ու տեղ է դնում Դժգոհության ալիք բարձրացրած հերթական նշանակումը Զիդանը 17 տարի անց կվերադառնա Թուրին Սեթ Գմփոյանի ագարակում (17) Հաճելի երաժշտություն Կուտակայինը կրկին քննարկման թեմա է դարձել «Քի՜միա» Քննարկվում է ընտրակարգի մոդելը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 3) Հրաժարական են տվել Գողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞ր Կոտրել են ֆեյսբուքյան էջը Երկրի մասին պատկերացումները փոխած գործարարը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 2) Կոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներ Ով չի ալարել` յուրացրել է Մեծ կոմպոզիտորի 115-ամյակի պատվին Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 1) Պարզվում է՝ սա նաև մազոխիստ է եղել «Ընդամենը 18 տարեկան տղա՞...» «Պարզապես կորեք գրողի ծոցը» Յուրացրել է ու… թռել Սեթ Գմփոյանի ագարակում (16) Թիրախում նորից ծխախոտն է Պայքարում, բացի խաչից, ներառված են նաև բռունցքներն ու համացանցը Օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 2 Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել Էս ի՞նչ եք բզբզում Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է Ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին» Երևանում շենք է փլուզվել Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 1 Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ Սեթ Գմփոյանի ագարակում (15)