Երևան
23.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Անվտանգությունը չեն երաշխավորումՎարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ«Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներինԱվետեց բարի լուրըՇարմազանովը մուխլյոժ է անումԹրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորություններըԱյսօր մեր Անկախության օրն է«Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքումՀՀ ոստիկանության պետի ուղերձը
ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան

Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Հայաստանյան իրականությունն այսօր կարելի է բնութագրել որպես մտքերի, տեսակետների, մրցակցության ու պայքարի հարաբերական զինադադարի ժամանակաշրջան: Հետհեղափոխական էյֆորիայից հետո պետությունն ու իշխանությունները լծված են ավելի կառուցողական ու բարեկարգողական գործողությունների: Այս ամենից ելնելով՝ մի խումբ մտավորականներ ստեղծել են «Դեբատ» բանավեճային ակումբը, որի նպատակն է հասարակությանը մասնակից դարձնել գաղափարների, տեսակետների ու մոտեցումների քննարկումների ընթացքին:


Ոչ թե հեղափոխություն, այլ՝ իշխանափոխություն


Այսօր ակումբի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանը, քաղաքագետ Աղասի Ենոքյանն ու սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը քննարկում ու վերլուծում էին ընտրական օրենսգրքի հետագա «ճակատագիրը»:
Ըստ Վարդան Այվազյանի՝ մենք այս պահին ունենք ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն, քանի որ հեղափոխության համար անհրաժեշտ է կայծակնային զարգացում բոլոր ոլորտներում, հետևաբար՝ այլընտրանք չունեն արտահերթ ընտրությունները: «Ընտրական օրենսգիրքը դիտարկում են որպես ոչ թե իրավական, այլ քաղաքական փաստաթուղթ, քանի որ օրենսգրքի փոփոխությունների ժամանակ ներգրավում են միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այլ ոչ մասնագետներին: Արդյունքում՝ յուրաքանչյուրը պետք է կարապի, խեցգետնի ու ձկան նման այնպես փոփոխի օրենսգիրքը, որ վերջինս առավելագույնս բխի իր քաղաքական ուժերի շահերից», -նշում է Վ. Այվազյանը: Նա կոչ արեց սերտորեն համագործակցել գիտական սեկտորի հետ՝ պահպանելով օբյեկտիվության չափանիշները: «Մենք ունենք գործադիր իշխանություն, որը խորհրդարանական փոքրամասնություն է, ինչը տրամաբանական չէ: Հետևաբար՝ արտահերտ ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի հասկանանք, թե որ քաղաքական ուժն է վայելում հասարակության մեծամասնության վստահությունը», -հավելեց Վարդան Այվազյանը:


ՀՀԿ-ն կրիմինալ միավորում է


Քաղաքագետ Աղասի Ենոքյանի համոզմամբ հեղափոխություն եղել է, քանի որ փոխվել է իշխանության բնույթը: «Ընտրական օրենսգրքին զոգահեռ պետք է խոսել սահմանադրական փոփոխություններից», -ասում է քաղաքագետը: Նրա համոզմամբ մեր իրականության մեջ ընտրական օրենսգիրքը ոչ թե իրավական, այլ քաղաքական փաստաթուղթ է, որովհետև մինչ այս, մի կողմի համար դա եղել է ընտրությունների կարգը խախտումներ անելու ձև, իսկ մյուս կողմն էլ փորձում էր մեխանիզմներ ստեղծել, որ հնարավոր չլիներ խախտումներ անել: Քաղաքագետի կարծիքով մենք չունենք քաղաքական կուսակցություններ. «Մենք ունենք ՀՀԿ, որը ԱԱԾ մեկ-երկու գործողություններից հետո կպարզվի, որ ոչ թե քաղաքական, այլ կրիմինալ միավորում է: Ունենք ԲՀԿ, որը բարեգործական միավորում է, ունենք Քաղաքացիական պայմանագիր, որը դեռ նոր-նոր է ձևավորվում»:

Տեղի է ունեցել վերնախավի փոփոխություն


Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ տեղի է ունեցել վերնախավի փոփոխություն: «Օրենսգիրքը իրավական փաստաթուղթ է, բայց նա քաղաքական համակարգի հենքն է», -կարծում է Ա.Ադիբեկյանը: Սոցիոլոգը դեմ է մեծամասնական համակարգին. «510 խոշորացված համայնքների 350-ի ղեկավարները հանրապետականներ են, 6500 ավագանու անդամների մոտ 25 %-ը հանրապետականներ են: Ընդ որում՝ համայնքի ղեկավարների վրա շատ դժվար է ազդել, որովհետև նա ընտրովի մարմին է: Նման սոցիալական բազայի հաղթահարումը մեծամասնական ընտրական համակարգից համամասնական համակարգին անցնելն է», -առաջարկեց սոցիոլոգը:

Ժամանակը միայն ՀՀԿ-ի օգտին է


Այն հարցին, թե ում օգտին է աշխատում ժամանակը, Վարդան Այվազյանն ու Ահարոն Ադիբեկյանը կարծում են, որ միայն ՀՀԿ-ի օգտին, որովհետև ժամանակի ընթացքում ոգևորված հանրությունը կտեսնի, որ իր կենսամակարդակում դրական տեղաշարժեր չեն գրանցվում: Աղասի Ենոքյանի կարծիքով ԱԱԾ բացահայտումներից, ՀՀԿ-ի փլուզման վտանգից հետո ժամանակն այդ կուսակցության օգտին չի աշխատում, հետևաբար ՀՀԿ-ի համար նույնպես ձեռնտու են արտահերթ ընտրությունները:

Ալեն Ավագյան

Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (մաս 2) Ամերիկացիների հետ ու երկրորդական դերո՞վ Երկիրը ճորտության ու ուզվորության, կողոպուտի ու ցինիզմի բացիլներով հեղեղածները Հերթով դեպի դատարան Բանկերից հանում են արտարժույթը Աղվեսները գրոհում են… Լոնդոնը Սուտմեռուկից զարթնեց Անվտանգությունը չեն երաշխավորում ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ Կունենանք նոր դեսպան ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Սեթ Գմփոյանի ագարակում (71) Հայաստանը կներկայացնի նաև «Չրենին» Պատմության ամենաթանկ սմարթֆոնները Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան Հիշատակդ անմահ, հերոս «Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. ԲՀԿ-ի ամփոփիչ հավաքը Հյուսիսային պողոտայում Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ Հակառուսական սանկցիաներ ՀՅԴ քարոզարշավը Նոր Նորքում Անհապաղ ազատ արձակել գիտնականին Օրենքը կստիպի հետ կանգնել խաղամոլությունից Անկախության սերունդը անկախության մասին Ոչ թե…, այլ… Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներին «Լույս» դաշինքի քարոզարշավը Արաբկիր համայնքում Սելֆի ժամ՝ Հանրապետության հրապարակում Ակտիվացավ Քոչարյանը, ակտիվացավ Արտաշատի ՀՀԿ գրասենյակը Ինչ խոսք, որ առողջություն ենք ցանկանում, բայց… Ավետեց բարի լուրը «Ժառանգություն»-ը քարոզարշավն ամփոփում է Կենտրոնում հավաքով Նախագահ Սարգսյանը պարգևներ է հանձնում Շարմազանովը մուխլյոժ է անում Փայլել է Հենրիխ Մխիթարյանը Թրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորությունները Այսօր մեր Անկախության օրն է Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը Մութ գործերի սիրահար մետաքսցի սևամաշկ տղան (մաս 2) «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը Արաբկիր վարչական շրջանում Սփոփիչը՝ սուլիչը բերանում Շատ կարևոր է քառակուսի գլուխ չունենալը «Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքում ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Աշխարհին սպառնում է ֆինանսական նոր ճգնաժամ Արարատի մարզում կոկորդիլոս են բուծում Ամեն մեկից՝ մեկական Առանցքում կրթական հարցերն են