Երևան
18.Հուլիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Զիդանը 17 տարի անց կվերադառնա ԹուրինՔննարկվում է ընտրակարգի մոդելըԳողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞րԵրկրի մասին պատկերացումները փոխած գործարարըԿոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներՉեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներԱրարատ Խանդոյանն ազատ է արձակվելՌազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել էԵրևանում շենք է փլուզվելԵրևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ
Հաճելի երաժշտություն Բելգիայի ընտրանին երրորդն է Խորվաթները ձեռնոց են նետում ֆրանսիացիներին Հաճելի երգ

Բուֆեր

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Ռոնալդ Ռեյգանից հետո ԱՄՆ ամեն հաջորդ նախագահ, հենց դառնում է նախորդ, հռչակվում է բոլոր ժամանակների ամենավատ նախագահ: Թեպետ, ինձ որ հարցնեք, ամեն բան հենց Ռեյգանից, իր «ռեյգանոմիկայից» ու իր «դերիվատիվներից» սկսվեց, արժեքից զուրկ էդ «արժեթղթերից», որոնք 21 տարի անց բերեցին 2008-ի տնտեսական ճգնաժամին:

Ռեյգանն ուզում էր սպառազինությունների նոր մրցավազք սկսել, որ ԽՍՀՄ-ն այդ վազքից հալից ընկներ ու շնչասպառ լիներ, բայց քանի որ Վիետնամից մի կերպ, անփառունակ պրծած իր երկիրը նույնպես միջոց չուներ, Ռեյգանը «հանճարեղ» գյուտ արեց, որոշեց… էդ բոլորը պարտքով անել ու դրա անունը «ռեյգանոմիկա» դնել:

Ու սկսվե՜ց: 1987 թվականին ԱՄՆ դաշնային ռեզերվային համակարգի ղեկավար նշանակվեց Ալան Գրինսպենը: Ֆինանսական աշխարհի էս նոր «կոլումբոսն» ու տնտեսության ոլորտում Նոբելյան հետագա բոլոր մրցանակների դափնեկիրների ուսուցիչն ու «գաղափարական հայրն» ԱՄՆ-ի համար չորրորդ օվկիանոսը հայտնաբերեց. ծո՜վ «դերիվատիվ»՝ լի՜քը դատարկ «թուղթ»՝ առք ու վաճառքի սուտ պայմանագիր, իր բազային ակտիվին իբր համապատասխանող, բայց բոլորովին էլ չհամապատասխանող (ավելի ճիշտ՝ մոտ 3 տոկոսով համապատասխանող) կոնֆետի թուղթ. կոնֆետն ուտում ես, թուղթը կոնֆետի գնով ծախում ես, ու շուկան գնալով իրեն կոնֆետ հռչակած թղթով է լցվում, մինչև շուկայում էլ հե՜չ կոնֆետ չի մնում, բայց թուղթն էդ շարունակում է իրեն էլի որպես կոնֆետ շուկայում առաջարկել. «Վրաս գրած է «կոնֆե՞տ», ուրեմն կոնֆետ եմ, ու քանզի կոնֆետ եմ, ես էլ ի՛մ փաթեթավորումն եմ պահանջում, ի՛մ կոնֆետի թուղթը»

Ու առաջանում են կոնֆետն արդեն երկրո՛րդ տակ փաթեթավորած (ավելի ճիշտ` թո՛ւղթը կրկին փաթեթավորած) թղթերը, հետո՝ երրորդ տակ, հետ՝ չորրորդ տակ, և այսպես՝ դեպի անսահմանություն:

Վերլուծաբանները հաշվում են մինչև հինգերորդ (ոմանք՝ անգամ վեցերորդ ու յոթերորդ) անգամ փաթեթավորված, հինգ-վեց-յոթերորդ աստիճանի դերիվատիվներ: Արդյունքում վեր է խոյանում թղթից շինված մի ֆինանսական բուրգ, իսկ բուրգն, ինչպես գիտեք, ապագայի ու ապագայում վճարողների հաշվին է գոյատևում: Ապագայի «վամպիր» է բուրգը. բուրգերն այն միջոցներն են, որոնք միշտ ու ամեն անգամ առայժմ դեռ չկան, հետո՛ են լինելու, «հետոն» գալիս է՝ էլի՛ «հետո» են լինելու:

90-ակաների կեսերին ողջ Ամերիկան դերիվատիվով էր ապրում, չկար ընտանիք, որին դերիվատիվը ապրուստի միջոց չծառայեր, իսկ նոր հազարամյակի սկզբից արդեն հիպոտեկային վարկ էին տալիս անգամ… սոցիալական նպաստ ստացողներին: Ըստ դերիվատիվի «հայր» հիշյալ Գրինսպենի՝ «դերիվատիվը պղպջակ է, իսկ պղպջակը պղպջակով են պայթեցնում»: Ու…պայթե՜ց այդ պղպջակը. Ռեյգանի ու իր Գրինսպենի՝ դեպի ապագա ու դեպի իր հետնորդներին առաքված այդ պայթունավտանգ «փոստն» իր հասցեատիրոջը հասավ, ինչպես ասացի, 2008-ին: Ու քանզի ռեակցիան շղթայական էր, ապա պայթյունները շարունակվում են:

Ինչից էր էս ամե՞նը: Իհարկե լավ կյանքից: Փորձը ցույց է տալիս, որ հարմարավետ ու անհոգ կյանքը լճացում է բերում: Կանգնած ջուրը միշտ ճահիճ է դառնում: Եւ ուստի մեջներից խելացին Տրամպը գտնվեց. ճահճի դեմն առնելու նպատակով որոշեց բոլորին, սթրեսի մեջ գցելով, աշխուժացնել ու, համատարած անհոգությունը վերացնելով, Ամերիկան քնից արթնացնել: Ուրիշ ճար չկար. ԱՄՆ-ը ԽՍՀՄ ուղին բռնած՝ սրընթաց գնում էր: Թե ԽՍՀՄ-ն իջավ այն աստիճանի, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Գորբաչովին հասավ, ապա ԱՄՆ-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր Օբամային հասավ:

«Պրավդա»-ն այսօրվա «Նյու-Յորք թայմս»-ի առաջ շատ անկախ թերթ էր: «Վրեմյա»-ն այսօրվա CNN-ի առաջ մաքուր, զուլալ ձայն էր, Մագադանն ու «Սալավկին» Գուանտանամոյի ու Աբու-Գրեյբի դեմ պիոներական ճամբարներ էին: ԽՍՀՄ կոռուպցիոներներն այսօրվա իրենց լոբբիստների առաջ մանր խուլիգաններ էին: КГБ-ն այսօրվա ЦРУ-ի առաջ Սմոլնին էր՝ մինչև Լենինի կողմից «սեփականաշնորհվելը»: Թե ԽՍՀՄ-ինն ընդամենը մի «Աֆղանստան» էր, իրենցը՝ և «Աֆղանստան», և «Իրաք», և «Լիբիա», և «Բելգրադ», և տասնյակ ուրիշ նման «սխրանքներ»: Ռազմական 400 բազա՝ աշխարհով մեկ սփռված, 21 տրիլիոն դոլարի պարտք, պարտքի մասին իրեն հիշեցնողներին՝ պատերազմի ահ, Հարավ-արևելյան Ասիա գաղթած սեփական արդյունաբերություն, գործազրկություն, տրանկվիլիզատորների վրա ու հոգեթերապևտների դռանը նստած, լրիվ երես առած ու էդ երեսը «ուրիշ» տեղ կապած ժողովուրդ…

Ու Տրամպն այսօր վճռեց սկսել իր կարծիքով հեշտից. ներմուծվող ապրանքները հսկայական մաքսատուրքերով օժտելու պարզ, ես կասեի՝ պարզունակ ճանապարհով գլոբալացված-գաղթած արդյունաբերությունը երկիր վերադարձնել: Խոսքը մեր մեջ՝ էդ փրկություն չէ. գլոբալացված էկոնոմիկան շատ նենգ ու արյունախում բան է, դրա դիմադրությունը շատ անզիջում բան է. գլոբալիստները կամ դոլարով կխեղդեն սույն նախաձեռնությունը, կամ էլ, հեչ որ չէ, մի նոր ծախսատար պատերազմ կսարքեն հեգ-խարտյաշ գլխին: Բանն այն է, որ ինքը՝ Տրամպը ո՛չ պատերազմ է ուզում, ո՛չ պատերազմի ահ տալ է ուզում. իրեն ստիպում են, որ էդ ահը սրան-նրան շաղ տա: Եւ ուստի Տրամպը շվարել, չգիտի՝ ի՛նչ անի, գլուխը ո՛ր քարին տա, որ արյուն չգա. ամեն քարի մեջ 30 տարի կուտակված արյուն կա. երևի դրա համար է էդ խեղճ մարդը գլխին էդքան բուրդ պահում, որ խփելիս գոնե մի հատ բուֆեր լինի: Ու Տրամպին առայժմ իր է՛դ բուֆերն է փրկում, իսկ Ամերիկային սրան-նրան ստեպ-ստեպ տրվող պատերազմի ահն ու ձեր խոնարհ ծառայի ոտների տակ փռված այ է՛ս բուֆերն է փրկում:

Գեւորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Առյուծի բաժինը» Կբարձրաձայնի 102-րդ ռազմաբազայի հետ կապված միջադեպը …Քննադատված պաշտոնյան ազատման դիմում է գրել Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալն ազատվել է պաշտոնից Ռուբեն Հայրապետյանն էս գլխից է սկսել Առանցքում Ամենայն Հայոց Վեհափառն է Մնացինք առանց «Օդից փողի» Շառներդ քաշե՛ք, թողեք-գնացե՛ք... «Ապրիլյան պատերազմը դավաճանություն էր» «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» Տխուր էր նման հավաքական տեսնելը Առաջնության փառահեղ եզրափակիչը Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպել են ՀՀ երրորդ նախագահը վերջապես տուն ու տեղ է դնում Դժգոհության ալիք բարձրացրած հերթական նշանակումը Զիդանը 17 տարի անց կվերադառնա Թուրին Սեթ Գմփոյանի ագարակում (17) Հաճելի երաժշտություն Կուտակայինը կրկին քննարկման թեմա է դարձել «Քի՜միա» Քննարկվում է ընտրակարգի մոդելը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 3) Հրաժարական են տվել Գողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞ր Կոտրել են ֆեյսբուքյան էջը Երկրի մասին պատկերացումները փոխած գործարարը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 2) Կոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներ Ով չի ալարել` յուրացրել է Մեծ կոմպոզիտորի 115-ամյակի պատվին Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 1) Պարզվում է՝ սա նաև մազոխիստ է եղել «Ընդամենը 18 տարեկան տղա՞...» «Պարզապես կորեք գրողի ծոցը» Յուրացրել է ու… թռել Սեթ Գմփոյանի ագարակում (16) Թիրախում նորից ծխախոտն է Պայքարում, բացի խաչից, ներառված են նաև բռունցքներն ու համացանցը Օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 2 Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել Էս ի՞նչ եք բզբզում Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է Ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին» Երևանում շենք է փլուզվել Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 1 Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ Սեթ Գմփոյանի ագարակում (15)