Երևան
23.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Անվտանգությունը չեն երաշխավորումՎարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ«Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներինԱվետեց բարի լուրըՇարմազանովը մուխլյոժ է անումԹրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորություններըԱյսօր մեր Անկախության օրն է«Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքումՀՀ ոստիկանության պետի ուղերձը
ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան

Առավելագույնի երազանքը ոչ մեկին էլ չի խանգարի

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Դեռևս նախորդ նյութում էինք պայմանավորվել, որ առաջին հանդիպումներից հետո թիմերի մասին խմբայիներում նրանց ունեցած դասավորության առումով խոսելը ճիշտ չի լինի, քանզի ամեն ինչը տեղը դնող երկրորդ ու երրորդ խաղեր կան, որոնք եղած բացառությունները, անակնկալները կարգավորելու ուժ ու զորություն ունեն: Ու քանի որ դեռ ամեն մի խմբում չեն ավարտվել երկրորդ խաղերը, դարձյալ գնանք այդ հանդիպումներն օրերի խորագրի տակ ներկայացնելու ճանապարհով ու ասելիքներս շարունակենք օր հինգերորդից, նույնքան քանի որ նախորդ նյութում այն մասամբ էինք ներկայացրել: Եվ այսպես՝

 

Օր հինգերորդ

Շվեդիա-Հարավային Կորեա հանդիպման մասին հպանցիկ խոսել էինք: Նվազագույն հաշվով հաղթանակը առաջիններին հանել է առաջին հորիզոնական՝ F խմբում ընկեր կարգելով մեքսիկացիներին, ովքեր նույն նվազագույն հաշվով անակնկալ պարտության էին մատնել աշխարհի գործող չեմպիոններին: Տրամաբանությունը, հավաքականի ունեցած հեղինակությունը, քաշն ու կշիռը հուշում են, որ շվեդների ու մեքսիկացիների հավաքականներից մեկն ու մեկը հարկադրված է լինելու լքել առաջնությունը, քանզի անհնար է պատկերացնել, թե այդ ինչ մի հրաշքով գերմանացիները տեր չեն կանգնելու փլեյ-օֆ հանող երկու ուղեգրերից մեկին: Ինչ խոսք` նման անհնարինության վերաբերյալ պատմությունն առարկայական օրինակներ ունի, որը ստիպում է լեզուդ հարկ եղածից ավելի չբանեցնես: Հիշենք թեկուզ աշխարհի վերջին առաջնությունը, որի խմբային փուլից իսպանացիները դարձան դիտորդ կամ թե այդ ում մտքից կանցներ, որ աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի ընտրանին կզրկվի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Այնպես որ՝ օրինակներ կան, սակայն եկեք գերմանական հաշվենկատությունն ու սառնարյունությունը չհամեմատենք իտալացիների ու իսպանացիների զգացմունքայնության ու տաքարյունության, ես ավելին կասեի` տաքգլխության հետ:

Օրվա մյուս երկու դիմակայություններում ուժերով չափվեցին G խումբը կազմած Բելգիայի ու Պանամայի, Թունիսի ու Անգլիայի ընտրանիները: Բելգիացիները «շվացնելով» անցան պանամացիների վրայով (3:0), իսկ, այ, անգլիացիները քիչ նյարդեր չքայքայեցին երեք միավորի տիրանալու համար: Եթե անկեղծ, ափսոս որ թունիսցիների ուժերը չբավարարեցին ողջ խաղին, այլապես այս խմբում շատ ավելի լարված իրավիճակ կարելի կլիներ ակնկալել (հեղինակելով դուբլ` Հարի Քեյնը լրացուցիչ ժամանակում է խփել իր թիմի հաղթական գոլը):

 

Օր վեցերորդ

Մրցումային այս օրն իսկապես խելագարությունների շարքից էր ու այն սկիզբ առավ Կոլումբիա-Ճապոնիա դիմակայությամբ, որտեղ հանդիպումը սպասարկած Սկոմինան վայրկյան իսկ չերերաց ու ձեռքով խաղալու համար արդեն երրորդ րոպեին կարմիր քարտ ցույց տվեց կոլումբիացի Սանչեսին: Սա արդեն կանխորոշված ճակատագիր էր Լատինական Ամերիկայի ներկայացուցիչների համար՝ այն էլ ճապոնացիների նման «ժրաջան մեղուների» հետ պայքարում, ովքեր ոչ հոգնել գիտեն, ոչ դադար առնել: Հեռացմանը հետևած տասնմեկմետրանոցը Կագավան անվրեպ է իրացրել:

Այստեղ պիտի պատշաճը մատուցել տասը հոգով մնացածներին: Առաջին խաղակեսի ավարտից վեց րոպե առաջ Կինտերոն վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն լարվածությունն ու հոգնությունն ի վերջո իրենց սև գործն արեցին: Հանդիպման երկրորդ կեսում Օսակոյի խփած գոլը ճապոնացիների համար դարձավ հաղթական, ովքեր իրողությունների նորմալ ընթացքի դեպքում պիտի իրենց բաժին Աստծուց գոհ լինեին մեկ միավոր վաստակելու համար:

H խմբի երկրորդ անակնկալն էլ իրեն չուշացրեց: Միանգամայն չսպասված տեղը սենեգալցիները վերցրեցին ու 2:1 հաշվով պարտության մատնեցին լեհերին: Սա իսկապես այն դեպքն էր, որ գնդակը

լեհերի պարագայում համառորեն չէր ուզում մրցակցի դարպասում հայտնվել: Ի վերջո այդ իրողությունը եղավ, սակայն Կրիխովյակի խփած գոլը վերջնահաշվում սփոփանքի արժեք էլ չունեցավ:

Օրվա մեջ մի այլ ձև բերեց ռուսների բախտը: Եգիպտացիների հետ հանդիպման առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Երկրորդը մի կարգին չէր էլ հասցրել սկսվել, երբ գնդակը հայտնվեց ցանցում: Գոլ խփած դժբախտը Ֆատխին էր, ումից անդրադառնալով, գնդակը հայտնվեց սեփական դարպասում: Տասներկու րոպե անց, ընդամենը երեք րոպեի ընթացքում, ռուսները հեղինակեցին եւս երկու գոլ ու փաստորեն կանխորոշեցին մրցակցության ելքը:

73-րդ րոպեին եգիպտացիների հույս ու ֆուտբոլային աստված Մոհամեդ Սալահն անհատական ջանքերի շնորհիվ վաստակեց տասնմեկմետրանոց ու հաջողությամբ իրացրեց (3:1), սակայն «գնացքը» վաղուց ու սրընթաց ընթանում էր հաղթական կայարան՝ ռուսներին դարձնելով այս առաջնությունում փլեյօֆյան եզրափակչի մասնակցի իրավունք ձեռք բերած առաջին հավաքականը:

Անկեղծ լինեմ՝ հաշվի առնելով առաջնության նախապատրաստական շրջանում ռուսների ցույց տված խաղը, խմբային այս հանդիպումները նրանց համար միանգամայն խիզախում պիտի համարել ու պատկերացրեք, որ ավելիի մասին երազելու լիակատար իրավունք ունեն, եթե իհարկե չի կրկնվելու կոշկակապերից վեր չնայելու պատմությունը: Ռուսների առնչությամբ մի բան էլ` էն ոնց են ասում, երբ չեղած տեղը մի բան ստացվում է: Հիմա փաստորեն ռուսներինը կպել է, իսկ եթե կպել է, ինչու պիտի առավելագույնի երազանքը չունենան:

 

Օր յոթերորդ

Այս օրվան վիճակված էր լինել բացառիկ ոչ միայն նրանով, որ կայացած բոլոր հանդիպումներն ավարտվեցին նույն 1:0 հաշվով: Որպես ռուսական թեմայի շարունակություն, մի փոքր առաջ ընկնելով ասենք, որ առաջնության կազմակերպիչ երկրի ներկայացրած հավաքականի օրինակով փլեյօֆյան եզրափակչի երկրորդ ուղեգրի տեր դարձավ նույն A խումբը ներկայացնող Ուրուգվայի ընտրանին, որն առավելության հասավ Սաուդյան Արաբիայի հավաքականի նկատմամբ: Այդ խաղից հետո է, որ Լուիս Սուարեսը պիտի զարմանա (իմիջիայլոց գոլի հեղինակը նա է), թե սաուդիտներն ինչպես հաջողացրին պրծնել մեկ գոլ ուտելով, սակայն իրականում շատ ավելի արժեքավորն այդ հանդիման մեջ վերն ասված ուղեգիրը ձեռքբերելն էր: Այս խմբի մասնակիցների համար խմբային վերջին հանդիպումը շատ ավելի ձևական բնույթ է կրելու, թեպետ այնպես էլ չէ, թե ռուսները կամ ուրուգվայցիներն իրենց հաշվարկներում նկատի չեն ունենալու ապագա հակառակորդի պարագան: Այսպես՝ մինչ ռուսները սսկված են առաջիկա հանդիպման առնչությամբ (առաջնությունում առաջին անգամ կունենան զորեղ մրցակից), Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հասցրել է բանաձևել սպասվելիք հանդիպման կարևորությունն իր թիմի համար. «Մեզ մնացել է խաղալ Ռուսաստանի հետ: Այդ խաղում պետք է հաղթել կամ մեռնել»:

Ինչ վերաբերում է խումբը կազմած մնացած երկուսին, նրանց լուծելիքը չափազանց լոկալ խնդիր է` տուն դառնալուց ավելի պակաս թուք ու մրով ընդունելության արժանանալը:

Պորտուգալիա-Մարոկկո խաղում Քրիշտիանու Ռոնալդուն խփեց հերթական գոլն ու հավաքականին բերեց երեք միավոր, ինչն իսպանացիների հետ հանդիպման ժամանակ շահած մեկի հետ կազմեց չորս միավոր: Այստեղ միջանկյալ նշենք, որ այս գոլը դարձավ «Ոսկե գնդակի» հնգակի տիրակալի թվով 85-րդը հավաքականում, իսկ սա իր հերթին նշանակեց, որ նա դարձավ եվրոպական ընտրանիների պատմության լավագույն ռմբարկուն: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր լեգենդար Ֆերենց Պուշկաշին:

Քանի որ վերը մի միջանկյալությունից օգտվեցինք, ձեր թույլտվությամբ մեկն էլ հավելենք: Իրան-Իսպանիա հանդիպումն եղել է այս առաջնության թվով 20-րդ դիմակայությունը ու այս 20-ում չի եղել

գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված և ոչ մի մրցակցություն: Վիճակագրությունը հուշում է, որ նման բան վերջին անգամ եղել է աշխարհի 1954 թվականի առաջնությունում:

Շարունակելով ընդմիջված միտքը՝ ասենք, որ B խմբում նույնքան միավոր ունի և Իրանի հետ հարցերը լուծած Իսպանիայի ընտրանին: Այստեղ այս պահի դրությամբ միայն մի հարց կա հստակ: Դա այն է, որ երկու խաղից հետո զրո միավոր ունեցող Մարոկկոն արդեն իսկ հանգիստ կարող է պատվիրել տունդարձի ինքնաթիռի տոմսեր: Սկզբունքորեն իր համար ցանկալի ելք կարող է դեռևս ապահովել մեր հարևան երկրի ընտրանին, եթե շահի պորտուգալացիների հետ խմբային եզրափակիչ հանդիպումը:

 

Օր ութերորդ

Դանիա-Ավստրալիա դրամատիկ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1, ինչը ավստրալացիների չափազանց համակրելի հավաքականին հնարավորություն է տվել դեռևս չկորցնել փլեյ-օֆ դուրս գալու հնարավորությունը: Ավելի ուշ կայացած Ֆրանսիա-Պերու մրցակցությունում (C խումբ), առաջինները տոնել են խմբային իրենց երկրորդ հաղթանակն /1:0/ ու դուրս եկել փլեյօֆյան փուլ: Ցավոք, Պերուի ընտրանին պարտադրված է լքել առաջնությունը, քանի որ երկու պարտությունն արել է իր գործը:

Օրվա խոշորագույն անակնկալը գրանցվեց Արգենտինա-Խորվաթիա դիմակայությունում (D խումբ): Անակնկալը ոչ այնքան արգենտինացիների պարտության մեջ էր (խորվաթները վաղուց են հաստատել իրենց պինդ հավաքական լինելու փաստը), այլ գրանցված խոշոր հաշվի` 3:0:

Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (մաս 2) Ամերիկացիների հետ ու երկրորդական դերո՞վ Երկիրը ճորտության ու ուզվորության, կողոպուտի ու ցինիզմի բացիլներով հեղեղածները Հերթով դեպի դատարան Բանկերից հանում են արտարժույթը Աղվեսները գրոհում են… Լոնդոնը Սուտմեռուկից զարթնեց Անվտանգությունը չեն երաշխավորում ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ Կունենանք նոր դեսպան ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Սեթ Գմփոյանի ագարակում (71) Հայաստանը կներկայացնի նաև «Չրենին» Պատմության ամենաթանկ սմարթֆոնները Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան Հիշատակդ անմահ, հերոս «Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. ԲՀԿ-ի ամփոփիչ հավաքը Հյուսիսային պողոտայում Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ Հակառուսական սանկցիաներ ՀՅԴ քարոզարշավը Նոր Նորքում Անհապաղ ազատ արձակել գիտնականին Օրենքը կստիպի հետ կանգնել խաղամոլությունից Անկախության սերունդը անկախության մասին Ոչ թե…, այլ… Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներին «Լույս» դաշինքի քարոզարշավը Արաբկիր համայնքում Սելֆի ժամ՝ Հանրապետության հրապարակում Ակտիվացավ Քոչարյանը, ակտիվացավ Արտաշատի ՀՀԿ գրասենյակը Ինչ խոսք, որ առողջություն ենք ցանկանում, բայց… Ավետեց բարի լուրը «Ժառանգություն»-ը քարոզարշավն ամփոփում է Կենտրոնում հավաքով Նախագահ Սարգսյանը պարգևներ է հանձնում Շարմազանովը մուխլյոժ է անում Փայլել է Հենրիխ Մխիթարյանը Թրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորությունները Այսօր մեր Անկախության օրն է Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը Մութ գործերի սիրահար մետաքսցի սևամաշկ տղան (մաս 2) «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը Արաբկիր վարչական շրջանում Սփոփիչը՝ սուլիչը բերանում Շատ կարևոր է քառակուսի գլուխ չունենալը «Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքում ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Աշխարհին սպառնում է ֆինանսական նոր ճգնաժամ Արարատի մարզում կոկորդիլոս են բուծում Ամեն մեկից՝ մեկական Առանցքում կրթական հարցերն են