Երևան
18.Հուլիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Զիդանը 17 տարի անց կվերադառնա ԹուրինՔննարկվում է ընտրակարգի մոդելըԳողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞րԵրկրի մասին պատկերացումները փոխած գործարարըԿոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներՉեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներԱրարատ Խանդոյանն ազատ է արձակվելՌազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել էԵրևանում շենք է փլուզվելԵրևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ
Հաճելի երաժշտություն Բելգիայի ընտրանին երրորդն է Խորվաթները ձեռնոց են նետում ֆրանսիացիներին Հաճելի երգ

Ուղենիշ դարձած «Ստարտափ կենտրոն»-ը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

 Կապող օղակ՝ ստարտափերի և ծառայություն մատուցող ընկերությունների միջև

Cyber Tech-ը հայկական ՏՏ ոլորտի այն սակավաթիվ ընկերություններից է, որ տեխնոլոգիական գործունեությունից զատ, նաև հասարական աշխատանք է տանում ոլորտ նոր մուտք գործած կամ դրան պատրաստվող ստարտափերի հետ։

ՏՏ ոլորտում բացառապես իր ուժերով կենսունակ դարձած ու որոշակի ճանապարհ անցած ընկերությունը սեփական փորձը նորեկներին փոխանցելու պատրաստակամության դիմաց ոչ մի ստարտափից ոչինչ չի ակնկալում։ Դա, ուղղակի, արդեն ծանոթ արահետով անցնել ցանկացողներին ուղղորդելու բարի կամքի դրսևորում է։

«Որոշեցինք նման ծրագիր անել, քանի որ այսօր Հայաստանում անվճար հիմունքով ստարտափերին ուղղորդող կազմակերպություն գրեթե չկա, բայց կարիքը կա։ Երբ մենք որպես ստարտափ առաջին քայլերն արեցինք, մեր ձեռքը բռնող չկար, միայն մեր ուժերով ենք հասել նրան, ինչին հասել կամ էլ փորձում ենք հասնել։ Ուստիև բավականին ծանոթ լինելով խնդիրներին, որոնց տարբեր փուլերում բախվում են ստարտափերը, որոշեցինք մեր հնարավորությունների սահմանում օգնել գտնել լուծումներ», -ասում է «Cyber Tech» ՍՊԸ տնօրեն, «Ստարտափ կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Ջհանյանն ու մանրամասնում. «Ենթադրենք՝ ստարտափը ներդրումներ է ուզում ներգրավել, ուղղորդում ենք, թե որտեղից կարող է ստանալ այն, ում կարող է հետաքրքել իր առաջարկած ապրանքը կամ ծառայությունը։ Եթե ստարտափը իրավաբանական, հաշվապահական, մարքեթինգային կամ այլ ծառայության կարիք ունի, օգնում ենք այդ հարցում ևս»:

Եթե փորձենք կարճ բնորոշել «Ստարտափ կենտրոնի» գործառույթն այս հարթակում, ապա կարող ենք ասել, որ այն կապող օղակ է ստարտափերի և տարբեր ծառայություններ մատուցող ընկերությունների միջև՝ թե´ հայաստանյան, թե´ արտասահմանյան։ Տեղական ընկերությունների մի մասը, Տիգրանի խոսքով, ստարտափերին սիրով օգնություն է տրամադրում հասարական հիմունքներով, որոշներն էլ՝ վճարովի։ Բացի այն, որ ընկերությունը ոլորտ մուտք գործել ցանկացող ստարտափի համար ուղենիշ է հանդիսանում, որոշ դեպքերում վճարովի ծառայությունների դիմաց նաև ինքն է վճարում։ «Մեր սահմանափակ ռեսուրսներից երբեմն բաժին ենք հանում ստարտափերին, քանի որ ինչ-որ քայլ անելու համար երբեմն ոչ մի ռեսուրս չեն ունենում իրենք»,-ասում է Տիգրանը։

Սեփական փորձն ու գիտելիքները ոլորտի նորեկներին ծառայեցնելու պատրաստ Cyber Тech-ի թիմն այդ հարցում որոշակի աջակցություն էր ակնկալում նաև հայկական գործարար ոլորտի խոշոր ընկերություններից ու մեծահարուստներից, բայց՝ ապարդյուն։

«Երբ սկսեցինք այս նախաձեռնությունը, շուրջ 47 հայկական խոշոր ընկերությունների ու մեծահարուստների նամակ ուղարկեցինք՝ խնդրելով հնարավորության դեպքում մեզ տարածք ու համակարգիչներ տրամադրել։ Քանի որ շատ փոքր է մեր տարածքը, չենք կարողանում շատ ստարտափեր ներգրավել աշխատանքերում։ Համակարգիչներն էլ պետք է ժամանակավոր օգտագործեինք, հետո վերադարձնեինք իրենց։ Մեր նամակներին արձագանքեց ընդամենը մեկ ընկերություն, մնացած նամակներն անպատասխան են մնացել»,-պատմում է Տիգրանը։
Այդուհանդերձ, ստարտափերին ուժերի ներածին չափով կենտրոնը աջակցել ու շարունակում է աջակցել։ Մյուս ցանկացողներին էլ ուրախությամբ ընդունում է համագործակցության։

 «Հարմոնիա» հոգեբանական կենտրոնը՝ համատեղ ծրագրի երրորդ կողմ

Cyber Tech-ի ու Ստարտափ կենտրոնի այս համատեղ ծրագրին, որը գործում է ավելի քան երկու տարի, վերջերս միացավ «Հարմոնիա» հոգեբանական կենտրոնը՝ և´ որպես գործընկներ, և´ որպես ծառայություն մատուցող կազմակերպություն։ Համագործակցության առաջին համաձայնագրին շուտով հաջորդելու են հերթականները, վստահեցնում է Տիգրան Ջհանյանը, բայց ժամանակից առաջ չի ուզում ընկնել. կլինեն, նոր անուններ կհայտնի։

Նախաձեռոնղ թիմը ներկա պահին աշխատում է շուրջ 35 ստարտափերի հետ, որոնք գտնվում են զարգացման տարբեր փուլերում և ըստ այդմ՝ տարբեր պահանջմունքներ ունեն: Դրանցից են Windy-ն, Helpup-ը, Timee-ն, One Click Key, Artex-ը և այլն։ Ինչպես Տիգրանն է ասում, լինում են դեպքեր, երբ ստարտափի հեղինակները չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել, թե տվյալ պահին ինչի կարիք ունեն, և կենտրոնն ուղղորդում է նաև այդ պարագայում. «Ընդհանրապես, երբ որևէ ստարտափի հեղինակ դիմում է մեզ, որոշակի սպասելիքներ է ունենում. դրանք հասկանալու համար նախ զրուցում ենք, որպեսզի տեսնենք կարո՞ղ ենք բավարարել սպասելիքները, թե՝ ոչ։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ բոլորովին այլ նպատակով եկել են մեզ մոտ, և մենք հասկացրել ենք, թե իրականում ինչի կարիք ունեն։ Լինում է, որ գալիս, ասում են՝ մեզ մարքեթինգային հետազոտություն է պետք ու պատրաստ են լինում դրա վրա մեծ ռեսուրսներ ծախսել։ Մենք բացատրում ենք, որ դրա փոխարեն ավելի արդյունավետ կլինի ստեղծել փոքր նախատիպն ու տեսնել, թե մարդիկ ինչպես են վերաբերում դրան, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, հետազոտությունները չեն արտացոլում իրական պատկերը։ Շատ դեպքերում մարդիկ ուրիշ կերպ են վերաբերում ապրանքին, քան կանխատեսվում էր»,-պատմում է Տիգրանը։

Այս երկու տարվա ընթացքում թե´ հետաքրքիր ու ունիկալ, թե´ անհետաքրքիր ու որևէ հեռանկար չունեցող բազմաթիվ գաղափարներ են քննարկվել կենտրոնում։ Տիգրանը ուրախությամբ է փաստում՝ երկու ստարտափերի համար, որոնք բավականին խոստումնալից են, ներկա պահին ներդրողներ են փորձում գտնել։ Նման նախադեպեր նախկինում էլ են եղել, երբ մրցունակ գաղափարը աճել ու նոր մակարդակի է հասել, բայց խոստումնալից ստարտափերից որոշներն էլ կիսատ են մնացել, որոնց մասին զրուցակիցս ափսոսանքով է խոսում. «Ընդհանրապես թիմերի մոտ 95 տոկոսը ձախողում են, քանի որ ուզում են կարճատև ժամանակահատվածում հաջողության հասնել, ու երբ այդ սպասելիքները չեն արդարանում, հուսախաբ են լինում ու ցրվում։ Դա զուտ հայաստանյան մտածողություն է, իսկ, օրինակ, սփյուռքահայերը գիտակցում են, որ աշխատելուց, ներդրում անելուց հետո որոշակի ժամանակ է պահանջվում արդյունք ստանալու համար»։

Լիլիթ Պողոսյան

«Առյուծի բաժինը» Կբարձրաձայնի 102-րդ ռազմաբազայի հետ կապված միջադեպը …Քննադատված պաշտոնյան ազատման դիմում է գրել Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալն ազատվել է պաշտոնից Ռուբեն Հայրապետյանն էս գլխից է սկսել Առանցքում Ամենայն Հայոց Վեհափառն է Մնացինք առանց «Օդից փողի» Շառներդ քաշե՛ք, թողեք-գնացե՛ք... «Ապրիլյան պատերազմը դավաճանություն էր» «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» Տխուր էր նման հավաքական տեսնելը Առաջնության փառահեղ եզրափակիչը Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպել են ՀՀ երրորդ նախագահը վերջապես տուն ու տեղ է դնում Դժգոհության ալիք բարձրացրած հերթական նշանակումը Զիդանը 17 տարի անց կվերադառնա Թուրին Սեթ Գմփոյանի ագարակում (17) Հաճելի երաժշտություն Կուտակայինը կրկին քննարկման թեմա է դարձել «Քի՜միա» Քննարկվում է ընտրակարգի մոդելը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 3) Հրաժարական են տվել Գողերի համար դառնում ենք հրապուրիչ երկի՞ր Կոտրել են ֆեյսբուքյան էջը Երկրի մասին պատկերացումները փոխած գործարարը Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 2) Կոռուպցիոն սխեմայի մեջ պաշտոնատար անձինք են, բժիշկներ Ով չի ալարել` յուրացրել է Մեծ կոմպոզիտորի 115-ամյակի պատվին Առաջնության փառահեղ եզրափակիչը (Մաս 1) Պարզվում է՝ սա նաև մազոխիստ է եղել «Ընդամենը 18 տարեկան տղա՞...» «Պարզապես կորեք գրողի ծոցը» Յուրացրել է ու… թռել Սեթ Գմփոյանի ագարակում (16) Թիրախում նորից ծխախոտն է Պայքարում, բացի խաչից, ներառված են նաև բռունցքներն ու համացանցը Օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում Չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 2 Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել Էս ի՞նչ եք բզբզում Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է Ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին» Երևանում շենք է փլուզվել Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. մաս 1 Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ Սեթ Գմփոյանի ագարակում (15)