Երևան
23.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Անվտանգությունը չեն երաշխավորումՎարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ«Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներինԱվետեց բարի լուրըՇարմազանովը մուխլյոժ է անումԹրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորություններըԱյսօր մեր Անկախության օրն է«Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքումՀՀ ոստիկանության պետի ուղերձը
ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան

Ֆուտբոլային տոնն ընթացքի մեջ է

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

   Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն քանի օր է մեկնարկել է: Հետաքրքիր մրցամարտերի պակաս կարծես թե չկա, խաղեր են ցանկացած ճաշակի՝ երբեմն սպասված, երբեմն էլ անակնկալ ելքով: Մի խոսքով՝ հանդիսատեսի, կոնկրետ հավաքականի երկրպագուի համար թե ուրախանալու, թե տրտմելու առիթ կա, սակայն ամենագլխավորն, այսպես ասենք, կայացած է՝ ֆուտբոլային տոնն ընթացքի մեջ է:

  Սկզբի համար որոշակիորեն դժվար կլինի հավաքականների մասին ըստ խմբերի խոսելը, քանզի կոնկրետ մեկ խաղում տոնած ոչ հաղթանակն է երաշխավորված ելք փլեյ օֆ, ոչ էլ պարտությունն է հույսերի նույնքան երաշխավորված ավարտ, վերջնականապես հանգած լույս: Հետևաբար մեր այսօրվա նյութը եղած խաղերի մասին կլինի այնքանով՝ որքանով, ու մենք մեզ բնավ էլ պարտավորված չենք համարի բոլորին մանրամասների մեջ անդրադառնալն արդեն վերն ասված պատճառով:

   Օր առաջին

  Ընդհանրապես կպատշաճեր աշխարհի առաջնության խաղերի ներկայացումը սկսել հանդիսավոր արարողությանը գոնե մի երկու խոսքով անդրադառնալով, սակայն անկեղծորեն կուզենայի տեսնել այն մեկին, ով կասկածի անգամ նշույլ է ունեցել նմանատիպ խոշորածավալ հանդիսությունները բարձր մակարդակով կազմակերպելու ռուսների ունակության առնչությամբ: Ժողովրդական բառ ու բանով ասած՝ ռուսները շշեցին, ու հետաքրքիրն այն է, որ շարունակության մեջ էլ շշեցին՝ Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ մեկնարկային խաղում (A խումբ) խելահեղ հաղթանակի հասնելով 5:0 հաշվով:



  Եթե անկեղծ, ամենալավատեսական երազում անգամ այս երկրի ընտրանին չէր կարող պատկերացնել նման հաշվով հաղթանակ, որքան էլ մրցակիցը թույլի համարում ունի: Եվ այսուհանդերձ Ռուսաստանի հավաքականը լավ առումով շնչահեղձության հասցրեց իր երկրպագուին, ու եթե սա անգամ նրա առաջին ու վերջին «կրակոցը» լինի այս առաջնությունում, հավատացեք, միևնույն է, նրանք այդ հաղթանակով բոլորիս գլուխը տանելու են մինչև առաջնությանը հավաքականի հրաժեշտ տալը:

Ռուսների այս գոլառատության հենքի վրա արձանագրված հաշվի առումով բավականին ոչ տպավորիչ էր Ուրուգվայ-Եգիպտոս դիմակայությունում արձանագրված 1:0-ն, սակայն այստեղ թերևս ամենասպասվածն այն էր, թե վնասվածք ունեցող Մոհամեդ Սալահը կմասնակցի՞ հանդիպմանը:

Չմասնակցեց: Բնականաբար եթե չմասնակցեց, հետևաբար չկարողացավ էլ օգնել իր թիմին: Երկրորդ ամենահետաքրքական հարցն այս խաղի այն էր, թե ուրուգվայցիների հարձակման գիծն իր գերհզոր Սուարես-Կավանի երկյակով, ինչ կարգի տեռորի է ենթարկելու եգիպտացիների պաշտպանությանը:

Չենթարկեց: Ավելին՝ չլիներ խաղավարտի վերջին րոպեներին պաշտպան Խիմենեսի գլխի հարվածը, կողմերը միավոր բաժանած հրաժեշտ կտային միմյանց, ռուսների քեֆին էլ քեֆ չէր հասնի, քանզի կլինեին խմբի միանձնյա առաջատար:

    Օր երկրորդ

Առաջնության երկրորդ օրը Պորտուգալիա-Իսպանիա (B խումբ) դիմակայության տեսքով բառացիորեն ապշելու գեղեցկության ու գոլառատության ֆուտբոլ պարգևեց հանդիսատեսին, ու դրանում առանձնահատուկ պիտի նշենք Ռոնալդուի դերը: Երեք անգամ գրավելով մրցակցի դարպասը՝ նա առաջնության առաջին ու գուցե թե վերջին հեթ տրիկի հեղինակը դարձավ: Այդ երեք գոլով նա ֆուտբոլային աշխարհին լիակատար հնարավորություն տվեց իր մասին խոսել որպես մարդ-թիմի ու օրվա հանդիպումը ներկայացնել որպես Ռոնալդու-Իսպանիա դիմակայություն:

Իհարկե, այնպես չէ, որ Իսպանիայի ընտրանու հարձակման գիծը գլուխը բարձին դրել ու քնել էր: Դիեգո Կոստան խաղի առաջին 55 րոպեին Ռոնալդուի երկու գոլին պատասխանեց նույնքանով ու հաշվի

հավասարությունը վերականգնեց: Այդ հետո էր, որ պորտուգալացին փառահեղ իրացրեց տուգանայինն ու իր թիմին փրկեց պարտվելուց, սակայն մինչ նրա՝ դարպասի երրորդ գրավումը ֆանտաստիկ գեղեցկության գոլ էր հեղինակել Նաչոն, որի գեղագիտական կողմի մասին դեռ շատ կխոսեն ու ոչ միայն այս առաջնության շրջանակներում:

Խմբային այս երկու «գազանի» ոչ-ոքիի արդյունքում մի այլ ձև բերեց Մարոկոյի հավաքականի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի հասած Իրանի ընտրանու բախտը: Այն դարձավ խմբայինի առաջատար: Հիմա սա կոմեդիա է, թե երգիծանքի ժանրի մեկ այլ արտահայտություն, թույլ տվեք չպատասխանել, սակայն ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչու էինք վերն ասում, որ առաջին խաղերը, ժողովուրդ ջան, հեռագնա ենթադրությունների գնալու հիմք չեն:

 

Օր երրորդ

Ամսի 16-ի խաղերը նախ և առաջ Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականների մրցելույթի օրեր էին համապատասխանաբար նրանց բաժին հասած Ավստրալիա ու Իսլանդիա մրցակիցներով: Չնայած ֆրանսիացիների տոնած հաղթանակին (2:1) ՝ գուշակության արվեստին առանձնակի տիրապետելու հմտություն ունենալ պետք չէ գլխի ընկնելու համար, թե Դիդիե Դեշամը ժողովրդական բառ ու բանին բնորոշ ինչ հարուստ ու գունեղ բառապաշարով է խաղացողներին ներկայացրել իր հետխաղյա վերլուծականը, եթե, իհարկե, նյարդերը բավականացրել են ինքնատիրապետումը չկորցնելու համար: Համենայն դեպս եկեք պատշաճը մատուցենք ավստրալացիներին ահեղ մրցակցին ճակատ տալու կամքի ու վճռականության համար ու խոստովանենք, որ նման խաղ ցույց տալու համար արժեր կտրել-անցնել հազարավոր կիլոմետրեր:

Նյարդային պակաս ցնցում չի ապրել և Արգենտինայի ընտրանու գլխավոր Խորխե Սամպաոլին: Եվրոպայի վերջին առաջնության հայտնություններից մեկը՝ Իսլանդիայի հավաքականը, ստիպեց աշխարհի փոխչեմպիոններին բավարարվել մեկ միավորով՝ տհաճորեն նրանց հիշեցնելով, որ իրենք էլ դարպաս գրավել գիտեն, իրենք էլ տղա թիմ են, հավաքականություն: Իհարկե, խաղադաշտից անկումային տրամադրությամբ հեռացավ Մեսին (չի իրացրել տասնմեկմետրանոցը), բայց թե եկեք չմոռանանք, որ նա Մեսին է ու որ եթե լրջորեն բարկացավ, կարկուտի հետ երկրաշարժ ու ցունամի կանի: Այնպես, որ եկեք առանձնապես չսևեռվենք նրա թույլ տված վրիպման վրա ու, սեպերս ի ցույց դրած, վաղաժամ եզրակացությունների գնանք մեր համեմատություններում: Հանգիստ եղեք՝ դեմը բավական ժամանակ կա հասկանալու համար, որ մեծերի վեճին անիմաստ խառնվելը նույնքան դատարկության նշան է, որքանով դատարկության վառ արտահայտություն է դատարկ գլխով գեներալ լինելը: Երևի թե կլինեն մարդիկ, որ կասեն՝ ակնարկներով խոսելս որն է, բան ունես ասելու՝ ասա: Նման մարդկանց դուզ խոսելու մասին հայտնի բանաձևումը կհիշեցնեի (թրքերենով արտահայտվելու համար՝ ներող), սակայն մեր բաժին ընթերցողների շարքում բարեբախտաբար նման պատահականներ չկան:

Շարունակենք: Շատ հետաքրքիր եղան օրվա մյուս խաղերը: Խորվաթիան «չրթեց» Նիգերիային ու Արգենտինայի վրիպման արդյունքում գլխավորեց խմբայինը (D), իսկ ամբողջ խաղի ընթացքում Դանիայի նկատմամբ առավելություն ունեցած Պերուն ի վերջո նվազագույն հաշվով զիջեց մրցակցին՝ նրան հնարավորություն տալով աղյուսակի գլխամասում (C խումբ) ընկերակցել ֆրանսիացիներին:

 

   Օր չորրորդ

Ընկերական հանդիպումների շարքը վերելքով անցկացրած ու գոլառատությամբ աչքի ընկած Սերբիայի ընտրանին Կոստա Ռիկայի հավաքականին հաղթեց նվազագույն առավելությամբ ու կարգվեց E խմբի առաջատար, քանի որ Շվեյցարիայի հավաքականը բրազիլացիներին թույլ չտվեց իր հետ

մրցակցությունում մեկ միավորից ավելիին տիրանալ: Կողմերը փոխանակել են մեկական գոլ (կատարյալ շքեղություն է եղել Կոուտինիոյի գոլը), Մեսիի օրինակով Նեյմարն էլ է անգոլ մնացել:

Ինչ վերաբերում է մեքսիկացիների հետ գերմանացիների դիմակայությանը, աշխարհի գործող չեմպիոններն անակնկալ պարտություն են կրել: Մայաների ու ացտեկների հետնորդները հրաշալի մի պոթկումով Նոյերին ստիպել են գնդակ հանել սեփական դարպասից ու պահպանել այդ մեկ գնդակի առավելությունը: Ֆուտբոլասերին ընկերական կարգով հիշեցնենք, որ մինչ այս հանդիպումը մեքսիկացիները խոշոր մրցաշարերում գերմանացիների նկատմամբ առավելության չեն կարողացել հասնել:

 

Օր հինգերորդ

Մրցումային հինգերորդ օրն ուներ երեք հանդիպում: Շվեդիա-Հարավային Կորեա դիմակայությունում 1:0 հաշվով հաղթել են շվեդները: Պանաման չի կարողացել լրջորեն դիմակայել Բելգիայի հավաքականին, որն այս առաջնությունում եղանակ ստեղծող ընտրանիների թվում է` ունեն հրաշալի բալանսավորված, փորձն ու երիտասարդությունը համատեղած թիմ: Մարոկկոյի ընտրանուց անտեղյակը միայն կարող էր ենթադրել, որ այն Անգլիայի ընտրանու համար կարող է լինել հեշտ մրցակից: Աֆրիկացիները կարողացել են Հարի Քեյնի գոլից հետո հաշիվը վերականգնել, սակայն նրանց դիմադրության պաշարը չի բավականացրել ողջ մրցամարտի համար: Հավելյալ ժամանակում այդ նույն Քեյնը հաղթանակ է բերել իր երկրի հավաքականին:



                                                                                                                   Մարտին Հուրիխանյան

Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (մաս 2) Ամերիկացիների հետ ու երկրորդական դերո՞վ Երկիրը ճորտության ու ուզվորության, կողոպուտի ու ցինիզմի բացիլներով հեղեղածները Հերթով դեպի դատարան Բանկերից հանում են արտարժույթը Աղվեսները գրոհում են… Լոնդոնը Սուտմեռուկից զարթնեց Անվտանգությունը չեն երաշխավորում ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ Կունենանք նոր դեսպան ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Սեթ Գմփոյանի ագարակում (71) Հայաստանը կներկայացնի նաև «Չրենին» Պատմության ամենաթանկ սմարթֆոնները Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան Հիշատակդ անմահ, հերոս «Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. ԲՀԿ-ի ամփոփիչ հավաքը Հյուսիսային պողոտայում Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ Հակառուսական սանկցիաներ ՀՅԴ քարոզարշավը Նոր Նորքում Անհապաղ ազատ արձակել գիտնականին Օրենքը կստիպի հետ կանգնել խաղամոլությունից Անկախության սերունդը անկախության մասին Ոչ թե…, այլ… Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներին «Լույս» դաշինքի քարոզարշավը Արաբկիր համայնքում Սելֆի ժամ՝ Հանրապետության հրապարակում Ակտիվացավ Քոչարյանը, ակտիվացավ Արտաշատի ՀՀԿ գրասենյակը Ինչ խոսք, որ առողջություն ենք ցանկանում, բայց… Ավետեց բարի լուրը «Ժառանգություն»-ը քարոզարշավն ամփոփում է Կենտրոնում հավաքով Նախագահ Սարգսյանը պարգևներ է հանձնում Շարմազանովը մուխլյոժ է անում Փայլել է Հենրիխ Մխիթարյանը Թրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորությունները Այսօր մեր Անկախության օրն է Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը Մութ գործերի սիրահար մետաքսցի սևամաշկ տղան (մաս 2) «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը Արաբկիր վարչական շրջանում Սփոփիչը՝ սուլիչը բերանում Շատ կարևոր է քառակուսի գլուխ չունենալը «Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքում ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Աշխարհին սպառնում է ֆինանսական նոր ճգնաժամ Արարատի մարզում կոկորդիլոս են բուծում Ամեն մեկից՝ մեկական Առանցքում կրթական հարցերն են