Երևան
23.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Անվտանգությունը չեն երաշխավորումՎարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ«Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներինԱվետեց բարի լուրըՇարմազանովը մուխլյոժ է անումԹրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորություններըԱյսօր մեր Անկախության օրն է«Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքումՀՀ ոստիկանության պետի ուղերձը
ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան

Ա՜յ քեզ նոստրադամուսություն

  Օրվա թոհուբոհից նոր էի տուն մտել, երբ համակարգիչը պարտադրեց գրանցվել ներկա: ֆեյսբուքը համառորեն հիշեցնում էր ուղիղ մեկ տարի առաջ ճիշտ և ճիշտ այս օրն արած հետևյալ գրառումս. «Անհրաժեշտ է անհապաղ վերացնել այս կապիկությունը՝ զինվորական համազգեստով երկրի պաշտպաններին ներկայանալը: Նախ՝ այդ հագուստի մեջ չեք երևում, երկրորդ՝ դա կարող էր պատվով կրել սահմանը պահող մարդը, իսկ դուք ընդամենը փչացնում եք հանդերձանքը, ինչպես որ փչացնում եք ամեն ինչ»:

 Սա այն ժամանակ վերից իջեցված մի հրահանգով պետական, պաշտոնական այրերի, պատգամավորների սահմանամեձ գոտիներ գնալուն դեմ ուղղված գրառում էր, մարդիկ, ովքեր իրականում գնացել էին ոչ թե մեր բանակի տղաներին թիկունք լինելու, այլ նրանց ֆոն ընտրած՝ տեսախցիկների առաջ համազգեստով մի պահ ծիկրակելու ու հեռուստացույցով ինքնագովազդ կազմակերպելու համար, թե իբր սահմանում են եղել, բանակայինի օրով ու հոգսով են ապրել, նրան դուխ են տվել և այլն, և այլն:
Արցախյան քառօրյայում զոհ տվածիս համար պատկերացնում ե՞ք, որքան զզվելի էին այդ դիմակները ու հենց այդ կենդանիներին էին հասցեագրված տողերս: Ում՝ ում, աշխատանքի բերումով գոնե բանակի կյանքից լավատեղյակիս համար չեն նման միմոսությունները: Ես նույն այդ աշխատանքիս բերումով տարիներ առաջ զինվորական ստորաբաժանում եմ տեսել, որն ավելի շուտ հիշեցնում էր կալանավայր, որտեղ զինվորներն ամենավերջին ցնցոտիների մեջ էին, որտեղ հիգիենայի տարրական պայմաններ չկային՝ էլ չեմ խոսում լողանալու շքեղություն լինելու մասին:
  Ինչևէ:
  Ֆեյսբուքյան սույն հիշեցումին հաջորդող օրվա մյուս նյութը Նիկոլ Փաշինյանի արած տեղեկացնում էր այն մասին, որ «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլև այն կասկածների հետ, որ նա, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերակրել է իր կենդանիներին՝ իր արջերին, իր վագրերին և այդպես շարունակ: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները, և այս կասկածները հիմնավորվում են նրա տանը,՝ առանձնատանը, և նրան պատկանող տարածքներում կատարված խուզարկությունների արդյունքներով»:

  Հավատացեք, որ այսքանից հետո էլ չեմ կարողացել լսել նրա ասածը: Ու մինչև հիմա ուղեղս է կրծում Ազգային ժողովի բարձր ամբիոնից մեր մյուս գեներալի՝ Սեյրան Սարոյանի, հետևալ խոսքերը. «Բանակից ով ինչ գողցավ՝ կերավ, մեկ ա, քթերից դուրս ա գալու: Իրանց քթերից էլ չգա, իրանց էրեխեքի քթերից դուրս ա գալու: Ես չեմ տեսել, որ բանակից, զինվորից հաց գողցողներն հանկարծ կրակի մեջ չընկնեն՝ կամ էրեխեքն նարկաման են դառնում, կամ ղումարբազ, կամ կազինոներում էդ փողերը քամուն են տալի»։

 

Մարտին Հուրիխանյան

Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (մաս 2) Ամերիկացիների հետ ու երկրորդական դերո՞վ Երկիրը ճորտության ու ուզվորության, կողոպուտի ու ցինիզմի բացիլներով հեղեղածները Հերթով դեպի դատարան Բանկերից հանում են արտարժույթը Աղվեսները գրոհում են… Լոնդոնը Սուտմեռուկից զարթնեց Անվտանգությունը չեն երաշխավորում ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ Կունենանք նոր դեսպան ՀՖՖ ՀԿ նախագահի ընտրություն Սեթ Գմփոյանի ագարակում (71) Հայաստանը կներկայացնի նաև «Չրենին» Պատմության ամենաթանկ սմարթֆոնները Վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ Վ. Մինասյանը հրաժարական տվեց Շնորհավոր տոնդ, Հայաստան Հիշատակդ անմահ, հերոս «Իմ Քայլը» դաշինքն ամփոփիչ հանրահավաքն է անցկացնում. ԲՀԿ-ի ամփոփիչ հավաքը Հյուսիսային պողոտայում Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ Հակառուսական սանկցիաներ ՀՅԴ քարոզարշավը Նոր Նորքում Անհապաղ ազատ արձակել գիտնականին Օրենքը կստիպի հետ կանգնել խաղամոլությունից Անկախության սերունդը անկախության մասին Ոչ թե…, այլ… Կներկայացվեն ավստրիացի ընթերցողներին «Լույս» դաշինքի քարոզարշավը Արաբկիր համայնքում Սելֆի ժամ՝ Հանրապետության հրապարակում Ակտիվացավ Քոչարյանը, ակտիվացավ Արտաշատի ՀՀԿ գրասենյակը Ինչ խոսք, որ առողջություն ենք ցանկանում, բայց… Ավետեց բարի լուրը «Ժառանգություն»-ը քարոզարշավն ամփոփում է Կենտրոնում հավաքով Նախագահ Սարգսյանը պարգևներ է հանձնում Շարմազանովը մուխլյոժ է անում Փայլել է Հենրիխ Մխիթարյանը Թրամփի ուղերձը, ԼՂ խնդրի կարգավորման հնարավորությունները Այսօր մեր Անկախության օրն է Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը Մութ գործերի սիրահար մետաքսցի սևամաշկ տղան (մաս 2) «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը Արաբկիր վարչական շրջանում Սփոփիչը՝ սուլիչը բերանում Շատ կարևոր է քառակուսի գլուխ չունենալը «Լույս» դաշինքի հանրահավաքը Կենտրոն համայնքում ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Աշխարհին սպառնում է ֆինանսական նոր ճգնաժամ Արարատի մարզում կոկորդիլոս են բուծում Ամեն մեկից՝ մեկական Առանցքում կրթական հարցերն են