Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլըԸնդունել է ՀՀ առաջին փոխվարչապետըԹիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա«APPLE»-ը գնեց «SHAZAM»-ըՀրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուցԵրևանյան ընտրությունները գնահատվել են արդարՀաջորդ նիստը՝ ՀայաստանումՍպառնո՞ւմ են Հայաստանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում Վշտից խելագարվածները ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Տաարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանին։

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, կարևորելով ինստիտուցիոնալ հիշողության անընդհատությունը`  շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետին ներկայության համար և շնորհավորել նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով համայնքի ղեկավարների, ուժային կառույցների, գործադիր իշխանության հետ համագործակցված բեղուն և արգասաբեր աշխատանք։  Խոսելով իրական ժողովրդավարության հասնելու ճանապարհին մարզային և համայնքային իշխանությունների առաքելության մասին՝ նախարարը ներկաներին է փոխանցել նոր կառավարության հիմնական ուղերձը, համաձայն որի` տարածքային և տեղական իշխանությունների համար, որպես գործունեության հիմնական ուղեգիծ, պետք է հանդես գա   իրավական և ժողովրդավարական պետություն ունենալը։  

Այս գործընթացում, որպես օրենքի պաշտպան և օրենքի կատարմանը հետևող, նախարարն առանցքային է համարել ուժային կառույցների անաչառ և բացառապես օրենքի շրջանակներում գործելու կարևորությունը՝ նրանց որակելով որպես ուժեղ պետության գրավական։ Դիմելով տեղական իշխանության ներկայացուցիչներին՝ նախարար Պապիկյանը նրանց հորդորել է դրսևորել բացառապես բաց և թափանցիկ գործելաոճ, իրենց օրինական աշխատանքով թոթափել հանրության և իշխանության միջև ձևավորված անջրպետը, համայնքի բնակչության համար հասանելի պահել համայնքային բյուջեի, համայնքներին տրվող դոտացիաների, սեփական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը։

Նախարարը ներկաներին է ծանոթացրել ՏԿԶ նախարարության կողմից մշակվող օտարման ենթակա հողային և գույքային ֆոնդի տարեկան պլանի վերաբերյալ միասնական տեղեկատվական առցանց հարթակի գաղափարին, ինչը հնարավորություն կտա համայնքային ռեսուրսների օտարման գործընթացը կազմակերպել բացառապես համայնքային և հանրության շահերից ելնելով՝ կանխելով գույքի կամայական և ոչ նպատակային օտարումը։ 

Սուրեն Պապիկյանը հիշեցրել է նաև մարզպետներին տրված վարչապետի հանձնարարականի մասին, որով յուրաքանչյուր մարզ պետք է ամենատարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բիզնես- ծրագրերի փաթեթներ ունենա, որոնք տրամադրվելու են նաև հայրենիքից դուրս գտնվող, սակայն Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին։ 

Նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը իր հանդեպ դրսևորած բարձր վստահության համար,  նշել է, որ լինելու են բաց, գործելու են բացառապես օրենքի շրջանակներում և անելու են առավելագույն հնարավորը՝ արմավիրցիների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։

Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին Ջախջախիչ հաղթանակը, չարաբաստիկ գազելներն ու Զեյնալյանի կենացը «Սա ջախջախիչ հաղթանակ էր» «Բարգավաճ Հայաստանը» շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Մնացինք երկրի երբեմնի ղեկավարներին սպասելով 27 տարվա «անցում» ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին «Պարի Սեն Ժերմենն» անկասելի է Բա, իհարկե, թանկ է Ռոնալդուն Հայկ Պետրոսյանի հումորային երգը՝ նվիրված քաղաքապետի ընտրություններին