Երևան
18.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձըGoogle-ը հրաժարվել էԿոտրել է երգչի քիթըԹումոյի մասնաճյուղ՝ ՓարիզումՎրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. ՏեսանյութԻրանը նոր հրթիռ է ստեղծելԱ՜խ, այդ հիմար հետաքննություններըՀասարակությանը չի կարելի երկատել
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը

Իրականում ինչու է Նունե Եսայանը բնակիչներին հանում տնից

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Նախ հեռախոսով ոչինչ չեմ մեկնաբանում, երկրորդը` այսօր Ջրվեժում տեղի է ունենալու վտարումը, որին ներկա կլինի իմ ներկայացուցիչը, եվ երրորդ` թեպետ դեռ չեմ որոշել, բայց կարծում եմ, որ օրեր հետո մամուլի ասուլիսով հանդես կգամ ու բոլորին կներկայացնեմ, թե ամեն բան ինչպես է եղել»,- նշեց երգչուհի Նունե Եսայանը անդրադառնալով փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակին, որում մասնավորապես նշվում է.

 

 

 

 

 

 

 

 

«Գործի նախապատմությունը հետևյալն է․ Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեումч սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը»։

Asekose.am-ը զրուցել է նաև Նունե Եսայանի ներկայացուցիչ Վազգեն Միրզոյանի հետ:

«2014 թ.-ից հետո տունը սեփականության իրավունքով պատկանում է Նունե Եսայանին, իսկ  մինչև 2014 թ. եղել է բանկի գրավի տակ: Այդ տանը բնակվող մարդիկ խնդրել են Նունե Եսայանին այդ տունը գնել, որպեսզի բանկն ավելի էժան գնով չվաճառի երրորդ անձի, և այդ տունը կորի:

2014-ին Նունե Եսայանն այդ տունը գնել է բանկից, սակայն այդ նույն թվականից տան բնակիչներն ամեն օր Նունե Եսայանին ասում են, որ  կտանք Ձեր գումարը,  բայց առ այսօր որևէ գումար չեն տվել: Ստացվում է, որ մարդիկ շարունակում են  4-5  տարի այդ տանը բնակվել, ինչի դիմաց էլ Նունե Եսայանն ասում է, որ իմ գումարը տվեք կամ էլ դուրս եկեք, որ այն վաճառեմ, առավել ևս, որ այս տարիների ընթացքում ոչինչ չեն տվել: Մենք ինքներս մոտ երեք տարի բանավոր ձևով դիմել ենք այդ մարդկանց, տարեսկզբին նաև գրավոր էլ ենք դիմել: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Նունե Եսայանն ունի անշարժ գույք, որը փաստացի չի կարող տնօրինել»,- ասաց Նունե Եսայանի ներկայացուցիչ Վազգեն Միրզոյանը:

Փաստաբանն անդրադարձավ նաև մամուլում տարածված նյութին, որում նշվում էր ոստիկանների անօրինական գործողությունների մասին.

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ որևէ անօրինական գործողություն չկա և չի էլ կարող լինել: Ես անձամբ շահագրգիռ անձ եմ, որ որևէ նմանատիպ գործողություն չլինի: Ամեն ինչ արվում է օրենքով սահմանված կարգով, որոնցից մեկը ոստիկանությանը լիազորելն է, որպեսզի մարդկանց վտարեն տնից:  Այս ամենը կա նաև փաստաթղթերով, իսկ ոստիկանության գործողությունները սահմանված կարգով են ընթացել, բայց այնպես է ստացվում, որ այդ մարդիկ չեն ցանկանում դուրս գալ այդ տնից, դեռ մի բան էլ մամուլում Նունե Եսայանի և ոստիկանության անունն են շահարկում, այն դեպքում, որ տան բնակիչներն ընդունում են, որ Նունե Եսայանին գումար են պարտք, բայց, միևնույն է` չեն տալիս:  Այսօր էլ վտարումն է լինելու, որովհետև բոլոր ժամկետներ այսօր վերջանում են, իսկ հարցին պետք է լուծում տրվի»:


 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում «Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի» Վարչապետը հրաժարական տվեց Ֆրանսիա, այնուհետ Գերմանիա Թուրքիան հորդորում է մոռանալ 1915-ը Ինչ ներդրումներ սպասել Ինչո՞վ է իրականացվել ինքնասպանությունը Պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնի Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Մարզպետին՝ սվիններով ՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր «Դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան» Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ Դեսպանը շփոթում է ազատագրվածն ու գրավյալը Մանվել Գրիգորյանի պաշտպանը վատ հիշողություն ունի Սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է Ժողովո՜ւրդ, հիշո՞ւմ ես «կարտոլի շուրջ» ի՜նչ դեբատներ էին Խմբակցությունների ղեկավարները հայտնի են Երեք մարզպետ կամ մեռնելուց պրծանք Հայաստանին սպասելիք ներքաղաքական զարգացումները ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին «Ազդարարով» ազդարարվեց