Henq.am | Փաբային կյանքն ու պլաստիկ վիրահատությունները․Արարատին պետք է հեռվից նայել (Լուսանկարներ)
Երևան
17.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Լա լիգան՝ ԱՄՆ-ում Հայկական թիմերը դուրս մնացին պայքարից Ելույթ է ունենալու Նստած-ելածըՀամարյա 3 միլիոնՎերջին 2 խաղերում 2 տիտղոսՈւԵՖԱ-ի սուպերգավաթը «Աթլետիկոյինն» է Ծառայությունից ազատելու համար՝ կաշառք Քոչարյանը անուններ կտաԼԳՏՊ-ների երկիր… Հայաստա՞նսՀԱԿ՝ խափանել հակահեղափոխական ուժերի ռեւանշը
Հայկական թիմերը դուրս մնացին պայքարից Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը (Տեսանյութ) Սերժ Սարգսյանը ևս կհարցաքննվի Վերջին 2 խաղերում 2 տիտղոս

Փաբային կյանքն ու պլաստիկ վիրահատությունները․Արարատին պետք է հեռվից նայել (Լուսանկարներ)

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Հայաստանի քաղաքական Օլիմպոսում «ռեստարտը» շարունակվում է։ Գրեթե ամեն օր կառավարության կայքն ավետում է հերթական պաշտոնակալի անունը, որի կենսագրությունը հաճախ չի էլ գերազանցում A4 թղթի կես էջը։ Թեպետ ասում են՝ նոր կառավարությունում տիտանների պակաս չկա․ նրանք էլ ղեկավարում են «ամենակարևոր» սեկտորները։

Primenews.am-ը ներկայացնում է «Քաղաքական Օլիմպոսի պաշտոնյաները» շարքը, որի շրջանակում կանդրադառնանք նոր ձևավորվող կառավարության անդամներին, նրանց անցած ուղուն։ Կներկայացնենք հանրությանը պակաս հայտնի դեմքերին ու դեպքերը, կանդրադառնանք նրանց ֆեյսբուքյան ուշագրավ գրառումներին ու նրանց մասնակցությամբ համացանցային «սկանդալներին»։

Քաղաքական Օլիմպոսի առաջին պաշտոնյան առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է։

Կենսագրական

Միրզոյանը պամաբան է։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև՝ մագիստրատուրան: Սովորել է Պետական կառավարման ակադեմիայում, ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունն ու ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։ Միրզոյանը, ինչպես ինքն է նշում, ուսանողական, հետո նաև քաղաքական ակցիաների «մեծ սիրահար» է։ 2004 թվականին նա մի խումբ երիտասարդ գիտնականների եւ ուսանողների հետ նախաձեռնել ու ակտիվ մասնակցել է «Հանուն գիտության զարգացման 1» շարժմանը: Այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունն առաջ էր քաշել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախագիծը, որը, ինչպես մեկնաբանել էին մասնակիցները, հակասում էր կրթության շարունակականության և անընդհատության սահմանադրական սկզբունքին, և որի ընդունման դեպքում բազմաթիվ ուսանողներ, այդ թվում նաև Արարատ Միրզոյանը զորակոչվելու էին զինվորական ծառայության: ՀԳԶ-ի ջանքերով օրենսդրական նախաձեռնությունը չեղյալ համարվեց, Միրզոյանն էլ չծառայեց բանակում։ Նա կառավարության «չծառայած պաշտոնյաների» ցանկում է։

Աշխատանքային

Միրզոյանի աշխատանքային կենսագրությունը մտահոգիչ է․ առաջին հայացքից ոչ մի պորտալար կառավարության գործունեության հետ, առավել ևս՝ առաջին փոխվարչապետի ինստիտուտի։ Կրտսեր գիտաշխատողից մինչև գլխավոր արխիվագետ, վերլուծաբանից մինչև փորձագետ ու մի թիթեռի կյանք էլ՝ պատգամավոր։ Ահա և վերջ․ 40-ամյա առաջին փոխվարչապետի աշխատանքային փորձն այսքանով ավարտվում է։

Անձնական

Միրզոյանը փաբային կյանքի սիրահար է։Նրան հաճախ կարելի է հանդիպել երևանյան փաբերում, որտեղ էլ, երևի, ձևավորվել է նրա «փաբային թիմը»։ Մտերիմները տարբեր առիթներին պատմում են, որ Միրզոյանը խմիչքների մեծ գիտակ է, պակաս սիրահար էլ չէ։ Առաջին փոխվարչապետը էսթետ էլ է, վկայությունը պլաստիկ վիրահատություններն են քթի և ականջների շրջանում։Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։ Կինը Գոհար Աբաջյանն է, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։ Արարատի հետ ծանոթացել են 2004 թվականի ուսանողական պայքարի տարիներին։ Գոհար Աբաջյանը բավական ակտիվ ֆեյսբուքցի է, որի գրառումները դառնում են մի ստվար զանգվածի համար քննարկման թեմա։ Նա պարբերաբար «գովազդում» է ամուսնուն, հրապարակում ընտանեկան լուսանկարներ, ցույց տալիս, թե որքան հոգատար հայր է առաջին փոխվարչապետը։

Ֆինանսական

Արարատ Միրզոյանի և կնոջ ֆինանսական հայտարարագիրը տխուր վիճակում չէ։ Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձնանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի՝Միրզոյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, մեկ ավտոմեքենա KIA Sօrento 3.3L մակնիշի։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 3մլն դրամ, ստացված փոխառությունը վարկեր, 500 հազար դրամ։ Կինը՝ Գոհար որպես դրամական միջոց` հայտագրել է 410 հազար դրամ, իսկ եկամուտը հարկային տարում կազմել է 5մլն 150 հազար դրամ, անշարժ կամ շարժական գույք, ինչպես նաև 8մլն դրամը գերազանցող թանկարժեք իրեր չի հայտարարագրել։ Բայց չմոռանանք, որ առաջին փոխվարչապետի պաշտոնի համար, ըստ Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի, կլորիկ աշխատավարձ է սահմանված՝ 1 մլն 58 հազար 2 հարյուր 40 դրամ:

Քաղաքական

Արարատ Միրզոյանն ամիսներ առաջ ԱԺ-ում, Փաշինյանի, Մարուքյանի և «Ելք» դաշինքի մի քանի պատգամավորների հետ բարձրաձայնում էր «Առաջին» փոխվարչապետի ինստիտուտի հակասահամանդրական լինելու մասին։ Հիշեցնենք՝ «Անվտանգության խորհրդի մասին» օրենքում առաջին անգամ ամրագրվեց «առաջին փոխվարչապետ» հասկացությունը։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ այս ինստիտուտը հատուկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «հագով է կարվել», որի դեմ էլ «պայքարում» էին ելքականները՝ համարելով այն հակասահմանադրական, քանի որ Սահամանդրությունը, որպես այդպիսի, «չի ճանաչում» առաջին փոխվարչապետի ինստիտուտը։ Հիմա քաղաքական իրավիճակն, ըստ էության, փոխվել է, հին խոստումները հաճախ մոռացվել են, մտահոգությունների շրջանակը՝ փոխվել։ Առաջիկայում կհրաժարվե՞ն «Առաջին» փոխվարչապետ ձևակերպումից Միրզոյանն ու իր թիմը, բարդ է կռահելը, երբ ամեն օր կարդում ես մամուլի հաղորդագրություններն ու հրապարակումները, որտեղ սևով սպիտակին «գրված է»․ «Մ. Ա. Ա. Վ.»- «Միրզոյան Արարատ՝ Առաջինը վարչապետաց»։

 Լևոն Բակունց

Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43) Աննախադեպ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 1 «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը՝ ընթերցողի սեղանին Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել Երկու ամսով երկարացվել է Առողջապահության նախարարության 100 օրը Կարծիք լռեցնելուց մի խոսեք Սեթ Գմփոյանի ագարակում (42) Շրջայց ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն Լա լիգան՝ ԱՄՆ-ում Հայկական թիմերը դուրս մնացին պայքարից Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը (Տեսանյութ) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական վարույթը կարճվել է «Սանիթեքի» տեր Թավիլը՝ բոլորիս հայտնի «զիբիլի մարդը» Մշակույթի ապակենտրոն զարգացման մեկնարկը տրված է Ելույթ է ունենալու Նստած-ելածը Ազգը բաժանեց հեղափոխականների և հակահեղափոխականների Ընդունել է Ի. Կոնստանտինովին Կվերականգնվի հայկական կինոյի ողջ ժառանգությունը Ռիտա Սարգսյանի համեստ հավաքածուից Էն երեսնամյա շրջանը նորից զրոյի՞ց պիտի սկսենք անցնել Ամրացվում է հեռուստաաշտարակի պաշտպանիչ շերտը Սերժ Սարգսյանը ևս կհարցաքննվի Մենք մաքրելու ենք ԵԿՄ-ի շարքերը «Ուրեմն անգրագետ եք» Խնդիրն արագացում հաղորդելն է Մեղադրվում է լրտեսության մեջ Քայլերթով` Հանրապետության հրապարակ Ինչո՛վ է «Դոն Պիպոն» տարբերվում «Դոն» Վաչոյից կամ «Բեզդոննի» Սաշիկից Հայազգի փախստականի ստեղծած սարքը Սեթ Գմփոյանի ագարակում (41) Համարյա 3 միլիոն Վերջին 2 խաղերում 2 տիտղոս ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը «Աթլետիկոյինն» է Խարդախություններ միջնորդ ընկերություններում «Մի Քոչարյանի ու մի Խաչատուրովի համա՞ր» Նախարարը գնահատում է քաղհասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները Երկու ժամով կանջատվեն Ծառայությունից ազատելու համար՝ կաշառք Իրենք՝ քոչարյանենք, տապալեցի՞ն Արդեն կարող են տեղադրել ու վաճառել «Google play»-ում Քոչարյանը անուններ կտա Ժողովուրդը Քոչարյանի՛ն չի ուզում ներել Ալյուրը թանկացել է Շուշիի բերդապարիսպները՝ եռաչափ արտապատկերմամբ