Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլըԸնդունել է ՀՀ առաջին փոխվարչապետըԹիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա«APPLE»-ը գնեց «SHAZAM»-ըՀրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուցԵրևանյան ընտրությունները գնահատվել են արդարՀաջորդ նիստը՝ ՀայաստանումՍպառնո՞ւմ են Հայաստանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում Վշտից խելագարվածները ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին

Ամենաթողությո՞ւն հանրապետական ծննդատանը, թե դա «ինչ-որ մեկի ձեռքի գործն է»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Մամուլում երեկվանից լուրեր են տարածվում Հանրապետական ծննդատան տնօրեն, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի՝ պաշտոնական դիրքի չարաշահման մասին։

Ըստ այդ լուրերի՝ ծննդատան աշխատակիցները, տարիներ շարունակ իրենց աշխատանքը կորցնելու մտավախությամբ, լռել են և չեն բարձրաձայնել տնօրենի «հակաօրինական և ստիպողական» գործունեության մասին։ Աշխատակիցների խոսքով՝ տնօրենը ստիպել է գնալ սեմինարի և իրենց գրպանից 30,000 հհ դրամ վճարել դրա համար։ Խոսվում է նաև սանիտարահիգենիկ «անմարդկային պայմանների մասին, տնօրենի վատ վերաբերմունքի, ինչպես նաև հղիների անբարենպաստ, շրջիկ սպասարկման մասին»։ Այս թեմայով մենք զրուցեցինք բուժաշխատակիցներից մի քանիսի հետ, ոմանք հերքեցին այս տեղեկությունը, ոմանք էլ շտապեցին հաստատել այն՝ սրտնեղելով, թե «երբ է այս ամենի վերջը գալու՝ հանգիստ ապրենք»։

Այս թեմայի շուրջ զրուցեցինք ծննդատանը նախկինում ծննդաբերած մի քանի մայրերի հետ ևս, հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունեն հիվանդանոցի սպասարկման, սանիտարահիգենիկ պայմանների վերաբերյալ։ Նրանց միաձայն պնդմամբ՝ հիվանդանոցը ծառայությունների պատշաճ մատուցման հարցում ոչ միշտ է աչքի ընկել և մաքրության հարցում ևս մասնակի «փայլում են» վճարով պալատները միայն, այն էլ «վերևներից» հյուրեր ունենալու օրերին։ Մեր զրուցակիցները պնդում են, որ մաքրուհիներից սկսած և վերջացրած ծննդօգնություն ցույցաբերող բուժանձնակազմից, բոլորը տեղի-անտեղի գումարներ էին պահանջում 5000-100000 ՀՀ դրամ և դեռ ավելին, հիմնականում ասում էին «բա մեզ չեք ուզու՞մ նայեք»։ Վերջիններս մի քանի անգամ ստիպված են եղել գումար տրամադրել, որ իրենց երեխաներին բավարար ուշադրություն ցույց տան, երբեմն էլ դժգոհել է բուժանձնակազմը, «թե գումարը քիչ է, այս ի՞նչես տալիս»։ Նշենք, որ սրանք պետական վճարներ չեն եղել, ինչպես որ կտրոնի տրամադրման անհրաժեշտություն չի եղել։ Մեր զրուցակիցներից մեկը սրտնեղեց, որ հիվանդասենյակում պառկած լինելու ժամանակ մի շրջիկ հղիի են բերել և բուժօգնություն ցուցաբերել հենց իր անկողնու վրա․«որքանո՞վ է հիգենիկ մեկ այլ հղիի բերել և քո անկողնում բուժօգնություն ցույց տալ, ես զզվում էի», այսպես մեկնաբանեց ծննդատանը նախկինում ծննդաբերած մայրերից մեկը։ Ըստ մեր զրուցակիցների՝ չնայած հավուր պատշաճի սանիտարահիգենիկ պայմանների առկայության, այնուամենայնիվ, իրենց բոլոր երեխաներին ծննդաբերել են Հանրապետական ծննդատանը։

Մենք, ի վերջո, կապ հաստատեցինք նաև Հանրապետական ծննդատան տնօրեն, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում միանգամայն հերքեցիր տնօրինության տակ գտնվող ծննդատան մասին լուրերը, հավաստիացնելով, որ դրանք «ինչ-որ մեկի ձեռքի գործն է և կամ մեկ այլ մարդու պատվեր»։ Սեմինարի համար վճարվող գումարների մասով տնօրենը մանրամասնեց․«Նախ, դա վճար չէ, և երկրորդ դա սեմինար չէ, այլ վերապատրաստում։ Իսկ ինչ վերաբերում է 30,000 դրամ գումարին, ասեմ, որ ես պայմանավորվել եմ Ազգային ինստիտուտի հետ, որպեսզի իմ բուժաշխատողները գնան և վերապատրաստվեն և ավելի հմտանան իրենց գործում»։ Ռազմիկ Աբրահամյանը մեզ հրավիրեց ծննդատուն՝ մեր աչքերով տեսնելու համար «այդ 5 աստղանի հյուրանոցի նման կահավորված ծննդատունն իր բոլոր անկյուններով», ասելով, որ բացառված է սանիտարահիգիենիկ վատ պայմանների առկայությունը։ Վերջինս մանրամասնեց նաև շրջիկ գինեկոլոգի գործունեությունը միջազգային փորձի օրինակով․«Այդ որ աշխատակիցները բողոքել էին, թե «շրջիկ հղիներին» այստեղ այնտեղ նստեցնելով սիստեմա են միացնում, Ձեզ ասեմ, որ միջազգային պրակտիկայում դա կա, քանի որ կախված հղիի վիճակից մենք նրան կարող ենք նաև բազմոցին նստած սիստեմա միացնել կամ բուժօգնություն ցույց տալ, քանի որ պետք է նայենք հղիի հարմարությանը։ Հղիներ կան որ իրենց հարմար է քայլելով ստանալ սիստեմա, կամ պառկած, կամ նստած, սա բոլորովին էլ խնդիր չէ, այլ բուժման տրամադրման ձև։ Մեր հիվանդանոցն այն միակ հիվանդանոցներից է նաև, որ երբեք իր աշխատակիցների աշխատավարձերը մի րոպե անգամ չի ուշացրել»։ Տնօրենի կարծիքով, բուժանձնակազմը հնարավոր է սրտնեղել է նաև նրանից, որ թույլ չի տալիս սուրճի ընդմիջումները վերածեն հարսանեկան ճոխ սեղաններով ընդմիջումների, որոնք և՛ բավականին ժամանակատար են, և՛ շեղում են աշխատանքից։ Աբրահամյանն այս լուրերին բոլորովին էլ ուշադրություն չի դարձնում, և ըստ իրեն, նա էական նշանակություն չի տալիս այս ամենին․«Իհարկե, սա վիրավորական է, բայց էական նշանակություն չեմ տալիս, հնարավոր է պատվեր է, կամ նեղված աշխատակիցներից մեկի ձեռքի գործը։ Ամեն կերպ փորձում են ջուրը պղտորել»։ Մեր զրուցակիցը մանրամասնեց նաև, որ պարբերաբար զրուցում է բուժանձնակազմի հետ և հորդորում՝ մաքուր և կոկիկ հագուստով ներկայանալ աշխատանքի, ըստ Նրա, հնարավոր է սա ևս դժգոհություն է առաջացրել։ Վերջում մեր այն դիտարկմանը, թե իր աղջկա մասին ևս բողոքներ է հնչեցնում բուժանձնակազմը, և վերջիններիս խոսքով մի անգամ էլ նրանց հետ հանդիպման ժամանալ Աբրահամյանն ինչ որ առիթով ասել է «դուրներդ չի գալիս, կարող եք ռադ լինել», Աբրահամյանը հերքեց սա։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ բառը, և որ թե՛ ինքը և թե՛ իր ընտանիքի անդամները հեռու են նման փողոցային բարբառով խոսելուց։

 

Արմինե Միքայելյան

Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին Ջախջախիչ հաղթանակը, չարաբաստիկ գազելներն ու Զեյնալյանի կենացը «Սա ջախջախիչ հաղթանակ էր» «Բարգավաճ Հայաստանը» շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Մնացինք երկրի երբեմնի ղեկավարներին սպասելով 27 տարվա «անցում» ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին «Պարի Սեն Ժերմենն» անկասելի է Բա, իհարկե, թանկ է Ռոնալդուն Հայկ Պետրոսյանի հումորային երգը՝ նվիրված քաղաքապետի ընտրություններին