Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլըԸնդունել է ՀՀ առաջին փոխվարչապետըԹիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա«APPLE»-ը գնեց «SHAZAM»-ըՀրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուցԵրևանյան ընտրությունները գնահատվել են արդարՀաջորդ նիստը՝ ՀայաստանումՍպառնո՞ւմ են Հայաստանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում Վշտից խելագարվածները ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին

Կառավարության արտահերթ նիստ. ուժի մեջ կմտնի կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Դրանցից մեկը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է, որը ենթադրում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Օրինագծի բացատրական մասում նշվում է.

«Համակարգի ամբողջական ներդրումը կարեւոր է՝ հաշվի առնելով հետեւյալ փաստերը՝

Պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում եւ շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրները աշխարհում հսկայական հեղինակություն վայելող եւ ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ եւ Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:  Մասնավորապես, Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 1.5 տրլն եվրո (1-ինը Եվրոպայում, 10-րդը աշխարհում), ունի 37 երկրում գրասենյակներ եւ ավելի քան 100 մլն հաճախորդ ամբողջ աշխարհում(որից շուրջ 3000 ինստիտուցիոնալ ներդրողներ են): Ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը եւ գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ»-ը ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունեն ավելի քան 150 մլրդ ԱՄՆ դոլար: Տալանքսը գերմանական 3-րդ խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, դասվում է 10 խոշորագույն եվրոպական ապահովագրական ընկերությունների շարքին, գործում է աշխարհի ավելի 150 երկրներում, ունի A+ վարկանիշ Standard and Poor’s-ի կողմից տրված։

Այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը,եւ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք կարճաժամկետ եւ  երկարաժամկետ առումով կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաեւ այն դրական արդյունքը, որը կարող ենք ունենալ համակարգի ամբողջական ներդրմամբ:

Համակարգի ներդրման հետ միաժամանակ, կառավարությունը շարունակելու է քննարկումը հասարակության լայն շերտերի հետ նրանց մտահոգություններին արձագանքելու եւ համակարգը երկարաժամկետ հեռանկարում ավելի ճկուն եւ ներառական դարձնելու ուղղությամբ։

Կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ եւ թափանցիկ, եւ կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը:

Համակարգի ներդրման հետ կապված հասարակության հիմնական մտահոգությունը դրանով պայմանավորված լրացուցիչ ֆինանսական բեռն է։ Դրա մեղմման համար պետությունը իր վրա է վերցնում կուտակային համակարգին միացած եւ այդ դրան միացող անձանց համար դրա ամբողջական ներդրման փուլում առաջացող բեռի զգալի մասը՝ համակարգի սահուն ներդրումը ապահովելու համար։ Միեւնույն ժամանակ, կառավարությունը հանձնառություն է ստանձնում իրականացնելու եկամտային հարկի բարեփոխումներ, որն ուղղված կլինի քաղաքացիների՝ սոցիալական վճարների բեռի զգալի նվազեցմանը։ Ընդ որում, անձանց կողմից որոշակի չափով սոցիալական վճար կատարելը դրական կանդրադառնա համակարգի արդյունավետության վրա, քանի որ քաղաքացիները հետաքրքրված եւ պահանջատեր կլինեն համակարգի գործունեության նկատմամբ»:

Որպես ակնկալվող արդյունք կառավարությունը նշում է հետեւյալը.

«Օրենքի փոփոխությամբ պետական բյուջեի վրա է դրվում կենսաթոշակային համակարգին անդամակցող եւ նոր միացող անձանց կողմից կատարվող վճարների կեսը, որի արդյունքում ապահովվում է համակարգի սահուն եւ ամբողջական ներդրումը։ Մասնավորապես, գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Օրինակ, 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է եւս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար»:

Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին Ջախջախիչ հաղթանակը, չարաբաստիկ գազելներն ու Զեյնալյանի կենացը «Սա ջախջախիչ հաղթանակ էր» «Բարգավաճ Հայաստանը» շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Մնացինք երկրի երբեմնի ղեկավարներին սպասելով 27 տարվա «անցում» ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին «Պարի Սեն Ժերմենն» անկասելի է Բա, իհարկե, թանկ է Ռոնալդուն Հայկ Պետրոսյանի հումորային երգը՝ նվիրված քաղաքապետի ընտրություններին