Երևան
25.Հունիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
ԱԱԾ-ի խուզարկություններին Առաքել Մովսիսյան-Շմայսն արձագանքել է այսպես. «Շա՜տ շնորհքով են ներխուժել, օրենքի տառին համապատասխան»«Կատարյալ լինել, նշանակում է ապրել նախ աշխարհի, նոր միայն իր համար», -ուսուցանում է վարպետը: Այսօր գրող Մկրտիչ Սարգսյանի հիշատակի օրն է Ֆուտբոլի աշխարհի առաջնության Սերբիա-Շվեյցարիա հանդիպումից հետո գլուխկոտրուկի առաջ են կանգնել բրազիլացիներըԸնթանում է պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ-ի արտահերթ նիստըՄեր պետությունը պետք է պատշաճը մատուցի իր արժանի զավակներին. Արթուր ԱղաբեկյանԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեն նոր նախագահ ունի Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Ինչու Արմեն Սարգսյանը չի հանդիպում Կաթողիկոսի հրաժարականի պահանջով հացադուլի նստածների հետ

Մոտ մեկ շաբաթ է՝ ծավալվում է Նոր Հայաստան․ Նոր Հայրապետ շարժումը, որը պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Երեւանում անցկացվում են հանրահավաքներ, բողոքի ցույցեր, քայլերթներ, խաչերթներ։ Մեկ կամ երկու անձ էլ նստել է հացադուլի։ ՀՀ վարչապետը հայտարարել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ, որ պետությունը չի խառնվելու եկեղեցու ներքին գործերին, քանի որ եկեղեցին եւ պետությունը գործում են անջատ ըստ ՀՀ Սահմանադրության։ Իհարկե, սա կարեւոր հայտարարություն է, որը ցույց է տալիս, որ իշխանությունները չեզոքություն են որդեգրել այս հարցում։

Սակայն եթե Նիկոլ Փաշինյանն իբրեւ քաղաքական իշխանություն պարտավոր է պահպանել չեզոքություն, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով չի հանդիսանում քաղաքական իշխանության ներլայացուցիչ, քանի որ ըստ Սահմանադրության անկուսակցական է, եւ նաեւ չի զբաղվում քաղաքականությամբ ի պաշտոնե, այլ հանդիսանում է ազգի միասնության խորհրդանիշ եւ պետության գլուխ,  նաեւ պետք է Հայ ժողովրդի բոլոր հատվածների շահերը ներկայացնի  ու դառնա, եթե հարկ լինի, հաշտարար  վիճելի հարցեր ունեցող կողմերի միջեւ, լիովին կարող է գոնե գնալ եւ հանդիպել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող հացադուլավորների հետ, խոսել նրանց, հետ, լսել նրանց։

Չէ, որ մարդիկ նստած են հացադուլի, վտանգված է նրանց կյանքն ու առողջությունը։ Հացադուլը որպես պայքարի ձեւ համարվում է ծայրահեղ միջոց։ Որեւէ հացադուլավոր նման որոշում կայացնելիս ամենապարզ բացատրությամբ՝ իրեն դատապարտում է հնարավոր մահվան՝ հանուն գաղափարի։ Հայաստանում, ի դեմս Հաց բերող Արթուր Սարգսյանի, ով ի դեպ նույնպես հոգեւորական էր եւ Երեւանի եկեղեցիներից մեկում սարկավագություն էր անում, մենք ունեցել ենք շատ դժբախտ նախադեպ, երբ հացադուլավորի հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքն ու ինչ որ առումով նաեւ անգործությունը հանգեցրեց այն բանին, որ մարդուն կորցրեցինք։ Ճիշտ կլինի, որ որքան հնարավոր է արագ Արմեն Սարգսյանը մի կողմ դնի թենիս խաղալն ու համբուրգեր պատրաստելը եւ գնա հանդիպելու Նոր Հայաստան․ Նոր Հայրապետ շարժման ներկայացուցիչների եւ հատկապես հացադուլավորների հետ։ Չէ, որ Արմեն Սարգսյանը գնաց այցելության քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով հացադուլի նստած Գարեգին Չուգասզյանին։

 

Սամվել Մելիքյան

Ամենախճճված խումբը Ծնունդդ շնորհավոր Բա ասում էիք՝ լո՜խ լյավ ա… Մեռնելուց պրծան Չհամեմատեք, մեր առնետները մի այլ կարգի են Սերժը խաղում է պախկվոցի, Նիկոլը խաղում է բռնոցի, իսկ Շմայսը… գո՜հ է Խոսում է Facebook-ը. «Հարս ու սկեսուր իրենց պահվածքով էլ ավելի են խայտառակում առանց այն էլ խայտառակված իրենց ընտանիքը» Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն Բուֆեր Գեներալ Մանվելն իր արարքով շարունակում է ցնցել ոչ միայն մարդկանց, այլև ողջ կենդանական աշխարհը «Շա՜տ շնորհքով են ներխուժել, օրենքի տառին համապատասխան» «Կատարյալ լինել, նշանակում է ապրել նախ աշխարհի, նոր միայն իր համար» Նիգերիայի ընտրանին՝ արգենտինացիների փրկօղակ Թող գլուխ կոտրեն բրազիլացիներն ու սերբերը Առավելագույնի երազանքը ոչ մեկին էլ չի խանգարի Գողական նախկին գլխավոր դատախազը Նեյմարը դարձավ առաջինը, ով… Անգեղյաց տնից ու Տորքի ցեղից… Պյանիչը «Չելսիի» թիրախում «Կաշը գնաաաաաց» Սկզբունքայնության և ընդհանուր շահի արանքում Երազանքների իրականացում կամ Աշոտյանենք վերջապես սկսեցին «զմիմյանս… սիրել» Շմայսը գոհ է ու շնորհակալ Սկզբունքային անսկզբունքայնություն Ռաֆթինգ տուրեր Դեբեդում Ազատման դիմում է գրել Կապանը զրկվեց իր պատվավոր քաղաքացուց Խորվաթական ապտակ Oգնողներին պատժում են Մբապեն դարձավ պատմություն Տեսագրությունն օգնեց Ով ինչ խաղ է խաղում Ավազահանքերի գեներալները Արցախի մայրաքաղաքում ու Արցախի դրոշը ձեռքին Հառա՜ջ դեպի վաղ նախնադար Տեսանյութ`Սերդեչնի պռիվետ ատ Արութինա Զիմզիմովա Մովսես Հակոբյանը` կծիկի բացվող ծայր Նախրի հետ խառնվել, մարագն է մտել Սուզանավը լեռներում Քրիշտիանուն նման է պորտվեյնի Ստեղծվել է մարդու մահը կանխագուշակող արհեստական ինտելեկտ ԱՄՆ կոնգրեսում էլի «ձրի» ճաշ են տալիս Տարօրինակ հանգուցալուծումներ Մի գրառման անորոշ հետքերով Ուղենիշ դարձած «Ստարտափ կենտրոնը» Մուծվել պրծել է՞ Ռուսները զարմացնում են «Անակնկալի եկածների» սրտակեղեք կապելլան Ուրեմն փառք մեզ ու մեր Երկրին Դատախազի պահանջը բավարարվեց